воскресенье, 26 февраля 2012 г.

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՏ ՄԵՐ ԲԼՈԳ








Աստվածճանաչողություն հաղորդելու, որոշակի քրիստոնեական աշխարհայացք  և արժեհամակարգ հայ հասարակության մեջ ձևավորելու և պարզ հավատ ներշնչելու համար   անհրաժեշտ է մանկուց երեխաներին ծանոթացնել Սուրբ Գրքին և Աստծուն, նրա մեջ             դաստիարակել քրիստոնեական արժեքներ, որով կապահովվի մեր ժողովրդի  զավակների հոգևոր անվտագությունը, և կմեծանա ազգային եկեղեցական արժեքները կրող   սերունդ:      Այսօր, երբ հայ հասարակության մեջ առաջացել են լուրջ սոցիալական խնդիրներ,                  փոփոխության է ենթարկվել հայ ընտանիքի մոդելը, ի հայտ են եկել այնպիսի  չարաբաստիկ երևույթներ, ինչպիսիք են ընտանեկան բռնությունները, թմրամոլությունը, ընդհանուր  բարոյական անկումը և այլն, Հայ Եկեղեցին կարևորում է հոգևոր կրթության զորացումը, որը կօգնի աստվածաշնչային լույսի ներգործությամբ հայ մանուկի, ընտանիքին և                              հասարակությանը հաղթահարելու վերոհիշյալ չարիքները և զերծ մնալ դրանցից:





Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ են հոգևոր դաստիարակություն ապահովող դպրոցներորոնքբնականաբարպետք է համալրված լինեն համապատասխան որակավորված մասնագետներովԱյս ասպարեզում ծառայող մասնագետներ պատրաստելը Շիրակի թեմի համար այսօր առաջնային խնդիր էորի համար էլ ձեռնարկվել է Կիրակնօրյա /մեկօրյա/ դպրոցների ուսուցիչների պարրաստման դասընթացներ:
Դասընթացներն իրականանում են Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Միքայել Եպս. Աջապահյանի օրհնությամբ, <<Վորլդ Վիժն>> միջազգային քրիստոնեական կազմակերպության Հայաստանի գրասենյակի աջակցությամբ, թեմի բանիմաց և պատրաստակամ հոգևորականների ջանքերով: