ԾԻՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ


 ՄՈՒՏՔ
ԾԵՍԻ ՄԱՍԻՆ
       Ըստ Ստեփանոս Մալխասյանի բացատրական բառարանի <<ծես>> բառը վրացերեն փոխառություն է և նշանակում է կարգ, կանոն: Պաշտամունքը, ծիսական արարողություններն առանցքն են հանդիսանում քրիստոնեական հավատքի: Առանց կրոնական ծիսակատարությունների և հասարակաց աղոթքի կրոն չկա, քանզի պաշտամունքը դա առանձնական աղոթքի կերպ չէ, այլ հավաքական, ուր հավատա­ցյալ­ները միասնական կերպով մասնակցում են հոգևոր արարողություններին` երգերով, աղոթքներով, օրհնաբանություններով և այլն:
Ծես բառին համարժեք ունենք նաև<<արարողություն>>բառը: Արարողության կազմի մեջ պետք է առանձնացնել 2 բան.
ա. Արարողության արտաքինը` նյութ, աղոթք, արարք, շարական,
բ.  Կանոններ, որոնց համաձայն պետք է կատարվի արարողությունը:
Որևէ շարժում, որ վերաբերում է ընդհանրական աղոթքին` ծես է: Եկեղեցական ծեսը ձևավորվել է Հին Կտակարանում, քրիստոնեական տեսք ստացել` Նորում: Դա­րե­րի ընթացքում ծեսը կարգավորվել, ճոխացվել, փոփոխությունների ենթարկվել ու հարմարեցվել է ժամանակի պահանջներին սրբազան վարդապետների, հայրապետ­ների կողմից և տրվել ժողովրդին որպես աղոթքի, Աստծո հետ հարաբերության միջոց:
       Աշխարհի բոլոր կրոններն էլ ունեն պաշտամունքային արտահայտչաձևեր, ավանդու­թյուններ: Կրոնը սոսկ անհատական հավատքի երևույթ չէ միայն, այլ համայնական, հասարակական երևույթ:
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծեսի սկզբնավորման գործում զգալի ներդրում են ունեցել Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Ներսես Մեծ հայրա­պետները, որոնց անունները չեն նշվում հայոց <<Ժամագրքի>> տիտղոսաթերթում, հավա­նաբար այն պարզ պատճառով, որ մեր <<Ժամագիրքը>> կազմավորվել ու կարգավորվել է գրերի գյուտից (405-406) հետո: Հայաստանում եկեղեցական ծեսն սկիզբ է առել Սբ. առաքյալների ձեռքով, սակայն մինչ գրերի գյուտը  շատ պարզունակ է եղել` հիմնակա­նում բաղկացած լինելով սաղմոսներից, ընթերցվածքներից, Սուրբ Գրքի մեկնություն­ներից և այլն:
      Հայ Եկեղեցու ծեսը հաստատել, սահմանել և կարգավորել են եկեղեցու սրբա­զան վարդապետներն ու հայրապետները համաձայն Սուրբ Գրքի ոգուն և եկեղեցու ճշմարիտ դավանության: Ամեն ժողովուրդ իր լեզվի, մշակույթի միջոցով դարերի ըն­թաց­քում պատշաճեցրել է իր ծեսը, այդ թվում և Հայ Եկեղեցին իր գոյության առաջին իսկ օրերից ունեցավ իր ծիսական կյանքը: Մինչև Ե դարը` գրերի գյուտը, այն կատար­վում էր ասորերեն և հունարեն լեզուներով: Սբ. Գրիգոր Լուսավորչից սկսած հայկական ծեսի մեջ մտան նույնիսկ որոշ ավանդություններ հայ հեթանոսական ծեսից (Տեառնընդ­առաջ, Խաղողօրհնեք):
Ե դարում, Սուրբ Գրքի թարգմանությամբ ծեսն սկսվեց կատարվել հայերենով: Սբ. Մեսրոպ Մաշտոցը, Սբ. Սահակ Պարթևը և նրանց ավագ աշակերտներն էին, որ կազմեցին առաջին <<Ժամագիրքը>>, որի կազման գործում մեծ ավանդ ունեն ինչպես Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը, այնպես էլ Գյուտ Արահեզացի, Հովհան Ման­դա­կունի և Ներսես Շնորհալի հայրապետները: Այս սրբազան հայրապետների ջանքե­րով ու ստեղ­ծագործություններով մշակվեցին Հայ Եկեղեցու ծիսական դրույթները, ժամերգություն­ները, խորհուրդները և այլն: Քայլ առ քայլ ծեսը կարգավորվեց, ճոխա­ցավ ու հարստա­ցավ:
        Հայաստանյաց Եկեղեցու ժամակարգության բարենորոգման և ճոխացման գործում զգալի ավանդ են ունեցել նաև Եզր և Հովհան Օձնեցի հայրապետները, ինչպես նաև Ստեփանոս Սյունեցին, Խոսրով Անձևացին, Ներսես Լամբրոնացին, Հովհան Երզնկա­ցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ, որոնք գրել են նաև ժամակարգու­թյան մեկ­­­­նություններ:
Այսպիսով, եզրափակելով՝ ասենք, որ Թարգմանչաց շրջանից սկսած, ծեսի զար­գացումով էր, որ Հայ Եկեղեցին բռնեց զարգացման և ճոխացման իր ուղին, որը շարու­նակվեց մինչև Սբ. Ներսես Շնորհալի: Հայ եկեղեցական ծեսի վերջին կանոնակար­գողները եղան Սբ. Գրիգոր Տաթևացին և Թովմա Մեծոփեցին, սակայն եկեղե­ցական ծեսն այսօր էլ է զարգանում` ելնելով օրվա պահանջից: Վերջին տարի­ներին, Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Կաթողիկոսի օրոք, կազմվել են մանուկների, նորապսակների, մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության արարողակարգերը 

 Հարցեր
  1. Ինչ է ծեսը:
  2. Գրիր նրա կարևորության մասին
ԺԱՄԱԳՐՔԻ ԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դաս Ա

Ժամագիրք անվանումը ծագում է <<ժամ>> կամ <<ժամասացություն>> բառից« որը նշանակում էª  << Գիր աղօթից պաշտելոյ ըստ ժամուց >>:
Սկզբնական շրջանում կոչվում էրª  <<Կարգաւորութիւն հասարակաց աղօթից>>, այստեղից էլª  <<Ժամակարգություն>>: Հետագայում անվանվել է նաև  <<Գիրք աղօթից>>  և  <<Աղօթամատոյց>>, իսկ տասնհինգերորդ դարից`  <<Ժամագիրք>>: Լեզուն ոսկեդարյան շրջանի գրաբարն է:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրոք (239-326) Հայ կեղեցում պաշտամունքներըª հասարակական աղոթքները, ըստ առաքյալների սահմանած կարգի, հիմնականում Աստվածաշնչի ընթերցանությունից և սաղմոսերգություններից էին կազմված և կատարվում էին հունարեն ու ասորերեն լեզուներով:
Նախքան Սուրբ Գրքի հայերեն թարգմանվելը Եկեղեցում ընթերցումները կատարվում էին նշված լեզուներով, ապաª տեղում թարգմանվում հայերենի, և դրա իմաստը քարոզի ձևով տրվում էր ժողովրդին ու մեկնաբանվում:
Առաջին անգամ Հայ Եկեղեցում  <<Ժամագիրքը>> ներմուծեցին և հիմնավորապես ժամասացությունը կարգի դրեցին Սուրբ Սահակ Պարթևն (387-436) ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439)ª հիմք ընդունելով Հույն Եկեղեցու ժամագիրքը: Նրանց են վերագրվում նաև Գիշերային ժամերգության քարոզներն ու աղոթքները:
Ըստ նրանց հաստատած կարգիª ամեն օր ասվում էին Դավթի սաղմոսները, որոնք բաժանված էին ութ կանոնների և որոնց կցվում էին տասը մարգարեական օրհնություններն ու աղոթքներըª իրենց համապատասխան քարոզներով: Առավոտյան ժամերգությանը ասվում էր   <<Հարց>> ¬ը իր փոխերով« կիրակի օրերին ավելացվում էր <<Մեծացուսցէ>>-ն« իսկ տերունական և սրբերի տոներին համապատասխան ընթերցումներ էին կատարվում: Սրանց հետ կարգված էին ութ եղանակային ձայները և երկու ստեղիները« որ հետագայում չորս դարձանª իրենց հոգելից շարականներով հանդերձ:
Այնուհետև Հայ Եկեղեցու հայրերը շարունակեցին Ժամագրքի կազմավորման գործըª համալրելով իրենց կողմից նոր աղոթքներով:
Այսպեսª Գյուտ հայրապետին (461-478) է վերագրվում Արևագալի ժամերգության  <<Յարևելից մինչև ի մուտս արևու, ընդ ամենայն տեղիս>>  քարոզը:
Հովհաննես Մանդակունի հայրապետին (478-490) վերագրվում է Գիշերային ժամերգության  <<Զարթուցեալք>> քարոզը և  <<Զքեն գոհանամք>>  աղոթքը, նաև  <<Ճաշու>> երրորդ, վեցերորդ և իններորդ ժամերի  <<Աղուհացից>>¬ը և մեծ քարոզներն ու աղոթքները:
Եզր կաթողիկոսը (630¬641) սահմանել  <<Փառք ի բարձունս>>¬ին հաջորդող  <<Եղիցի>>  սաղմոսը: Նրան է վերագրվում նաև առավոտյան ժամերգության վերջին մասի զատումը և  <<Արևագալի>>  անվան  ներքո առանձին ժամերգության կազմումը:
Սուրբ Գրիգոր Նարեկացու (951-1003) <<Աղօթամատեան>>¬ից վերցված են մի քանի աղոթքներª Բան ԺԲª  <<Մաղթանք զօրաւոր>>, Բան ԽԱª  <<Աղօթք զօրաւոր>>,  Բան ՂԳª  <<Մաղթանք ի դիւաց պահպանութեան>> և Բան Ձª  <<Աղերս առ Տիրամայր ս. Աստուածածինն>>, որոնք կարդացվում են Հանգստյան ժամերգության ընթացքում:
Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետը (1166-1173)« առանց խախտելու ժամակարգությունը« մեծ թվով նոր աղոթքներ, հորդորներ ու երգեր հյուսեց ժամերգությունների համար:
Գրիգոր Անավարզեցի հայրապետը (1293-1307)  <<Մեծացուսցէ>>¬ն ամենօրյա դարձրեց և իր կողմից մի շարք  <<Մեծացուսցէ >>-ներ շարադրեց:
Հետագայում Սուրբ Գրիգոր Տաթևացին (1346-1410) և ուրիշները արդեն կազմավորված Ժամագրքի մեջ նոր աղոթքներ, գանձեր ու տաղեր ավելացրեցին, որով և Ժամագիրքը, Թովմաս Մեծոփեցու (1378-1446) վերջնական սրբագրումից հետո, ստացավ իր այսօրվա տեսքը:
Իսկ ժամակարգության խրատները սրբագրեց Գրիգոր Տաթևացու ժամանակակից և դասընկեր Գրիգոր Խլաթեցին (1349-1425), որը նաև Ծերենց անվամբ է հայտնի:
Հայտնի է« որ մովսիսական հին օրենքի համաձայնª օրը յոթ անգամ էին ընդհանրական աղոթք կատարում, ինչպես Դավիթն է ասումª  <<Օրվա մեջ յոթն անգամ Քեզ պիտի օրհնեմ>> (Սաղմ. ՃԺԸ 164):
Հրեաների ամենօրյա աղոթքների համար սահմանված առաջին ժամը երեկոն էր« որովհետև օրվա սկիզբը երեկոն էր համարվում համաձայն Դավիթ մարգարեի խոսքիª  <<Ես Աստծուն ձայն տվի, և Տերը ինձ լսեց: Երեկոյան, առավոտյան և կեսօրին պատմեցի ու խոսեցի, և Նա իմ ձայնը կլսի>> (Սաղմ. ԾԴ 1718): Այնուհետև հաջորդում էր Հանգստյան ժամի աղոթքը և ապա` Գիշերային ու Առավոտյան ժամերինը: Ինչպես Դավիթն է ասում<<Կեսգիշերին ելնում էի գոհություն մատուցելու քեզ>>(Սաղմ. ՃԺԸ 62), ևª <<Առավոտյան կանուխ խոսում էի Քեզ հետ>>(Սաղմ. ԿԲ 7):
Այս չորս ժամերգությունները, ըստ հին օրենքի, գիշերն էին կատարվում, և ևս երեք ժամերգություններª ցերեկը, որոնք ենª Երրորդ ժամը, Վցերորդ ժամը և Իններորդ ժամը, որը և նրանց վերջին աղոթաժամն էր:
Իսկ Նոր Ուխտի քրիստոնեական Եկեղեցում ավելանում են ևս երկու ժամերգություններ. դրանք ենª <<Արևագալը>>, որն Առավոտյան ժամից հետո է կատարվում, և  <<Խաղաղականը>>: Երեկոյան ժամից հետո, որպեսզի ինը ժամերգություններ լինենª ըստ հրեշտակների ինը դասերի: Եվ Եկեղեցու դասերը նույնպես թվով ÇÝÝ »Ý:

 ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՋ ԳՈՐԾԱԾՎՈՂ ԳՐՔԵՐ
Դաս Բ
Եկեղեցական սրբազան խորհուրդները կատարելու համար հետևյալ գրքերը են գործածվում:
Ս. Ավետարան. - Բոլոր քրիստոնեաների միակ գիրքն է Ավետարանը, որ Հիսուսի ծնունդից սկսյալ մինչև Նրա համբարձումը եղած տնօրինական դեպքերն է պատմում:
Եկեաղեցական արարողությունների ժամանակ ընթերցելու համար ստեղծվել են տարբեր ծիսական նշանակության ավետարաններ. դրանք ենª
Ատյանի
Ճաշու
Յուղաբերից
Ատյանի  ավետարանը պարունակում է 4 ավետարաններն ամբողջությամբ, որոնք բաժանված են ըստ 50 օրվա ընթերցում կարդացվող հատվածների: Այս ավետարանները միշտ դրված են լինում ատյանում. հավատացյալներն այն համբուրում են եկեղեցի մտնելիս և արարողությունների ավարտին:
Ճաշու ավետարանը պարունակում է միայն Ճաշու ժամերգության և Պատարագի ընթացքում կարդացվող ավետարանական հատվածները: Այն ունի Տոնացույցի  կարգավորություն:
Յուղաբերից ավետարանը պարունակում է Հանգստյան, Բժշկության, Խաչելության, Յուղաբերից, Անդաստանի, Քառասնօրյա գալստյան,Դռնբացեքի, Ոտնլվայի, Զատկի և այլ արարողությունների և տոների ժամանակ կարդացվող ընքերցվածքներ:
Ժամագիրք- Ժամագիրքի մեջ են գտնվում օրուայ ընթացքին հասարակաց աստվծապաշտության վերաբերյալ աղոթքներ, մաղթանքներ, քարոզներ և երգեր: Երանաշնորհ թարգմանիչներն են գրել ժամագիրքը: Հետագայում Գյուտ, Մանդակունի և  Ներսես Շնորհալի կաթողիկոսները կարգավորել և ճոխացրել են այն:
Շարակնոց- Այստեղ են հավաքված Հայ Եկեղեցու հոգևոր երգերը` Շարականնները, որոնց դասավորումը տեղի է ունեցել Ներսես Շինող կաթողիկոսի օրովª Բարսեղ Ճոնի ձեռքով: Մինչև այդ թվականը Հայ Եկեղեցու մեջ շարականները անկանոն կերպով էին երգվում:
Շարականները չորս մասի են բաժնվումª
Տերունական,
Սրբոց,
Ապաշխրութեան
Հանգստեան:
Սրանք երգվում են ութը ձայնեղանակներով
Առաջին ձայն                 ԱՁ                         Երրորդ ձայն              ԳՁ
Առաջին կողմ                 ԱԿ                         Երրորդ-Վառ              ԳԿ
Երկրորդ ձայն                ԲՁ                          Չորրորդ                      ՁԴ
Երկրորդ.- Ավագ  կողմ  ԲԿ                          Չորրորդ-Վերջ           ԴԿ 
Ութը ձայները ո՛չ միայն սրբազան երգեցողության ութը եղանակներն են խմբավորում, այլ նաև ժամասացութեան կարգն էլ ճշտաված է ութը ձայների համեմատ:
Ձայների կարգը սկսվում է Բուն Բարեկենդանով, այդ օրը ձայնը ի՛նչ էլ լինի, պետք է փոխվի ԴԿ-ի, որպեսզի Զատկի օրը ԱՁ լինի:
Աջակողմի դասն է, որ վարում է ձայները, իսկ ձախ կողմինըª կողմերը: Այն դասը, որ օրվա ձայնի համեմատ վարում է կարգը, կոչվում է Ավագերիցի կամ Ավագ  դաս, իսկ մյուսըª Աշակերտի դաս: Երկու դասերը կոչվում են նաև Ձայնի դաս և Կողման դաս:
ՃաշոցՀին եւ Նոր Կտակարաններից վերցված քաղուածքների մի գիրք է, որը դասավորված է ըստ պատշաճիª հասարակաց աստվածապաշտության ժամանակ կարդացվելու համար: Այս գիրքը ճոխացել է նշանավոր եկեղեցական հայրերի հոգեբուղխ աղոթքներով:
Խորհրդատետր կամ ՊատարագամատույցՍրա մեջ նշանակուած ու դասավորուած են պատարագի մատուցման ժամանակ կարդացվելիք աղոթքները: Այս գիրքը հետագայում ճոխացել է Ս. Սահակի, Ս. Մեսրոպի, Մանդակունու և  Ս. Գրիգոր Նարեկացու ձեռքով:
Տաղարան - Այս գիրքը պատարագի միջոցին երգվելիք մեղեդիները, երգերը և քարոզներն է բովանդակում:
Տոնացույց - Հրահանգի մի գիրք է տոնացույցը, որ ցույց է տալիս Հայ Եկեղեցու տոները և այդ առթիվ երգվելիք շարականները, երգերը, սաղմոսները և ընթերցվածքները:
Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը կազմեցին այն, որի հետևողութեամբ է պատրաստում օրացույցը: Վերջին անգամ այն կարգավորողը եղավ Միմեոն Երևանցի կաթողիկոսը:
Մաշտոց - Ծիսարան էլ է կոչվում: Որի մեջ են գրված հայ եկեղեցու աստվածպաշտության Ս. Խորհուրդներն ու հոգևոր ծեսերը կատարելու կարգերն ու կանոնները.
 Մաշտոց է կոչում  Մաշտոց Եղվարդեցու անունով, ով կազմել և դասավորել է այն :
 Ըստ բովանդակության երեք տեսակ Մաշտոց կանª Ձեռաց կամ փոքր Մաշտոց /քահանային վերաբերող ծեսերով/, Մայր Մաշտոց /եպիսկոպոսին վերաբերող ծեսերով/ և Հայր Մաշտոց /Կաթողիկոսին վերաբերող ծեսերով/: Առաջինը երկրորդի քաղվածքն է:
Կանոնագիրք - Այս գիրքի մեջ հավաքուած են առաքելական և երեք տիեզերական ժողովների, ինչպես նաև հայոց եկեղեցական ժողովների կանոնները:
Հայսմավուրք - Պատմում է Փրկչի փրկագործ տնօրենությունները, սուրբերի օրինակելի վարքն ու բարքը և Ս. Վկաների նկարագիրը:
Այս գիրքն վանքերի մեջ էր կարդացվում, իսկ այժմ միայն Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում ª երեկոյան ժամերգությունը սկսելուց առաջ, երբեմն էլª սեղանատան մեջ ճաշելիս:
Գրիգոր Վկայասեր կաթողիկոսն է, որ այն թարգմանել է հունարենից և ասորերենից: Հետագայում եկեղեցական հայրերը այն զտել ու դասավորել են:
Նարեկ - Ս. Գրիգոր Նարեկացու երկասիրությունն է: Հայ Եկեղեցին և հայ ժողովուրդը գուրգուրանքով է վերաբերում նրան, որովհետև այն Ավետարանից հետո ամենից ներշնչյալ գիրքն է հայ ժողովրդի համար:



ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ  և ԻՐԵՐ
Դաս Գ



    ՇԱՊԻԿ

Եկեղեցու նվիրապետության առաջին աստիճանն ունեցողի՝ դպիրի միակ ծիսական հանդերձն է: Այն հիմնականում սպիտակ է, քանի որ խորհրդանշում է նվիրյալի հրեշտակային մաքրությունը:

ՀՈՂԱԹԱՓԵՐ

Բոլոր հոգևորականները եկեղեցում և մանավանդ խորան բարձրանալիս հողաթափ են հագնում, ինչը պայմանավորված է ոչ միայն մաքրություն պահելով, այլև սուրբ վայրի հանդեպ առանձնակի վերաբերմունքով: Հողաթափերի արտաքին զարդերը սովորաբար համապատասխանեցվում են մյուս ծիսական հանդերձների զարդերին, իսկ ներսից հաճախ իժի եւ քարբի (կարիճի) ասեղնագործ պատկերներ են կրում՝ ըստ սաղմոսի խոսքի. «Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին» [Սաղմ. Ղ .13]: Դա խորհրդանշում է Քրիստոսի կողմից Իր սպասավորներին տրված զորությունն ընդդեմ չարի:

ՈՒՐԱՐ

Ուրարը գցվում է դպիրի շապիկի վրա՝ ներկայացնելով նվիրապետական հաջորդ աստիճաններում գտնվողներին՝ ուրարակրին և սարկավագին: Այն երկարավուն նեղ ժապավեն է, որը սարկավագը կրում է ձախ ուսին:

Ուրարը խորհրդանշում է սարկավագին տրված շնորհը, որով նա կիսով չափ կցվում է քահանայի պարտավորություններին՝ լինելով նրա առաջին օգնականը եւ միջանկյալ դեր կատարելով քահանայի եւ հավատացյալ ժողովրդի միջեւ:
ՎԵՐԱՐԿՈՒ
 Հոգևորականների հիմնական զգեստն է՝ գրեթե ամբողջ հասակը ծածկող, լայն թևքերով եւ ընդարձակ քղանցքներով սև պատմուճան, որ առջևից բաց է, սակայն վերադրվում է և կոճկվում օձիքի մոտ:
ՓԻԼՈՆ
Ժամերգության ընթացքում դասի մեջ հոգևորականները վերարկուի վրայից փիլոն են կրում, որը նման տեսք ունի: Այնուհանդերձ, փիլոնները որոշ զարդարանքներ կրում են. այսպես՝ վարդապետի փիլոնը սև ծաղկավոր է լինում, իսկ ծայրագույն վարդապետինը և եպիսկոպոսինը՝ մանուշակագույն է շուրջառի և ամրացվում է ճարմանդով, սակայն հիմնականում սև է լինում եւ նվազ հանդիսավոր ծաղկավոր:
 ԽԱՉ
Հոգեւորականների հանդերձանքի մաս է կազմում լանջախաչը, որն իբրև հատուկ շքանշան շնորհվում է Հայրապետի կողմից: Այն շղթայով կախվում է նրանց կրծքին՝ խորհրդանշելով Եկեղեցու սպասավորի սրտում հաստատված հավատն ու սերը Աստծո հանդեպ: Լինում են նաև բավական խոշոր խաչեր, ինչպիսիք են խաչվառները և եկեղեցու գմբեթը պսակող հսկայական ծաղկած խաչը:
ՓՈՐՈՒՐԱՐ
Քահանայական ուրարն է, որի ձևն առաջացել է ձեռնադրության արարողությունից: Ձեռնադրող եպիսկոպոսը սարկավագի ձախ ուսից կախված ուրարը նաև աջին է գցում այնպես, որ նրա երկու ծայրերը կախվեն առջևից:
ԳՈՏԻ
 Քահանան շապկի վրայից գոտի է կրում՝ ի նշան իր կարգի և սրբության առավելության, քանի որ գոտին խորհրդանշում է Քրիստոսի զորությամբ ամրապնդվելն ու հոգևոր արթնության մեջ գտնվելը, ինչպես նաև կատարյալ ողջախոհությունը և մարմնի սրբությունը: Պատարագի զգեստավորման ժամանակ գոտին կապելիս քահանան ասում է. «Թող հավատի կամարը շրջապատի իմ միտքն ու սիրտը»:
ԹԱՇԿԻՆԱԿ
 Պատարագիչ քահանան գոտու վրա ձախ կողքից թաշկինակ է կրում, որը խորհրդանշում է այն սրբիչը, որով Քրիստոս լվաց աշակերտների ոտքերը: Թաշկինակն ունի նաև գործնական կիրառություն. նրանով քահանան պատարագի ժամանակ սրբում է ընծաների մատուցումից առաջ իր լվացած մատները:
ԲԱԶՊԱՆՆԵՐ
Բազպանները քահանայի շնորհների խորհրդանիշներից են: Նա դրանք կրում է իր երկու թևերին՝ դաստակից մինչև արմունկը՝ իբրև վահան չարի դեմ, որպեսզի կարողանա սրբությամբ սպասավորել Աստծուն: Այս պատճառով զգեստավորման ընթացքում բազպանները հագնելիս քահանան ասում է. «Տե՛ր, զորությո՛ւն տուր իմ ձեռքին»:
ՇՈՒՐՋԱՌ Շուրջառն առանց թևքերի, կիսաշրջանաձև ճաճանչափայլ զգեստ է, որ գցվում է քահանայի ուսերին եւ ճարմանդով ամրացվում կրծքի վրա: Այն քահանայի գլխավոր հանդերձն է: Ծածկում է նրա ամբողջ մարմինը՝ տարածվելով մինչև գետին՝ խորհրդանշելով քահանայի վրա ի վերուստ իջնող և պարուրող շնորհն ու զորությունը, որը պահպանում և աջակցում է նրան խորհրդակատարության ժամանակ:
ՎԱԿԱՍ
id455Հնում սաղավարտները ետևի մասից դեպի ուսերն իջնող կտավ են ունեցել, որի ստորին եզրն ավելի զարդարուն էր՝ սաղավարտի զարդերի նմանությամբ: Հետագայում այն դարձավ ինքնուրույն մաս: Տարածվելու փոխարեն կանգուն հենվեց պատարագչի ուսերին՝ պարուրելով նրա թիկունքը եւ կատարելով շուրջառի օձիքի դեր: Այն կոչվեց վակաս:
Վակասը և սաղավարտը պատրաստվում են միևնույն նյութից և կրում են համանման զարդեր: Վակասի վրա սովորաբար պատկերվում է Քրիստոս Իր 12 առաքյալների հետ:
ՍԱՂԱՎԱՐՏ
id425Այսպես է կոչվում պատարագիչ քահանայի գլխի ծածկոցը, որը նա կրում է պատարագի ընթացքում: Սաղավարտը խորհրդանշում է փրկությունը և հոգևոր զրահը՝ սատանայի զորության դեմ պատերազմում: Հանդերձավորման ժամանակ այն գլխին դնելիս քահանան ասում է. «Դի՛ր, Տե՛ր, իմ գլխին փրկության սաղավարտ՝ թշնամու զորության դեմ պատերազմելու համար»:
ՎԵՂԱՐ
Գլխի հատուկ ծածկոց է, որը կրում է կուսակրոն հոգեւորականը: Այն սրածայր է, առջևի կողմից իջնում է մինչև հոնքերը, իսկ ետևից՝ մինչև գոտկատեղը: Վեղարը, ծածկելով կրոնավորի գլուխը, պարանոցը, թիկունքը, ուսերը և եզրերից սահմանափակելով տեսադաշտը, խորհրդանշում է նրա անհաղորդ լինելը աշխարհիկ կյանքին և շնորհով պահպանվելը փորձություններից:
ԳԱՎԱԶԱՆ
 id098Գավազանը հոգևոր իշխանության, հովվության եւ առաջնորդության խորհրդանիշն է: Ներկայումս մեր Եկեղեցում կան վարդապետական, եպիսկոպոսական եւ հովվապետական գավազաններ, որոնք տարբերվում են իրենց գլխի զարդով: Վարդապետական գավազանը օձագլուխ է՝ երկգլխանի կամ չորս գլուխներով, երբ պատկանում է ծայրագույն վարդապետի: Օձի պատկերը խորհրդանշում է ճշմարիտ վարդապետությունը, որին հետևելով՝ փրկության ենք արժանանում. դրա նախօրինակն էր Մովսեսի պատրաստած պղնձե օձը, որին նայողները փրկվեցին անապատում: Եպիսկոպոսական հովվական գավազանի գլուխը գալարաձև է, որը սովորաբար ունենում է բողբոջանման զարդեր՝ առաջին մեծ քահանայապետ Ահարոնի ծաղկած գավազանի օրինակով: Իսկ հովվապետական, այսինքն՝ Կաթողիկոսներին կամ Պատրիարքներին պատկանող գավազանի գլուխն ունի չորսից ավելի օձեր, խաչեր և աղավնիներ:
ԱՍԱ
Այսպես է կոչվում թեմակալ կամ տեղապահ եպիսկոպոսների եւ նվիրապետական աթոռների գահակալների (Պատրիարք, Կաթողիկոս) այն ձեռնափայտը, որը, ի տարբերություն գավազանի, ունի ավելի պարզ հարդարանք և գործածվում է ոչ թե ծեսի ժամանակ, այլ պաշտոնական և հանդիսավոր առիթներով՝ իբրև իշխանության նշան: Պատրիարքի և Կաթողիկոսի ասաներն ավելի բարձր են և սովորաբար հասնում են մինչեւ նրանց ուսերը:
ՊԱՆԱԳԵ
Եպիսկոպոսը, լանջախաչից բացի, կրծքին կրում է նաև ձվաձև մի տուփ, որի մեջ դրված են լինում սրբերի մասունքներ: Արտաքին կողմից այն սովորաբար կրում է Աստվածամոր սրբապատկերը, այդ պատճառով էլ այս զարդը կոչվում է պանագե, որ հունարեն նշանակում է ամենասրբուհի: Կախվելով նվիրապետի կրծքի վրա՝ պանագեն խորհրդանշում է նրա հավատը և սերն առ Աստված՝ ամբողջ սրտով:
 ԵՄԻՓՈՐՈՆ3319
Բավական լայն ու երկար, խաչերով պատված ժապավեն է, որը կրում են բացառապես եպիսկոպոսը շուրջառի վրայից: Այն, հենվելով նրա ուսերին, առջևից ու ետևից իջնում է գրեթե մինչև գետին:
ԽՈՒՅՐ
Այսպես է կոչվում եպիսկոպոսի գլխի ծածկոցը, որը քահանայի սաղավարտից տարբերվում է առավել հանդիսավոր տեսքով: Այն բաղկացած է երկու հարթ, բարձր ու սրածայր նիստերից, որոնք ամբողջովին պատված են զարդերով եւ սրբապատկերներով:
ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ
id082Այս անունն են կրում եպիսկոպոսական հանդերձանքում վակասի հետևից կախվող երկու ոչ երկար ժապավենները: Նախնական կիրառությամբ դրանք խույրը գլխին ամուր պահող կապերի դեր են կատարել, սակայն հետագայում վերածվել են զարդարանքի՝ կցվելով ոչ թե սաղավարտին, այլ վակասին: Արտախուրակները հարդարվում են խույրին եւ վակասին համապատասխանող ասեղնագործ զարդապատկերներով, իսկ ստորին՝ առավել լայնացող վերջույթներին սովորաբար կրում են նվիրական խորհրդանիշներ կամ սրբապատկերներ:


ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ

ԵԿԵՂԵՑՈՒ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(ՄՈՒՏՔ)

Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հավատա և գիտենա, որ Աստված իր երկնավոր Հայրն է, և աղոթի առ Նա իր բարօրության և փրկության համար: Աղոթքները լինում են երկու տեսակ. առանձնական և ընդհանրական:

Առանձնական աղոթքը կարող է արվել ամեն ուր (Մատթ. Զ 6, Ղուկ. ԻԲ 4):

Իսկ ընդհանրական աղոթքը հատուկ սահմանված վայրում է արվում, այսինքնª եկեղեցում, որը խորհրդանշում է աղոթքների միաբանությունն ու միակամությունը:

Սուրբ Եկեղեցին է ընդհանրական աղոթքի վայրը ըստ. <<Իմ Տունը աղոթքի Տուն պիտի կոչվի>> (Եսայի ԾԶ 7), որովհետև եկեղեցում ասված աղոթքը առավել լսելի է Աստծուն, ինչպես գրված է. <<Այժմ Իմ աչքերը բաց կլինեն ու Իմ ականջները սուտ, որ լսեմ այս տեղում կատարվող աղոթքը>> (Բ Մնաց Է. 15), կամ. <<Ահա ընրեցի և սրբագործեցի այս տունը, որպեսզի Իմ անունը այստեղ լինի ընդմիշտ>>(Բ Մնաց Է 16):
 Եվ ըստ մարգարեի եկեղեցու կարգը այն է, որ. <<Բոլոր սրբերը հարմար ժամի աղոթքի կանգնեն, Քո առջև>> (Սաղմ ԼԱ 6): Ըստ բժշկության օրենքների պետք է դեղ ընդունելու և վերքերի վրա սպեղանի դնելու ժամանակը իմանալ: Նույնն է հոգու բժշկության պարագային. հոգու բժիշկները առաքյալները, մարգարենները եւ վարդապետները մեր ախտակիր բնության ապաքինման  համար տեղ և ժամանակ են սահմանել.
Հայտնի է, որ հրեաները մովսիսական օրենքի համաձայնª օրը յոթ անգամ էին ընդհանրական աղոթքի կանգնում. <<Օրվա մեջ յոթն անգամ Քեզ պիտի օրհնեմ>>(Սաղմ ՃԺԸ 164  ???) քրիստոնեական եկեղեցում ավելացան ևս երկուսը. Արևագալը և Խաղաղականը:
Ըստ առաքելական կանոններիª հասարակական աղոթքը կազմված էր Աստվածաշնչային ընթերցանությունիցª հիմնականում սաղմոսերգություններից, որը մինչ մեզանում գրերի գյուտը հունարեն ու ասորերեն լեզուներով էր կատարվում:
Յուրաքանչյուր ժամերգության համար երեք հանգամանք գոյություն ունի.
ա) Կատարվելու ժամը, թե ճիշտ որ ժամին պիտի կատարվի:
բ) Ում է դիմում այդ ժամերգությամբ, որովհետև յուրաքանչյուր ժամերգություն Սուրբ Երրորդության Անձերից մեկին է ուղղված, որի պատճառով էլ աղոթքների մեծագույն մասը, տվյալ ժամերգության ընթացքում, Նրան է նվիրված:
գ) Սահմանված է տնօրինական հիշատակ, այսինքնª յուրաքանչյուր ժամերգություն նվիրված է Քրիստոսի տնօրինական որևիցէ հիշատակման, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե աղոթքների աչքի ընկնող մասերով:
Այսպիսով՝ Հայ Եկեղեցին ունի 9 ժամերգություն, որոնցից յուրաքանչյուրը կատարվում է ի դեմս Ամենասուրբ Երրորդության Անձերից մեկի: Դրանք են.

Գիշերային-ի դեմս Հայր Աստուծո,

Առավոտյան-ի դեմս Որդվույն Աստուծո,

Արևագալի ժամերգություն-ի դեմս Սուրբ Հոգի Աստուծո,
Ճաշու Գ ժամերգություն-ի դեմս Սուրբ Հոգի Աստուծո,
Ճաշու Զ ժամերգություն-ի դեմս Հայր Աստուծո,
Ճաշու Թ ժամերգություն-ի դեմս Որդվույն Աստուծո,
Երեկոյան ժամերգություն-ի դեմս Որդվույն Աստուծո,
Խաղաղական ժամերգություն-ի դեմս Սուրբ Հոգի Աստուծո,
Հանգստյան ժամերգություն-ի դեմս Հայր Աստուծո:


 Հարցեր
  1. Քանի՞ ժամերգություն ունի Հայ Եկեղեցին:

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ԿԱՐԳԸ, ՈՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է <<Ի ԴԵՄՍ ՀՈՐ ԱՍՏՈՒԾՈ>>:

Հայ եկեղեցում օրվա մեջ կատարվող ժամերգություններից առաջինը Գիշերային ժամերգությունն է): Եվ ինչպես <<Զարթուցեալքս>> քարոզից և <<Զքէն գոհանամք>> աղոթքից է երևում, լուսաբացին բավական ժամանակ կա դեռ. <<Զմնացուած գիշերս խաղաղութեամբ անցուցանել >>:
Ինչպես այս ժամերգության վերնագիրն է ցույց տալիս, Հայր Աստծուն ենք դիմում: Տերունական հատուկ հիշատակումներ չկան, թեպետ տնօրինական հիշատակումը Ս. Ծնունդն է և այդ ժամին կատարված այլ իրողություններ, որոնք սակայն այդ ժամին չեն հիշատակվում: Գիշերային ժամերգության ընթացքում ընդհանուր կերպով հիշատակվում է մեր անձերը Աստուծո խնամքին եւ նախախնամությանը հանձնելու հանգամանքը: Գիշերային ժամերգությունը բոլոր ժամերգությունների նման սկսվում է Տերունական աղոթքովª <<Հայր մեր>>-ով (Մատթ. Զ 9-13):
Ասենք նաև, որ ամեն աղոթք նվիրագործված հաստատուն սկզբնավորություն ունի: Մեր եկեղեցին գործում է <<Օրհնեայ Տէր Մեր ...>>-ը, որի դավանականի ձևն է. <<Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբո>>(Մատթ. ԻԸ 19): Լատին եկեղեցին գործածում է այս վերջին ձևը, իսկ Հույն եկեղեցինª <<Օրհնեալ է Տէր Աստուած մեր յամենայն ժամ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս>>:
<<Հայր մեր>>-ին հետևում է <<Տէր եթէ շրթունս իմ բանաս>> (Սաղմ. Ծ 16) հատվածը, որը ոչ թե թեական իմաստով է ասվում, այլ ժամանակային առումով, այսինքնª համարձակություն խնդրելով բերանը բացելու համար, որովհետև երբ նախաստեղծները բացեցին իրենց բերանները և կերան արգելված պտղիից, մերկացան շնորհներից, որից հետո նրանց բերաններն Աստծուն օրհնաբանելու համար փակվեցին: Դրա համար էլ մեղավորներս զղջում ենք ու թողություն խնդրում մեր մեղքերի համար և թույլտվություն օրհնելու համար: Եվ քահանան համարձակություն ստանալովª երկու անգամ է ասում այս խոսքերըª հոգու եւ մարմնի համար:
<<Տէր զի բազում>>-ը Գիշերային ժամերգության հատուկ սկզբնավորությունն է, բաղկացած հինգ սաղմոսներից, որոնցից առաջինը մեկ տունն է միայն կրկնաբար  գործածվում.
<<Տէր զի բազում>> (Սաղմ. Գ 1-8)
<<Տէր Աստուած փրկութեան իմոյ>> (Սաղմ. ՁԷ 1-20)
<<Օրհնես անձն իմ զՏէր>> (Սաղմ. ՃԲ 1-22)
<<Տէր լուր աղօթից իմոց>> (Սաղմ. ՃԽԲ 1-14)
Սաղմոսների վերջաբանն է <<Փառք Հօր>>-ը, որը, անշուշտ, քրիստոնեության ժամանակ է ավելացվել:
Այն աղոթքների առաջին կարգն է, որը Հայր Աստծուն ենք ուղղում այն պատճառովոր սատանան, այս գիշերաժամին զանզան մեղքերով նեղեց մեզ, և այժմ արթնանալովª բացականչական տոնով գանգատվում ենք Տիրոջը և թողություն հայցում:

Հիշեսցուք ի գիշերի
Այս երգի հեղինակը Ներսես Շնորհալի հայրապետն է և ըստ Կիրակոս Գանձակեցու վկայության, այն հորինվել է Հռոմկլա բերդի պահապան զինվորների համար: Այն երգվել է միայն պատարագի օրերինª Հսկումի պաշտոն կատարելիս: Եվ ընդհանուրը կազմում է քսանչորս տուն, օրվա քսանչորս ժամերի պահպանության համար: Նաև հանդերձյալ կյանքի քսանչորս երեցների խորհուրդը ունի, ինչպես նաևª տասներկու առաքյալների եւ տասներկու մարգարենգրի խորհուրդը:
Զարթուցեալքս
Այս քարոզը ժողովրդին նախապատրաստում է կարդացվելիք աղոթքին կամ երգվելիք շարականին: <<Զարթուցեալք>> քարոզը պատկանում է Հ. Մանդակունու գրչին եւ այս քարոզի ընդհանուր իմաստը հետևյալն է. գոհություն ընծայել Աստծուն գիշերը անվնաս անցկացնելու և առաջիկա օրվա համար՝ Աստծուց հոգու և մարմնի համար բազմապիսի շնորհներ խնդրելով:
Քարոզից հետո <<Տէր ողորմեա>> է ասվում, ապաշխարության կամ պահոց օրերին հարյուր անգամª Տերունական առակի հարյուր ոչխարի խորհրդով (Ղուկ. ԺԵ 3-7), մարտիրոների տոներին հիսուն <<Տէր ողորմեա>>, որովհետև հիսունը ազատություն է նշանակում և մեր իղձն է, որպեսզի Աստուած մեզ նրանց պսակին արժանացնի: Իսկ Տերունական տոներին մեր հոգու, մարմնի և մտքի մաքրության համար երեք <<Տէր ողորմեա>> ենք ասում:
Աշխարհ ամենայն և Առաւօտ լուսոյ
Ներսես Շնորհալի հայրապետը, որ ճոխացրել և զարդարել է Գիշերային ժամերգությունը. <<Աշխարհ ամենայն>> և <<Առաւօտ լուսոյ>> երգերով հակման կարգը ավելի դյուրացրեց:
Ինչպես առաջին երգի վերնագրից է երևում. <<Զղջացող անձի ողբ և յուրաքանչյուր [մեկի] խոստովանաբար բողոք>>, այս երգի բովանդակությունը սեփական մեղքերի ճանաչելն է: Այն երգվում է սրբոց տոներին և Տերունական հիշատակումների օրերին, երբ պատարագ է մատուցվում:
Երկրորդ երգի վերնագիրն է. <<Աղոթական երգ ի դեմս Երրորդության, նաև Երրորդության անձերից յուրաքանչյուրի  ի դեմ>>: Երգի բովանդակությունից երևում է, որ այն առաջինի նման զղջացող մարդու երգ է, որը իր մեջ մի շարք աստվածաբանական մտքեր է պարունակում: Այն երգվում է Տերունական տոներին:
Ասենք նաև, որ այս երկու երգերը հորինվել են ,,Անձինք,,-ի սկզբունքով, այսինքնª մեր այբուբենի տառերի հաջորդականությամբª յուրաքանչյուր տառով երեք տող: Այս երկուսն էլ ավարտվում են <<Սրբոյ Աստուածածնին բարեխօսութեամբ ... >> բառերով:
Զքէն գոհանամք
Սովորաբար քարոզին անմիջապես հաջորդում է աղոթքը, և միայն պատարագ մատուցելու օրերին է, որ երգը դրանք իրարից հեռացնում է: Այս հոգեբուխ աղոթքի հեղինակը Հ. Մանդակունի հայրապետն է: Թեև այն մեկ մարդ է կարդում, սակայն հոգնակի թվով է գրված, որից հետևում է, որ ժողովրդի անունից է կարդացվում, այսինքնª արթնանալով մարմնավոր քնից, գոհանում ենք քեզանից, Ով Աստված, որ մեզ այս ժամին ես հասցրել, և այժմ մենք, ամենազգաստ արթնությամբ, Քոª Հզոր Տիրոջդ առջև ենք կանգնած:
Ապա Տիրոջից հայցում ենք ողորմություն Արարչին երկրպագելու ժողովվածների համար, որպեսզի Տերը նրանց քաղցրությամբ նայի և խաղաղության հրեշտակին առաքիª որպես օգնական ու պահապան  մեր անձերին:
Աղոթքն կատարվում է ի դեմս Հոր Աստծու, փառք տալով նաև Որդուն և Սուրբ Հոգուն հաջորդաբար:
Կանոն և կանոնագլուխ
Սաղմոսերգությունը կամ սաղմոս քաղելը աղոթելու ամենահին եղանակն է քրիստոնության մեջ, որը փոխանցվել է եբրայական սովորությունից: Հնում, հավանաբար, ամբողջ սաղմոսագիրքը քաղվում էր մեկ օրումª բաժանված յոթ ժամերգությունների: Սակայն այս ձևը հետզհետե խափանվեց և պահպանվում էր միայն վանքերում և անապատներում:
Ամբողջ սաղմոսը բաժանվել է ութ կանոնների, որոնք կրում են ութ ձայների անուները, ինչպես նաև կոչվում են իրենց առաջին բառերով:
Սաղմոսի յուրաքանչյուր կանոն իր մեջ ունի ստորաբաժանումներ, ամեն մի կանոն ունի յոթ գուբղաներ, որը նշանակում է մաս կամ չափ:
<<Կանոնագլուխ>>  է կոչվում յուրաքանչյուր կանոնի յոթերորդ գուբղան և ըստ Հ. Օձնեցի հայրապետի պետք է <<Ձայնիւ>>  երգվի: Իսկ <<Ձայնիւ>>  երգելու համար Օձնեցին վկայակոչում է Սուրբ Գրքի այն տողերը, որոնք պատմում են հրեաների կողմից Երիքովը գրավելու մանրամասները, այսինքնª Հիսունյոթ օր Երիքովի շուրջ պտտվեց, որոնցից վեց օրը լռությամբ, իսկ յոթերորդըª աղաղակներով ուղեկցվեցին, որից էլ քանդվեցին քաղաքի պարիսպները (Հեսու Զ 6-20):
Այսպես էլ մենքª վեց գուբղան <<թիւ>>  ենք ասում, իսկ յոթերորդը <<ձայնիւ>>, որպեսզի կործանվեն մեղքերը:
Կանոնագլխին հսկման օրերի պաշտոնն է հաջորդում: Այդպիսի օրեր են Տերունի և պատարագի օրերը: Պաշտոնը կամ այդ օրվան հատուկ արարողակարգը կազմված է շարականից, սաղմոսից, Ավետարանի ընթերցումից, երգից, փակման մաղթանքից, քարոզից և աղոթքից: Կան պաշտոնի մի քանի ձևեր. ննջեցյալների, խաչի և Մեծ պահքի:
Պաշտոնները փակվում են Հայր մեր աղոթքով:
Օրհնության երգ
<<Օրհնություն>> բառը մարգարեական երգերի առաջին բառից է վերցված, օրիակ՝ <<Օրհնություն Մովսեսի>> և ընդացրած անուն է մարգարեական մնացյալ երգերի համար, որոնք ընդհանրապես կոչվում են <<Օրհնություն մարգարէից>>: Օրվա խորհուրդը հիմնականում բացատրվում է <<Օրհնության>> երգի միջոցով:
<<Օրհնենք Տիրոջը, քանզի Նա փառքով է փառավորված>> (Ելք ԺԵ 20): Նույնպես և մենք ամեն օր Աստծուն նույն օրհնությունն ենք մատուցում, որովհետև նաև մեզ, այն է՝ Նոր Իսրայելին ազատեց իմանալի փարավոնից, այսինքն՝ դժոխքից ու կռամոլությունից, ու ապահով պահեց զանազան մեղքերից և դուրս բերեց երկնքի իմանալի անապատը, ուր չարն ու վիշտը չեն բնակվում:
Գիշերային ժամերգության <<Օրհնությանը>>  հաջորդող հատվածը, այսինքն՝ մաղթանքը, քարոզը, եւ աղոթքը մեզ սովորեցնում են մեղքերի թողություն խնդրել, որպեսզի խոտան չգտնվենք պատասխանատվության օրը:
<<Ալէլուք>> և <<Թագաւորք>>
Այս երկու երգերն էլ պետք է որ բավականին հին գործածություն ունենան: <<Թագաւոր>> -ները երեք մասից են բաղկացած՝ երեքական տներով.
ա) Թագավոր, բ) Սաղմոս, և գ) Փոխ, ըստ Երրորդության խորհրդի: Այն իր անունը ստացել է <<Թագաւոր յաւիտեան>>  վերնագրից, որը կոչական է Երկնավոր թագավորին ուղղված:
Ըստ ժամագրքի ՚Թագաւոր>> -ները երկուսն են՝ Ապաշխարության և Մարտիրոսաց:
Ապաշխարության ՚Թագաւոր>>-ները շաբաթվա հինգ օրերի համար են հորինվել, քանի որ շաբաթ և կիրակի տոներ են լինում, իսկ սրբոց կամ մարտիրոսաց ՚Թագաւոր>> -ները թվով ութն են, ըստ ութ ձայների:
Կան նաև հատուկ գրված <<Թագաւոր>>-ները. Օրինակ՝ <<Այսօր դասք>>, որ Ս. Ստեփաննոս Նախավկային է նվիրված, սակայն հետագայում ավելի ծավալվելով՝ սկսել է երգվել նաև այլ սրբոց տոներին: Կամ <<Երկինք ու երկիր>>-ը, որը միայն հրեշտակապետաց տոնին է կատարվում:
Գալով <<Ալէլու>>-ներին, ասենք, որ սրանց անվանումը ալելուիաների բազմաթիվ կրկնությունից է առաջ եկել:
Հարության և Տերունական տոներին <<Ալելուք>>-ներով երգակցում ենք հրեշտակներին՝ ավետիս բերելով փրկված ժողովրդին Քրիստոսի փրկագործության մասին:
Հայ Եկեղեցու յուրաքանչյուր ժամերգություն, իբրև հաստատուն կարգ ավարտվում է փակման աղոթքով կամ մաղթանքով:
Գիշերային ժամերգությունը փակվում է մաղթանքով, դարձյալ երկու ձայնի համար մեկ մաղթանք սկզբունքով, որից հետո սկսվում է Առավոտյան ժամերգությունը:

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Առավոտյան ժամի ընդհանրական աղոթքի կարգը, որ կատարվում է ի դեմս Որդի Աստծու
Մաս1

Առավոտյան ժամերգության ստույգ ժամանակը արշալույսն է: Այսօր այն մատուցվում է Գիշերային ժամերգությունից անմիջապես հետո: Նախկինում Գիշերային ժամերգությունից մինչև առավոտյան ժամը ընկած ժամանակահատվածում ընթերցումներ էին կատարվում:
Սյունաց եպիսկոպոս տեր Ստեփանոսը <<Երեք մանուկների>> երգի մասին ասում է. <<Հավիտենական Աստվածª Նա, Ով հաստատեց ամեն ինչª երևացող և աներևույթ բնությունը, որի մասին Գրքերը մեզ սովորեցնում են, որ Իր Խոսքով ոչնչից արարեց, իսկ թագավորական պատկերը, որը ըստ Իր պատկերի և նմանության է, հետո Իր ձեռքերով արեց ի պատիվ Իր տերության
Սակայն մարդը, չարի խաբեությունից մոլորված, կամեցավ հափշտակել իրեն անհասանելի բարձրունքները, որը չհանդուրժվեց, և վրա հասած աղետը տապալեց նրան, որովհետև սրտի մեջ փափագով ընդունեց չարի խրատըª ցանկանալով վեր ելնել, որից և շղթայակապ ընկավ անգիտության խորխորատը: Աստվածանալու ցանկությունը կործանարար եղավ նրա համար, և իր իսկ ընտրած լծի տակ ընկնելովª ժառանգեց արտաքին խավարը և մահը:
Երբ այս ամենը եղավ, ամենագութ մարդասեր Հայրը, չհանդուրժելով Իր պատկերի կործանումը, ըստ մարգարեական գրվածքի, ընդառաջ գնաց և գրկաբաց ընդունեց ու համբուրեց նրան, ով ետ դարձավ խոզերի արահետներով դեպի կռապաշտությունը գնալուց: Եվ սուրբ Կույսից ծնված Իր Որդու մահվամբ, նորոգված մարդուն փառքի պատմուճան և մատանի է հրամայում տալ, որպեսզի չարը անգործության տրվի և իրենից ոչինչ չգտնի հողեղենների մեջ: Ապա մորթել տվեց մեծ ու անպատարագելի եզը և Իր անմահ Որդուն, որով բոլորիս տիեզերական հարսանիքի է կանչում և այսպիսի տնօրինությամբ նորոգում բնությունը: Իսկ մենք, անվերադարձ կենդանանալով, մեկ օրվա մեջ երկու մեծապայծառ խորհուրդներ ենք տեսնում, դրանք ենª ծնունդը և հարութունը:
Ոչ թե մեկ, երկու կամ բազմաթիվ, այլ յուրաքանչյուր օրվա մեջ կա այդ խորհուրդը: Տարին մեկական անգամ Ծննդյան և Հարության տոներն ենք նշում: Նաև ամեն կիրակի հայտնապես տոնում ենք մեր Փրկիչի արիությամբ մահվան լուծարման և համայն փրկության տոնը: Սրանից զատ ամեն օր տոնում ենք նաև Ծննդյան և Հարության խորհուրդները:
Աստծու Եկեղեցին ամեն օր տոնում է նախաստեղծների փրկությունը, որը իրագործեց Միածին Որդին:
<<Երեք մանուկների>> օրհնությունը նախադաս է <<Ողորմեա>> սաղմոսին, որովհետև դնում է նախ այր մարդու փրկության հարցը, քաղդեացիների կործանումով և երեք մանուկների Աստծու Որդու փառակցությամբ, քանի որ այրն է կնոջ գլուխը, հետո միայն կնոջն է ազատում, որպեսզի այլևս անօրենությամբ չհղիանա և տրտմությամբ անեծքի ներքո զավակ չծնի:
Որովհետև սուրբ Աստվածածնի որդեծնությամբ խափանվեց դատապարտությունը և վերացվեցին մահվան բոլոր պատճառները, որոնք անեծքով էին մուտք գործել: Աստծու Որդուª մեր Տիրոջª Հիսուս Քրիստոսի մարմնանալով, նաև Նրա մահվամբ ու հարությամբ, Նրա հետ մեղքերի գերեզմանից հարություն առան և նրանք, ովքեր մկրտությամբ Նրա հետ մեռան: Համարձակվում ենք ասել նաև, որ պսակով Հոր աջ կողմում նստեցին, ինչը և տոնում է սուրբ Եկեղեցին:
Այսպիսի երախտիքների համար, որ Աստված տվեց մարդուն, ամեն օր կատարվում է վերը նշված <<Երեք մանուկների>> երգը: Եվ Դավթի սաղմոսն առաջին հերթին ասվում է Ադամի համար, որ Քրիստոսով եղավ մարդկային ցեղի բժշկությունը: Իսկ մյուսը Եվային սրբելու համար է որդեգրությամբ մեզ ընդունելով:

<<Հարց>>

<<Հարցը>>, իր հետ կարգված աղոթքներով, ուղղված է Միածին Որդուն: Որովհետև« երբ երեք մանուկներին նետեցին հնոցի հրի մեջª Նաբուգոդոնոսոր արքայի կանգնեցրած պատկերին չերկրպագելու համար« այնժամ Բանն Աստված իջավ հնոցի մեջ և երեք մանուկներին փրկեց կրակով այրվելուց: Իսկ մանուկները« երբ տեսան« որ ողջ են մնացել հրից« սկսեցին գոհաբանել Աստծուն: Նրանց օրինակովª մենք« ամեն առավոտ« <<Հարցն>> ենք երգում« հայցելով Տիրոջից« որ ինչպես նրանց փրկեց այրվելուց« այնպես էլ մեզ փրկի մեղքերի կրակներից« որոնք միշտ տոչորում ու այրում են մեր մարմիններն ու հոգիները« ինչպես որ հաջորդ քարոզն է ասումª
<<Աղաչեսցուք զՄիածին Որդին Աստուծոյ« զՏէրն մեր Յիսուս Քրիստոս« որ էջ փառօք Հօր ի մէջ հնոցին« և փրկեաց զերիս մանկունսն ի քաղդեացւոց անտի: Լուսաւոր և սուրբ պահեսցէ զմիտս մեր« զի մի՛ երբեք խաբիցուք մեք ի մեղաց և ի ցանկութենէ աշխարհի>>:
¥Աղաչենք Աստծու Միածին Որդունª մեր Տեր Հիսուս Քրիստոսին« որ Հոր փառքով հնոցի մեջ իջավ և այնտեղ փրկեց երեք մանուկներին քաղդեացիներից: Լուսավոր և սուրբ թող պահի մեր մտքերը« որ երբեք չխաբվենք մեղքերից և աշխարհի ցանկություններից):
Մովսես Քերթողահայրը <<Երեք մանուկներ>>¬ի երգի մեկնության մեջ ասում է. <<Երեք մանուկները մարդկային բնության օրինակն են, իսկ կրակի հնոցըª հանդերձյալ հրի: <<Երեք մանուկների>> երգը ամեն առավոտ երգում է Եկեղեցին, որովհետև ինչպես նրանք, գերված Բաբելոնի բռնակալի կողմից, գցվել էին հնոցի մեջ, նույնպես և մենքª ընկել ենք այս կյանքի հնոցըª գերված աներևույթ բռնակալից, բռնված զանազան ախտերով և վառելանյութ դարձած հավիտենական կրակին:
Ամեն առավոտ, հրեշտակների դրդմամբ արթնանալով թառամեցնող քնից, հանդիսավորապես, երգում ենք <<Երեք մանուկների>> երգըª <<Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մերոց. օրհնեալ փառաւորեալ անուն Քո յաւիտեան>> (Օրհնյալ ես Դու Տե՛ր, Աստված մեր հայրերի. օրհնյալ է Քո փառավոր սուրբ անունը) (Դան. Գ 52):
Նրանք իրենց անձերի փրկության համար աղոթք էին մատուցում Փրկիչին և հնոցի միջից դեպի երկինք աղաղակումª հորդորելով բոլոր արարածներին փառաբանել Աստծուն:
Նմանապես և մենք, որպես անդամները Նրա մարմնի, դեպի մեզ կանչելով Գլուխըª գոչելով աղաչում ենք բոլոր արարածներինª <<Օրհնեցե՛ք ամենայն գործք Տեառն զՏէր>> (Օրհնեցե՛ք Տիրոջը, Նրա բոլոր գործեր)(Դան. Գ 57): Որովհետև ազատագրված մեղքերից և մեր ազատությամբ հաղորդվելով բոլոր արարածների բնության հետ, անհրաժեշտ է, որ նրանք ևս, մեզ հետ միասին օրհնեն և փառավորեն Աստծունª ամենքիս Ազատարարին:
Բոլոր արարածներով հանդերձ օրհնում և փառաբանում ենք Արարչին՝  Նրան, այն մեծ պատվի համար, որ մարդկանց, իբրև գլուխ արարածների, տվեց ճանաչել և փառաբանել Արարչին, որովհետև նրանով փրկվեց և ազատվեց արարվածներին պաշտելուց:
Այնուհետև հաջորդում է  <<քարոզը>>և<<աղոթքը>>:

<<Մեծացուսցէ>>

<<Հարց>>-ը Ադամի և <<Ողորմեա>>-ն որպես ապաշխարություն Եվայի, իսկ <<Մեծացուսցէ>>-ն որը գտնվում է այս երկուսի միջև, ի դեմս Աստվածածնի է ասվում, որովհետև վերջինս եղավ նրանց դատապարտությունների լուծարողը, և Աստվածածնից նախամորը հարության ավետիս է առաքվում հողաստեղծ Ադամի կենդանության մասին:
<<Հարց>>-ից հետո <<Մեծացուսցէ>>-ն ենք ասում, որովհետև այն Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինն է ասել, և <<Հարց>-ից հետո է զետեղված այն բանի համար, որ երբ Քրիստոս իջավ հնոցի մեջ, այդ երևումն անմարմին էր, իսկ Աստվածածնով հայտնությունը՝ մարմնով:
Ուստի <<Մեծացուսցէ>>-ն պատշաճ է <<Հարց>>-ից հետո երգել, քանի որ Բանի հնոց իջնելը օրինակն էր, իսկ մարդեղությունը՝ ճշմարտությունը, և ճշմարտությունը հարկավոր է օրինակին մոտ դնել:
<<Մեծացուսցէն>> պատմում է ամբողջ տնօրինության խորհուրդը: Որովհետև Քրիստոսի հարության մասին խոսելիս անհրաժեշտ է հիշատակել նաև Նրա ծնունդն ու գերեզմանը: Որովհետև եթե Տերը ծնված չլիներ, ապա չէր խաչվի և թաղվի: Իսկ եթե թաղված չլիներ, ապա հարություն էլ չէր առնի, և մենք էլ չէինք փրկվի:
Այս ամենի համար, անախտ ու կուսական Ծնունդը հանձն առավ՝ կամավոր խաչն ու թաղումը և հարություն առավ, որի համար էլ <<Մեծացուսցէ>> ենք ասում:
Ապա և նույն իրեն՝ Սուրբ Կույսին բարեխոս ենք անում Աստծու առջև, ինչպես երևում է քարոզից և աղոթքներից:

Յուղաբերների Ավետարանը

<<Իւղաբերից Աւետարան>>ը թափորով դուրս է բերվում ավանդատնից, ընթերցվում բեմի վրա, ապա քահանան Ավետարանով հանդիսավորությամբ օրհնում է հավատացյալներին: Այնուհետև դասերեցը համբուրում է Ավետարանը, ու տրվում է հարության ողջույնը՝ <<Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի>>:
Ավարտին նույն թափորով քահանան ավանդատուն է վերադառնում: Մեծ պասի օրերին Ավետարանը բեմից չի ընթերցվում:
Կիրակի օրերը կարդացվող Յուղաբերների չորս Ավետարանները համաձայնաբար պատմում են Քրիստոսի հարության մասին և այս ժամերգության մեջ հաջորդում <<Մեծացուսցէ>>-ին հետևյալ պատճառով.
·      Ինչպես Տերը անապական ծնվեց Կույս Մորից, նույնպես և անապական հարություն առավ կնքված կույս գերեզմանից, որի մասին երգվում է Շարականում. <<Ուրախ լե՛ր և բերկրեա՛ մայր և կոյս, քանզի ծնեալդ ի կուսէդ այսօր վերստին յարութեամբ ծնաւ ի կոյս գերեզմանէն>> (Ուրախ եղի՛ր և բերկրի՛ր մայր և կույս, քանզի Կույսիցդ ծնվածն այսօր հարությամբ վերստին ծնվեց կույս գերեզմանից):Մենք էլ սրա նման նախ՝ ծնվում ենք կույս ավազանից, և հետո հարությամբ՝ պիտի ծնվենք գերեզմանից: Այսպիսով, եթե սուրբ Կույսին հիշելով՝ հաստատում ենք թաղումը, ապա գերեզմանի հիշատակությամբ հավաստվում է հարությունը:
Իսկ Ավետարանը խորանից դուրս ենք բերում խնկարկելով և լապտերներով, որովհետև խորանը գերեզմանն է խորհրդանշում, իսկ դռան փակումը գերեզմանում թաղումը:
Երկու ճրագները, որոնք լուսավորում են Ավետարանը, երկու լուսավոր հրեշտակներն են՝ <<Որոնք նստել էին՝ մեկը՝ սնարին, և մյուսը՝ ոտքերի մոտ, այնտեղ, ուր  Հիսուսի մարմինն է եղել>>(Հովհ. Ի 12): Նաև արդարների լուսավորությունն է ցույց է տալիս: Մոմակալները, Տիրոջ գալստյանը հրեշտակների սպասավորությունն է ակնարկում:
Իսկ խունկերի անուշահոտ բուրումը՝ Քրիստոսի անուշահոտության նշանակն է որը հարությունից հետո, Ավետարանի քարոզությամբ, սփռվեց ամբողջ աշխարհում: Նաև արդարների պարկեշտ վարքն է:
Կիրակի օրը մեղմ ձայնով Ադամի բերանով ասվում է՝ <<Եղիցի անուն Տեառն օրհնեալ...>>: Իսկ ողբաձայն սաղմոսելը, ըստ կանանց սովորության գերեզմանի վրա ողբալն է նշանակում: Քանզի, մինչև Տիրոջ <<Թաղման Ավետարանի>> ընթերցելը, դեռևս կարծելով, թե Տերը թաղված է, դրսից դեպի գերեզմանի ներսը ողբաձայն աղաղակում ենք՝ <<Արի՛ Տէր>>, այսինքն՝ Հոր ծոցից փրկություն ենք հայցում, որպեսզի մեզ՝ կորուսյալներիս, իսպառ չլքի: Ապա Տիրոջից օգնություն են խնդրում, ասելով. <<Օգնեա՛ մեզ, եւ փրկեա զմեզ վասն անուան Քո>>(Ելի՛ր, Տեր, օգնիր և փրկի՛ր մեզ հանուն Քո անվան) և <<Զի խոնարհ եղեն մինչև ի հող անձինք մեր և երկիր կցեցան մեջք մեր>>(Որովհետև մեր անձերը խոնարհվեցին մինչև հող և մեր մեջքերը երկրին կպան) (Սաղմ. ԽԳ 26):
Ապա լսվում է Դավիթ մարգարեի ավետաբեր պատասխանը, որը ասվում է թափորի խորանից դուրս գալու պահին՝ <<Թագաւորեսցէ Տէր յաւիտեան>>(Հավետ պիտի թագավորի Տերը) (Սաղմ. ՃԽԵ 10): Եվ թե՝ <<Նա, Ով հավիտյան պահում է ճշմարտությունը, և զրկյալներին արդարություն շնորհում: Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը ոտքի է կանգնեցնում գլորվածներին>>(Սաղմ. ՃԽԵ 7,8):
Սա նաև կանանց հանդիպումն է Տիրոջ հետ և նրանց խնդությամբ մոտենալը: Տերը մարմնով թագավորեց բոլոր արարածների վրա, ըստ Իր խոսքի,  երբ երևաց տասնմեկին. <<Ինձ է տրված ամենայն իշխանություն երկնքում և երկրի վրա>>(Մատթ. ԻԸ 17): Դավիթն այս մասին ասում է. <<Հեթանոսների մեջ ասացե՛ք, թե՝ Տերը թագավորեց>> (Սաղմ. ՂԵ 10):
<<Հարության Ավետարանով>> կատարվում է մարգարեի ավետաբեր խոստումը: Եվ այստեղ Գրքերից, որպես կցուրդ ասվում է հետևյալ խոսքը՝ <<Ի գիշերի համբարձէ՛ք զձեռս ձեր ի սրբութիւն և օրհնեցէք զՏէր>>, (Գիշերը դեպի սրբությո՛ւն պարզեցեք ձեռքերը ձեր և օրհնեցե՛ք Տիրոջը) (Սաղմ. ՃԼԳ 2), Նրան, Ով լսեց մեր աղոթքները և մեռելներից հարություն առնելով փրկեց մեզ՝ թագավորելով ամբողջ տիեզերքի վրա: Այստեղ կցուրդը, սուրբ գործերի նշանակն է, որով փառավորվում է օրհնյալ Աստված:
<<Գիշեր>> ասելով ոչ թե ժամանակը, այլ հրեական անհավատությունն է ակնարկում, ըստ Եսայու պանծալի մարգարեության, թե՝ <<Գիշերով իմ հոգին դեպի քեզ է շտապում, Աստվա՛ծ>>(Եսայի ԻԶ 9):
Հարության ավետարանը հրեշտակների քարոզն է կանանց: Ավետարանի այս քարոզությունը աշխարհին մեր հարության հույսի համար է:
Ավետարանի համբույրը նշան է, որ մարմնացած Քրիստոս համբույրով մեզ մոտ եկավ: Նաև՝ տասնմեկ աշակերտների Տիրոջն երկրպագելու խորհուրդն ունի, երբ տեսան Գալիլեայում:
Ավետարանին հաջորդող քարոզը խրատում է աղոթքներով ու աստվածահաճո վարքով դիմավորել արդարների հարությունը և արժանանալ հարուցյալ Քրիստոսի պարգևներին, իսկ քահանայական աղոթքը ցույց է տալիս սրբերի օրհնությունը հարության ժամանակ:

<<Ողորմեա>>

Ավետարանն ընթերցելուց հետո երգում <<Ողորմեա>>¬ն, քանի որ սա ապաշխարություն է« Դավիթը 50 ¬րդ սաղմոսը մեղանչելուց հետո ասաց: Եվ մենք« քանի դեռ աշխարհում ենք և հոգիներս մարմիններիս մեջ է« կարող է մեղանչենք:
Դարձյալª Ողորմեան, ինչպես նաև Հարցը, մեղքերի համար Ադամի զղջման խոստովանությունն է: Ողորմեան նաև մաղթանք է առաջին կնոջ համար:
Սա ենք երգում և ապաշխարությամբ մեր մեղքերը քավում և ապաª սրբությամբ ու արդարությամբ պաշտում Տիրոջը: Դրա համար <<Տէր յերկնից>>¬ը <<Ողորմեա>>¬ից հետո կարգվեց« որպեսզի մեղքերի թողություն ստանալուց հետո սկսենք ուրախությամբ բարձրաձայն օրհնել Աստծուն:
Այս երգի ժամանակ սովորաբար ծնկի են գալիս, որը կործանարար մեղքերի համար է: Իսկ կուրծքը բախելը և ողբալը հատուկ է կանանց՝ պատերազմների ժամանակ:


<<Տէր յերկնից>>

Եթե <<Ողորմեա>>¬ն նշանակում է« որ ողորմությամբ արդարացրեց ու փրկեց« ապա <<Տէր յերկնիցը>> հրեշտակների օրհնությունն է Տիրոջ համբարձման ժամանակ:
<<Տէր երկնից>>¬ը բարձրաձայն երգելը հրեշտակների հետ երգեցողությունն է խորհրդանշում:
<<Օրհնեցեք Տիրոջ>>¬ը ասելիս նախ հրեշտակներին է դիմումª <<Օրհնեցէք զՆա ամենայն հրեշտակք նորա>> և ապա՝ մարդկանց, որովհետև լինելիությամբ նրանք են անդրանիկները« հետևաբար պարտավոր են նաև օրհներգելիս առաջինը լինել:
Երկրորդª քանի որ առավել են շնորհներով ու գիտությամբ« ուրեմն պարտավոր են նաև շնորհներ մատուցող և ուսուցանող լինել:
Այսպես է նաև Եկեղեցում: Սարկավագը Սուրբ Հոգուց իշխանություն ստանալով, օրինակ է ծառայում դպիրներին ու բոլորին հորդորում օրհնել Աստծուն: Նախª ավագներն են սկսում, հետոª հաջորդաբար մյուսները շարունակում:
Իսկ <<Տէր յերկնից>>սաղմոսը երգում ենք վեց պատճառներով:
Առաջինª եթե <<Ողողմեան>> ապաշխարության« ապա սա օրհնության խորհուրդն ունի: Անհրաժեշտ է նախ ապաշխարել մեղքերից« ապա սրբությամբ օրհնել Աստծուն:
Երկրորդª աղոթքը հետևյալ սահմանումն ունիª նախª պետք է օրհնել« ապաª խնդրել« իսկ այնուհետևª գոհանալ: Որը և կատարվեց <<Հարց>>¬ով« <<Ողորմեա>>¬ով և <<Տէր յերկնից>>¬ով:
Երրորդª քանի որ օրհնությունը <<Հարց>>¬ով ենք սկսել, ապա <<Տէր յերկնից>¬ով պիտի ավարտենք:
Չորրորդª սկզում <<Հարց>>¬ով ենք դիմում Մի Աստվածությանը հետո <<Տէր յերկնից>>¬ով ի դեմս Երրորդության ավարտում: Որովհետև այս երեք սաղմոսներից առաջինը Հորն է ուղղված« երկրորդը օրհնություն է Որդուն« իսկ երրորդըª սրբությամբ օրհնություն Սուրբ Հոգուն:
Հինգերորդ՝ նահապետներից սկսած նրանք« ովքեր մեր գլխավորներն են, մինչև ստորին արարածները աստիճանական կարգով, նույն կարգով նաև երկնային բոլոր իմանալի գլխավոր արարածներից սկսածª հրավիրում ենք միաձայն ու միաբան խոստովանության և օրհնության երկնքի և երկրի Արարչին:
Վեցերորդª <<Հարց>>¬ի երգը նաև Բանի էջքն է նշանակում« որը խորհրդով ասացին մարգարեներն ու նահապետները« իսկ <<Մեծացուս-ցէ>> ¬ն մարմնավոր երևումն է Աստվածածին ծնողից:
Իսկ <<Օրհնեցէ՛ք զՏէր յերկնից. օրհնեցէ՛ք զՆա ի բարձանց>> (Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից, Օրհնեցեք Նրան բարձրունքներից) (Սաղմ. ՃԽԸ 1) ասելովª Եկեղեցին հարակցվում է հրեշտակների դասերի հետ Տիրոջն օրհնաբանելիս: Ըստ Փրկչի Խոսքիª ՙՈվ իր անձը բարձրացնում է, կխոնարհվի. և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա՚ (Մատթ. ԻԳ 12): Որովհետև մաքսավորը խոնարհվելով ասաց. <<Աստվա՛ծ, ների՛ր ինձª մեղավորիս, որի հետ պարակցված արարածներս օրհնում ենք Արարչին:
Եվ երեքփոխյան սաղմոսով հրամայվում է օրհնել Սուրբ Երրորդությանը: Առաջին փոխը հրահանգում է օրհնել Հորըª հրանյութ դասերի հետ մեկտեղ ամբողջ արարչագործության և արարածների խնամակալության և կարգավորության համար:
Երկրորդ փոխըª օրհնել Նրա Որդունª Ծոցածին Բանին, որի համար Եկեղեցին, որ հաստատվեց Քրիստոսով, շինվեց սրբերովª առաքյալների և մարգարեների հիմքերի վրա, որոնց հիմքը Հիսուս Քրիստոսն է, ասում է. ՙՕրհնեցէ՛ք զՏէր յօրհնութիւն նոր« օրհնութիւն նմա յեկեղեցիս սրբոց: Ուրախ եղեւ Իսրայէլ յԱրարիչ իւր« որդիք Սիոնի ցնծասցեն ի Թագաւորն իւրեանց՚ (Օրհնե՛ցք Տիրոջը նոր օրհնությամբ, սրբերի ժողովում է օրհնությունը Նրա: Իսրայելն ուրախացավ իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով) (Սաղմ. ՃԽԹ 1¬2): Հիսուս Քրիստոսին հաճելի է սուրբ ավազանի մկրտությամբ մաքրված իր ժողովուրդը: Իսկ սրբերը պարծենում են Նրա փառքով ու Սուրբ Հոգու պարգևներով, որ ընդունեցին:
Քրիստոս երկսայրի սուր տվեց նրանց ձեռքը, և հավատացյալները Քրիստոսի շնորհով և Սուրբ Հոգու զորությամբ վրեժ լուծեցին դևերից կապելով μանսարկու սատանային՝ մեղսասեր թագավորին, և ամբարիշտների հատուցման օրը պիտի դատեն, ըստ Սուրբ Գրքի:
Իսկ երրորդ փոխը սովորեցնում է զանազան հորինվածքներով օրհնաբանել Պարգևաբաշխ Սուրբ Հոգուն, որ լցրեց Եկեղեցին զանազան շնորհներով, որի համար երրորդ փոխում վեց տուն է հատկացվում: Ընդհանուր, այս երեքփոխյան սաղմոսում, տասներկու օրհնություններ է ասվում, ըստ առաքյալների թվի, ովքեր Սուրբ Հոգուց իշխանություն ստացան Եկեղեցու գլխավորները լինելու: Որի համար ասում է. < ձայն գոհութեան ամենայն հոգիք՝ օրհնեցէ՛ք զՏէր: Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն>>(Գոհության ձայնով, բոլո՛ր հոգիներ, օրհնեցե՛ք Տիրոջը: Փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն) (Սաղմ. ՃԾ 6), և գոհությամբ սաղմոսն ավարտում:
Այս ամենից հետո երգում ենք <<Փառք ի բարձունս>>, որ ասացին հրեշտակները Քրիստոսի ծննդյան ժամին (Ղուկ. Բ 14):



<<Փառք ի բարձունս>>

<<Փառք ի բարձունս>> երգը Տիրոջ Ծնունդն ազդարարող հրեշտակների խոսքն է (ՂուկասԲ 14), որոնք առաջին անգամ երգել են Բեթղեհեմի երկնակամարում` հովիվներին ավետելով Փրկչի հրաշափառ Ծննդյան Ավետիսը: Մինչև Նիկիայի I տիեզերական ժողովը (325 թ.) Եկեղեցին ասում էր <<Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն>>: Այս օրհներգության համար շատ հավանական է, որ Կ. Պոլսի տիեզերական սուրբ ժողովը (381 թ.) ընդունել է հատուկ կարգադրություն, քանի որ <<Ժամագրք>>-ի խորագրում նշված է այդ ժողովը և նրա մասնակից 150 հայրապետները: Հետագայում այս բնաբանին 3  տիեզերաժողովների ժամանակ ավելացվեցին հատվածներ և այն ընդունեց այսօրվա<<Ժամագրքում>>առկա տեսքը: Ըստ սուրբ Գրիգոր Տաթևացու (գիրք Հարցմանց) առաջին տիեզերաժողովի ժամանակ այս հրեշտակների երգին ավելացվեց <<Եւ օրհնութիւն քէզ ի բարձունս>>-ից մինչև <<Տէր մեր Հիսուս Քրիստոս>> հատվածը: Հետագայում երկրորդ տիեզերաժողովի ժամանակ ավելացվեց հոգեմարտ Մակեդոնի դեմ ուղղված հետևյալ հատվածը. <<Տէր եւ Հոգիդ Սուրբ որ ի փառս Աստուած ընդ Հօր ամեն>>-ից մինչև <<Օրհնեալ Տէր, ուսո ինձ զարդարութիւնս քո>>, իսկ երրորդ տիեզերաժողովի ժամանակ (Եփեսոս 431թ.) <<Տէր ապաւեն>>-ից մինչև վերջ: Ասենք նաև, որ արևմտյան եկեղեցին (լատին եկեղեցի) չունի այս երգի երկրորդ մասը:
<<Փառք ի բարձունս>> երգն ուղղված է Սուրբ Երրորդությանը, որը հայրապետները` ի դեմսՍուրբ Երրորդության, ամբողջացրեցին 3 տիեզերական ժողովների գումարումով:
Առավոտու երգեր
Առավոտուերգերը նվիրված են Խաչին: Նշենք, որ առավոտու երգ կոչվում է նաև <<Փառքիբարձունս>>-ը, այդ իսկ պատճառով է Հովհան Օձնեցին վերոհիշյալ 2 տուն սաղմոսներն անվանում կցորդ (փառ), այսինքն` իբր հավելված նախորդ երգի: Այս երգերն ունեն 3 եղանակ` Հասարակ, Ողոգոմյան (Ավագ շաբաթվա համար, Ցողեա-ի եղանակն է) և <<Արեգակն արդարության>>` Աստվածահայտնու­թյան և Տեառնընդառաջի տոների համար: Հավանաբար այս կցորդների երգելու սովորությունն սկսվել է Օձնեցու ժամանակից, իսկՆերսես Շնորհալու ժամանակ ավելացվել են ըստ պատշաճի:
Մեծ քարոզներ
Մեծ քարոզները թվով 6-ն են.
v  Ասասցուք-Երգվում է կիրակի օրերին, կիրակնամտին և հինանց շրջանում,
v  Աստուած մեծ-Գրիգոր Լուսավորիչն է ասել սուրբ Հռիփսիմյանաց և առաքելոց ու մարգարեից տոներին,
v  Առաջնորդ-Հայրապետաց և վարդապետաց,
v  Զճգնութիւն-Մարտիրոսաց և ճգնավորաց,
v  ՄայրՍուրբ-Սուրբ Աստվածածնի տոներին, Սուրբ Ծննդյան ութօրեքին ևՏեառնընդառաջին,
v  Փառաւորեսցուք-Պահոց օրերի ամար:
Այս քարոզներից 2-ը` Ասասցուքն ու ՄայրՍուրբն ասվում են Տերունի օրերին: Վերոհիշյալ քարոզներից Ասասցուքի և Աստուած Մեծի պատասխան <<Տերողորմեա>>-ն ավագ դասից է, իսկ մնացած 4-ինը` աշակերտի դասից:
Նշենք նաև մի բացառություն. Հին ու նոր, հայտնի և անհայտ սրբերի տոնին ընդունված է ասել Աստված Մեծ, Զճգնություն և Առաջնորդ քարոզներից երկուական տներ: Բացի այս 6 քարոզներից <<Տոնացույց>>-ը երբեմն անվամբ, երբեմն էլ առանց անվան հիշատակում է<<Գանձ>>ասել: Գանձ բառը ենթադրվում է, որ պետք է վերցված լինի առաջին անգամ հորինված քարոզի առաջին բառից, որը, ինչպես հայտնի է, պատկանում է Նարեկացու գրչին, իսկ Նարեկացուց հետո բոլոր ըստ պատշաճի քարոզ հորինող հեղինակները, Նարեկացու օրինակով դրանք անվանեցին Գանձ:
<<ՍուրբԱստուած>>
Համաձայն Հովհան Օձնեցու հրահանգի <<Սուրբ Աստուած>>-ը երգվում է օրը 2 անգամ` առավոտյան և երեկոյան: <<Ժամագրքում>> զետեղված <<ՍուրբԱստուած>>-ի տնօրինական հիշատակություններից բացի, որոնք թվով 10-նեն, կա ևս մեկը` <<Որ մարմնացար վասն մեր>>, որը գտնվում է <<Մաշտոց>>-ում և երգվում է Պսակի խորհրդի ժամանակ:
Հայ Եկեղեցում <<Սուրբ Աստուած>>-ը երգվում է <<ի դէմս Որդւոյ>>` նկատի ունենալով Փրկչի անճառելի երախտիքը: <<Սուրբ Աստուած>>-ը <<Որ խաչեցար>> ասելը բացի Հայ Եկեղեցուց, մինչև այսօր ասում է նաև Ասորի եկեղեցին: Օտարները <<Սուրբ Աստուած>>-ը երգում են ի դեմս Սուրբ Երրորդության: Հայ Եկեղեցու հայրերն (Հովհան Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի, Ներսես Շնորհալի) իրենց գրված ջատագովություններով ի պաշտպանություն մեր դիրքորոշման, դարեր շարունակ պնդել են, որ Երեքսրբեան երգը սկսած Լուսավորչից (հավանաբար վերցրել է Կեսարիայի եկեղեցուց) ավանդաբար հաստատվել է առաքյալների կողմից և երգվում է հաստատուն սովորությամբ <<ի դէմս Որդւոյն Աստուծոյ>>: Միայն Հոգեգալստյան տոնի 7 օրերին երգում ենք <<ի դէմս Սուրբ Հոգին Աստուծոյ>>:
<<ՍուրբԱստուած>>-ն ասել է Հովսեփ Արիմաթացին Քրիստոսի խաչի առաջ` մարմինն իջեցնելիս: Ըստ Հռոմի Նեքտարիոս հայրապետի, երբ Տերը մահացավ, Հովսեփ Արիմաթացին Պիղատոսից խնդրեց Տիրոջ մարմինը և գնաց, որ իջեցնի խաչից: Սակայն Հովսեփը տեսավ, որ անկարելի է Տիրոջ մարմինը խաչից իջեցնելու համար, որովհետև խոցված տեղերը փայլատակում էին: Երբ փորձեց դուրս քաշել բևեռները, մարմնից կրակ ցոլաց, որից Հովսեփն ահաբեկվեց և ետ կանգնեց ու ձեռքերը վեր բարձրացնելով ահով ու դողով սկսեց աղոթել. <<Սուրբ Աստուած, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ>>: Սկզբում երբ ասաց Սուրբ Աստուած, այսինքն` <<Ես Քեզ լոկ մարդ էի կարծում, բայց Դու սուրբ ես>>: Այնուհետև ասաց Սուրբ եւ հզոր, այսինքն` <<ես Քեզ տկար կարծեցի` Դու հզոր ես>>, որից հետո ընկավ երկրորդ բևեռը: Եվ դարձյալ ասաց` Սուրբ եւ անմահ, այսինքն` <<ես Քեզ մահկանացու կարծեցի, բայց Դու անմահ ես>>: Այս խոսքերը երեք անգամ կրկնելուց հետո ընկնում են բոլոր բևեռները ևՍուրբ մարմինն իջնում է Հովսեփի բազուկների վրա: Նա էլ, ըստ օրենքի, պատեց մարմինը և դրեց գրեզմանի մեջ:
Սոկրատ պատմագիրը գրում է, որ Մեծն Իգնատիոս Աստվածազգյացը տեսնում է երկնային զորքերին և լսում նրանցից <<Սուրբ Աստուած>>-ը ու Անտիոքի եկեղեցում կարգ է սահմանում, որպեսզի ամեն օր առավոտյան ևերեկոյան <<Սուրբ Աստուած, որ խաչեցար>>խոսքերն ասվեն:
Եվ Եսայի մարգարեն տեսավ Քրիստոսին աթոռի վրա նստած, որը խաչն է, և լսեց. <<Երեքսրբեանը>>(ԵսայիԶ 3), որը մեզ վկայում է Հովհաննես Ավետարանիչը` ասելով, թե այս ասաց Եսային, որովհետև տեսավ Նրա փառքը և խոսեց Նրա մասին (Հովհ. ԺԲ 41): Նրան վերջին օրերին խաչված տեսանք, որը և երգում ենք սրբասացությունում: Ստեփանոսը Եսայու Երեքսրբեանը տեսավ Որդու համար (Գործք Է 54):
Սուրբ Աթանասը <<Պատարագամատույց>>-ում գրում է.<<Սուրբ, Սուրբ, Սուրբ Տէր զօրութեանց, լի են երկինք և երկիր փառօք քոյ>>: Նաև Հովհան Ոսկեբերանը կարգեց, որ ամեն օր 3 անգամ <<Սուրբ>> ասել:
Եփեսոսի ժողովում Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն ընդդեմ Նեստորի ասաց.<<Միածին Որդի>> ժամամուտը և <<Սուրբ Աստուած, որ խաչեցար>> սրբասացությունը: Նույն ժողովում ասվեց, որ<<Փառք ի բարձունս>>-ը, ուր 3 անգամ է ասվում <<Օրհնեալ Տէր, ուսո ինձ զարդարութիւնս Քոյ>>: Կիրակի օրերին 3 անգամ կրկնում ենք` <<Ոչ դադարեցայց օրհնել զՔեզ Քրիստոս Փրկիչ աշխարհի>> (Յուղաբերից կարգ): Այս պատճառով էլ, ըստ Սուրբ Կյուրեղի սահմանած կարգի, ասում ենք <<Սուրբ Աստուած>>-ն ի դեմս Որդու: Պետրոս Անտիոքացին և Տիմոթեոս Ալեքսանդրացին Հուստիանոս կայսեր հրամանով հաստատեցին Սուրբ Աստվածը ՙոր խաչեցար՚ ասելը:
<<Սուրբ Աստուած>>-ի համար մեր եկեղեցին ունի նաև մի կցորդ` <<Փառաւորեալ>>-ը, որն ուղղված է Աստվածամորը: Այս <<Փառաւորեալ>>-ն ասել է Թովմաս առաքյալը` Աստվածածնի Վերափոխման ժամանակ:
<<Սուրբ Աստուած>>-ը մի քանի դեպքերում երգում ենք առանց <<Փառաւորեա>>-ի.
Պատարագի ժամանակ, քանի որ այդ պահին կանգնած ենք Հիսուսի առաջ և կարիքը չունենք բարեխոսի:
Ավագ Ուրբաթ Թաղման կարգի ժամանակ, քանի որ այդ պահին ևս գտնվում ենք Փրկչի մարմնի առջև:
Սրբոց մաղթանքի ժամանակ (օրինակ` <<Քրիստոս Աստուած>>) Սուրբ Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի և Ստեփանոս Նախավկայի անուններ տալը բացատրվում է նրանով, որ Սուրբ Էջմիածնի, Գլակա և Բագրևանդի ավագ սեղանները նվիրված են Սուրբ Աստվածածնին, աջակողմյան խորանը Սուրբ Ստեփանոսին, իսկ ձախակողմյանը` Հովհաննու Կարապետին:
<<Մանկունք>>
Մանկունք շարականի բնաբանը վերցված է ՃԺԲ սաղմոսից: Չնայած մանկունքների հեղինակությունը տրվում է Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, սակայն ուրիշներն էլ բաժին ունեն, ինչպես Ներսես Շնորհալին, Հովհաննես սրկ. Վարդապետը և այլն:
<<Նորաստեղծեալ>>
<<Նորաստեղծեալ>> երգը բաղկացած է 6 տնից: Հեղինակն է Ներսես Շնորհալին: Երգի տների ծայրակապը ՆԵՍԵՍ է: Մեծի Պահոց շրջանում` Բուն Բարիկենդանից մինչև Ծաղկազարդի կիրակին էլ ներառյա լերգվում է 2 տուն: Այս երգը երգվում է միայն կիրակի օրերին:
Ինչպես գիտենք, <<Բանից իմոց>> սաղմոսը հատուկ է պահոց օրերին, սակայն <<Բանից իմոց>> ենք ասում նաև սուրբ Մարտիրոսներից Սբ. Գևորգի, Սբ. Սարգիսի, Սբ. Մարկերիոսի,Սբ. Թեոդորոսի և ուրիշների (զորավարների) տոներին, որովհետև ոչ միայն մարմնավոր թշնամուն հաղթեցին, այլև` հոգևորին, այսինքն` աներևույթ բանսարկուին:
<<Արարչական>>
<<Արարչական>> երգի շարքը երգվում է ի հիշատակ Աստուծո 6 օրյա արարչության: ԵրբլումենքԱստուծոարարչագործությանմասին, հույսովառլեցունդավանումենքԱստծունասելով. <<Ամենակալ Մեծատուն Տէ՛ր, ինչպես ոչնչից արարեցիր բոլոր արարածներին, այնպես էլ կարող ես և ինձ` մեղքերով ոչնչացածիս վերադարձնել իմ առաջին էությանը, քանզի մի բան մեկ այլի փոխարկելն ավելի դյուրին է Քեզ, քան այն որ ոչնչից ես ստեղծում>>: Այս մտքով ենք երգում առ Աստված, որ մեր սկզբնական մաքրությանը գանք, նորոգվենք և նորաստեղծ լինենք: Այս նպատակով է կիրակի օրերին` արձակման պահին կարդում Բժշկության Ավետարան, որը նշանակում է, թե մեր մարմնական ցավերի բուժման հետ նաև մեր հոգևոր հիվանդությունը, որը մեղքն է, ապաքինես: Ինչպես Դավիթն է ասում. <<Ով քավություն է տալիս քո մեղքերին, բժշկում է ախտերը քո բոլոր>>:
Արարչականի շարքի երգերը երգվում է տարվա բոլոր օրերին, բացառությամբ Հինանց 7 շաբաթներին, Խաչվերացին հաջորդող 6 օրերին, իսկ Խաչվերացի նավակատիքի` Տապանակի և Շողակաթի տոներին չի երգվում միայն <<Տէրն յետ ստեղծման>> մասը:
<<Եղիցի>> ՃԺԲ սաղմոսը խորհուրդն ունի աշակերտների հետ Տիրոջ հանդիպման, երբ Տիբերական ծովում նավարկելիս տեսան իրենց Տիրոջը` մեռելներից հարություն Առածին և գնացին Նրան ընդառաջ:
<<Տէր Ամենակալ>> աղոթքը Հուդայի Մանասե թագավորի ապաշխարհության աղոթքն է, ով գերի է տարվելԱսորեստան և ապաապաշխարհելով վերադարձել և տիրացել իր թագավորական աթոռին ու մնացած կյանքն անցկացրել սրբությամբ: Այս աղոթքը երկրորդականոն է և ընդունված ինչպես մեր, այնպես էլ քրիստոնյա ազգերի կողմից: Աղոթքն ունի մի կցորդ <<Աղաչեմք և խնդրեմք>>-ը` բաղկացած 10 տներից, որն անկասկած քրիստոնեական եկեղեցու կողմից կատարված խմբագրություն է: Այս աղոթքն սկսվում է ասելՄեծի Պահոց առաջին չորեքշաբթիից մինչև Ծաղկազարդին նախորդող ուրբաթ օրը, բացի շաբաթ և կիրակի օրերից, շուրջ 28 օրեր թե՛առավոտյան և թե՛երեկոյան ժամերգության ժամանակ: Սրանից բացի այս աղոթքն ասվում է նաև Ավագ Հինգշաբթի` ապաշխարողաց կարգի արձակման մեջ 3 անգամ:
<<Սուրբ զԱստուածածինն>> քարոզը և <<Ընկալ Տէր>> աղոթքն ասել է Գրիգոր Անավարզեցի հայարապետը:

ԱՐևԱԳԱԼԻ   ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ
 Արևագալի ժամերգության ընդհանրական աղոթքի կարգը, որ կատարվում է ի դէմս Սուրբ Հոգու և ի դէմս Քրիստոսի Հարության, որ երևացավ աշակերտներին:

Արևագալի ժամերգության ճիշտ ժամը արեգակի ծագման պահն է: Արևագալի ժամի աղոթքները Քրիստոսի երկրորդ գալստյան և կիրակի օրվա առաջին ժամին գերեզմանից մարդկանց հարության խորհուրդն ունեն, որովհետև այդ ժամին է լինելու մարդկային բնության հարությունը:
Արևագալի ժամերգության տիրապետող գլխավոր գաղափարն է այն, թե ինչպես Արդարության Արեգակը` Հիսուս Քրիստոս, երկնքից ծագելով (ծնվելով)՝մեզ  լուսավորեց, փրկեց խավարային մեղքից:
Հնում Արևագալի ժամերգությունն ամենօրյա չի եղել, կատարվել է Սրբոց տոներին և Պահոց օրերին: Համաձայն Վարդան Հացունու Արևագալի ժամերգությունը կատարվել է  այն օրերին, երբ գիշերային ժամերգությունը չէր կատարվում: Այսօր Արևագալի ժամերգությունը կատարվում է Մեծ Պահոց շրջանում, առաջին չորեքշաբթի օրվանից սկսած: Չորեքշաբթի և ուրբաթ օրերին ավելի հանդիսավոր է կատարվում, այսինքն՝ այդ օրերին երգվում են հոգևոր երգի ծանր եղանակները:
Ընդհանրապես այս ժամերգությունը կարելի է բաժանել 4 մասի, որոնք բոլորն էլ ունեն հետևյալ հերթականությունը`
1.      սաղմոս,
2.      հոգևորերգ,
3.      մաղթանք,
4.      քարոզևաղոթք:
Արևագալի ժամերգության 4 երգերից միայն<<Լոյս>>-ն է սկսում աշակերտի դասը: Այս երգը բաղկացած է 4 տնից, որի առաջին տունը նվիրված է Հայր Աստծուն, երկրորդը` Որդի Աստծուն, երրորդը` Սուրբ Հոգի Աստծուն, իսկ չորրորդը` Սուրբ և միասնական Երրորդությանը:
Գյուտ Արահեզացի (461-478) կաթողիկոսին է վերագրվում Արևագալի ժամերգության <<Յարևելից մինչև ի մուտս>> առաջին քարոզը:
Ներսես Շնորհալուն է վերագրվում այս ժամերգության <<Յարևելից>>, <<Ճգնաւորք>>, <<Լոյս>> և <<Ճանապարհ>> երգերն առանց հորդորակների, որոնց հեղինակ է համարվում Սարգիս քահանա Խիզանցին (+1602):

ՃԱՇՈՒ   
ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Երրորդ ժամի

   Ճաշու երրորդ ժամերգության ընդհանրական աղոթքի կարգը կատարվում է ի դէմս Սուրբ Հոգու իջման և նախամոր ճաշակման:

Այս ժամերգությունը կոչվում է նաև Ճաշու առաջին Ողորմեա, ուղղվում է Սուրբ Հոգուն և կատարվում է երրորդ ժամին, որովհետև Նա այդ ժամին իջավ առաքյալների վրա: Այս ժամին սահմանված է ընդհանրական աղոթք նաև նախահայր Ադամի գործած հանցանքի, ինչպես և նույն ժամին` մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաչի վրա կրած չարչարանքներով կատարված բժշկության համար, որովհետև <<Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան>> (Ա. Կորնթ. ԺԵ 22), յուրաքանչյուրն ըստ իր կարգի:
Այս ժամին Տերն ստեղծեց Ադամին և Հոգու փչմամբ շնորհներ պարգևեց նրան: Նաև` մարդու առաջին անգամ մեղքերով պարտվելը եղավ երրորդ ժամին` օձի` Եվային տված մահաբեր խրատով: Երրորդ ժամին Սուրբ Հոգի Աստված իջավ առաքյալների վրա, այս պատճառով օրվա երրորդ ժամին ենք սկսում  աղոթել Սուրբ Հոգուն:
Երրորդ ժամին առավել պատկառանքով պետք է աղոթել, որպեսզի շնորհ գտնենք Կենագործողի առջև: Կանոն է սահմանված առաքյալների կողմից այս ժամին պատարագել զՔրիստոս, որովհետև այս ժամին պիտի կայանա մեղավորների հանդեպ Արդար Դատավորի վճիռը, ինչպես որ նրանք վճիռ կայացրին Անմահ Թագավորի համար:
Ճաշու ժամերգությունների կարգը հավանաբար պետք է, որ հաստատված լինի 4-5-րդ դարերում:
Ճաշու ժամերգությունների մեջ (III, VI, IX) Մեծ Պահոց շրջանում կարդացվում են թե՛ երկար և թե՛ կարճ քարոզներն ու աղոթքները, իսկ Մեծ Պահքից դուրս եթե կատարվում է, ապա կարդացվում են միայն կարճ քարոզներն ու աղոթքները: Մեծ Պահքին այն կատարում ենք առաջին չորեքշաբթի օրվանից մինչև Ծաղկազարդ:
Համձայն Հովհան Օձնեցու վկայության, Հովհան Մանդակունի կաթողիկոսին է վերագրվում <<Միաբան ամենեքեան>> քարոզն ու <<Որ ի քրովբէական>> աղոթքը:
<<Օրհնեմ քզքեզ>> երգի հեղինակը Ներսես Շնորհալին է:

Ճաշու Վեցերորդ Ժամերգություն

  Ճաշու վեցերորդ ժամի ընդհանրական աղոթքի կարգը կատարվում է ի դէմս Հօր Աստուծոյ և ի դէմս Աստծոյ Որդու չարչարանքների ու խաչելության:
Այս ժամին Երկրորդ Ադամը մտավ <<Իմանալի դրախտը>>, որը Սուրբ Աստվածածինն է, և հղացավ նրանում, ինչպես նաև այս ժամին Տերը երևաց 11 աշակերտներին ու կերավ նրանց հետ, այն օրը, երբ կամեցավ երկինք համբառնալ:
Համձայն Հովհան Օձնեցու վկայության, Հովհան Մանդակունի կաթողիկոսին է վերագրվում <<Արթուն մտօք>>քարոզն ու <<Զգեցո մեզ, Տէր>> աղոթքը:
<<Խաւարեցաւ>> երգի հեղինակը Ներսես Շնորհալին է:

Ճաշու Իններորդ Ժամերգություն

  Ճաշու իններորդ ժամի ընդհանրական աղոթքի կարգը կատարվում է ի դէմս Որդի Աստուծոյ և ի դէմս Նրա մահվան և բանական  հոգու մահվան:
  Իններորդ ժամի խորհուրդն ավանդությամբ ավելի բարձր ենք համարում, և առաքյալները մյուսներից ավելի պատվելի են այն համարում, որովհետև գրված է, որ Պետրոսն ու Հովհաննեսը իններորդ ժամին ելան տաճար և նույն այդ ժամին բժշկեցին տաճարի դռան մոտ նստած կաղին: Իններորդ ժամին կարգված է ընդհանրական աղոթք` Ադամի մեղքերից անդարձ խոստովանության համար, երբ դատապարտված վտարվեց դրախտից: Նույն այդ ժամին աղաղակով Իր հոգին ավանդեց աշխարհի Փրկիչը ու հանեց Ադամին դժոխքից: Այս ժամերգության մեջ տեղ գտած Ներսես Շնորհալու <<Նահապետին Աբրահամու>> երգի առաջին տառերի միացությունից ստացվում է Ներսես անունը:
  Տերունի և Մարտիրոսաց օրերին, երբ կատարվում է այս ժամերգությունը <<Սիրեցի>> սաղմոսից հետո, ըստ օրվա ձայնի երգվում է մեկ պատկեր հանգստյան շարական, որը պետք է երգվի ատյանում, իսկ եթե դասերից է երգվում, ապա սկիզբը ավագերեցի դասից է: Մեծ Պահքի կիրակիներին այս ժամերգությունից անմիջապես հետո ժամօրհնողն արտասանում է <<Զսաղմոսերգութիւնս>> մաղթանքը, որին հաջորդում է պատարագչի <<Օրհնեալ թագաւորութիւնն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ...>>: Մինչ կատարվում է Ճաշու ժամերգությունը մինչև այս մասը, վարագույրի ետևում պատարագիչ հոգևորականը զգեստավորվում է և կատարում Սուրբ Պատարագի սկզբնական մասը:
Համաձայն Հովհան Օձնեցու վկայության, Հովհան Մանդակունի կաթողիկոսին է վերագրվում <<Սուրբ սրտիւ>> քարոզն ու <<Տէր զօրութեանց>> աղոթքը:
<<Չարչարակցեալ>> և <<Նահապետին Աբրահամու>> երգերի հեղինակը Ներսես Շնորհալին է:
Ճաշու շարականները երգվում են Սբ. Պատարագին և Ճաշու ժամերգության ժամանակ: Ճաշու շարականի մի մասը` 21 հատը, վերագրվում է Մովսես Քերթողին:
Ճաշու շարականների սկսվածքները տարբերեն.
·         <<Մեծացուցէ>>-Ավետյաց, Ծննդյան, Տեառնընդառաջի, Վարդավառի, Վերափոխման և Աստվածածնի բոլոր տոներին ճաշու փոխն այս է:
·         <<Տեր թագաւորեաց>>-Աղուհացից, Ծաղկազարդի, Սուրբ Հոգու գալստյան, Խաչի, Եկեղեցու և բոլոր կիրակիներին ճաշու փոխն այս է:
·         <<Գովեա Երուսաղեմ>>-Զատկից մինչև հոգեգալուստ:
·         <<Սիրեցի զի լուիցէ>>-Բոլոր սրբոց տոներին:
·         <<Օրհնեցեք զՏեր ամենայն ազինք>>-Շաբաթապահքերին, որ տոներ չկան և պահոց բոլոր չորեքշաբթի ու ուրբաթ օրերին:


Комментариев нет:

Отправить комментарий