ՏՈՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տոն նշանակում է ուրախություն, պայծառություն և Աստծուն նվիրված հանդիսավոր հանգիստ՝ առօրյա զբաղմունքներից ու աշխատանքներից: Տոնը հասարակաց պայծառ հանդես է և հանդիսավոր օր, երբ հավաքվում ենք եկեղեցում՝ նվիրվելու համար այդ օրվա խորհրդին, և պաշտամունքի միջոցով փառաբանում Աստծուն՝  ուրախանալով հոգևոր ու մարմնավոր ուրախությամբ:

Տոնը համընդհանուր ուրախության օր է, ինչին հազարամյակներ առաջ սպասում էին մարգարեները և կամենում էին տեսնել սրբակյացները, ինչ պատճառով էլ տոների սուրբ օրերը Եկեղեցու իմաստուններն օրհնյալ անվանեցին: Սակայն քրիստոնեական տոների նպատակը սոսկ հանդես կատարելը չէ, այլ հանդիսավորությունը միջոց է ոգևորելու հավատացյալներին՝ նրանց անձերն ընդունակ դարձնելով հոգևոր օգուտի և աստվածային շնորհների՝ աղոթանվեր ինքնամփոփմամբ և սրբերի բարեխոսությամբ: Տոնի ժամանակ Աստծուն հիշատակելով՝ Նրան մեզ մոտ ենք հրավիրում և Նրան միանում՝ ուախանալով մեր բազում տրտմություններից հետո, և փառաբանում Տիրոջը Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար:

1  Տոն- Ներածություն
2  Տոների մասին
3  Սուրբ Ծնունդ
4  Ջրօրհնեքի մասին
5  Մեծ պահք
6  Տյառնընդառաջ
7  Զատիկ
8  Սուրբ Հարություն
9  Կրկնազատիկ
10 Համբարձման տոն
11 Հինանց շրջան
12 Թարգմանչաց տոն
13 Սուրբ Սարգիս
14 Ավետում
15 Սբ. Աստվածածնին նվիրված տոն
16 Սուրբ Խաչի Երևման տոն
17 Վարդանանք

Комментариев нет:

Отправить комментарий