ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐ
Դաս 1
Թադեոս առաքյալ
Թադեոս (Ղեբեոս, Հուդա Հակոբյան) առաքյալ -  Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից է և Հայաստանյայց Առաքելական  սուրբ եկեղեցու հիմնադիրներից է, ով Բարդուղիմեոս առաքյալից առաջ է քարոզել Հայաստանում` Արտազ գավառում (43-66թթ):
Թադեոս առաքյալը Նոր Կտակարանում
 «Թադեոս» անվամբ Ավետարանիչներից առաքյալին կոչում է միայն Մարկոսը (Մարկ. 3:18): Մատթեոս Ավետարանիչը անվանում է. «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» (Մատթ. 10:3): Առաքյալը Ղեբեոս (եբր.` «սիրտ») է անվանված նաև Մատթեոսի մոտ որոշ աննշան ձեռագրերի հիշյալ 3:18 համարում: Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչները առաքյալին անվանում են Հուդա (եբր.` «գովելիե, «հռչակավորե)` «Հակոբի որդի Հուդա» (Ղուկ. 6:16, Գործք 1:13), «Հուդան (ոչ Իսկարիովտացին)» (Հովհ. 14:22): Ղեբեոս ձևը որոշ ուսումնասիրողներ համարում են նույն Թադեոսի տարընթերցումը, իսկ արդեն Թադեոս անվանումը Մարկոսը և Մատթեոսը օգտագործում են Հուդա Իսկարիովտացու հետ շփոթ չառաջացնելու համար: Առաքյալը անվանվում է որդի Հակոբոսի (Ղուկ. 6:16) կամ Ալփեոսի (Մատթ. 10:3) և եղբայրն է մեկ այլ առաքյալի` Հակոբոս Ալփյանի (հմմտ. Մատթ. 10:3), չնայած որոշ տեղերում Թադեոսի եղբայրն է համարվում Թովմաս առաքյալը, ով հայտնի է նաև Երկվորյակ անվամբ: Թադեոս առաքյալի մասին բացի 12-ի շարքում նշվելուց, Ավետարանում գոյություն ունի լոկ մեկ հիշատակում Հովհաննու Ավետարանում. երբ Քրիստոս Վերջին ընթրիքի ժամանակ ասում է «Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»։ Հուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կոթևանենքե» (14:20-22): Եվս մեկ անգամ Թադեոս առաքյալը հիշատակվում է Գործք առաքելոցում (1:13):
Թադեոսի քարոզչությունն ու նահատակությունն
 ըստ ավանդության
Որքան խճճված են Թադեոս առաքյալի վերաբերյալ ավետարանական տեղեկությունները, կրկնակի խճճված են տեղեկությունները նրա քարոզչության վերաբերյալ` հաստատված ավանդությամբ: Ավանդության համար մեկնարկ է ծառայում Աբգար թագավորի և նրա հիվանդության մասին պատմությունը, որի վերաբերյալ մի քանի աղբյուրները (Լաբուբնա Եդեսացու ասորական տարբերակը, Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմությունըե և Մովսես Խորենացի  «Հայոց   պատմությունը»)խառնաշփոթի պատճառ են դառնում: Հայկական ավանդությունը, որը փոխանցում է Մովսես Խորենացի  պատմահայրը, հայտնում է որ Հովհաննեսի Ավետարանի 12-րդ գլխի հեթանոսները Եդեսիայի Աբգար արքայի (Խորենացին Աբգարին հայոց թագավոր է անվանում) հայազգի նախարարներն էին, ովքեր ցանկանում էին տեսնել Քրիստոսին` Աբգարի անունից խնդրելու գնալ Եդեսիա և բժշկել արքային: Ավանդությունն ասում է, որ Հիսուսն ինքը չգնաց, սակայն խոստացավ ուղարկել իր առաքյալներից մեկին: Այդ առաքյալը Թադեոսն էր, ով Քրիստոսի համբարձումից հետո մեկնեց Եդեսիա, քարոզեց, բժշկեց և դարձի բերեց Աբգարին: Որոշ աղբյուրներ, սակայն, Աբգարին քարոզած առաքյալ են համարում 72 աշակերտներից մեկին` տալով Թադեոս Դիդիմոս (երկվորյակ) անվանումը: Սակայն Հայկական ավանդությունը նշում է, որ Թադեոսը Աբգարին բժշկելուց, քրիստոնեությունը քարոզելուց, ինչպես նաև Ադդե անունով մեկին եպիսկոպոս ձեռնադրելուց հետո Աբգարի հրովարտակով Եդեսիայից անցնում է Արտազ, որտեղ ներկայանում է Հայոց Սանատրուկ արքային (I դար 2-րդ կես)` Աբգարի քեռորդուն: Թադեոսի քարոզչությամբ Սանատրուկը ևս ընդունում է քրիստոնեությունը, սակայն զգուշանալով իշխանների սպառնալիքից, շուտով հետ է կանգնում: Թադեոսի հրաշագործ քարոզչությամբ քրիստոնեություն են ընդունում արքունի շատուշատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև թագավորի դուստր Սանդուխտը: Իմանալով այդ մասին` Սանատրուկը կարգադրում է սրամահ անել դարձի եկածներին և ձերբակալել դստերն ու Թադեոս առաքյալին: Թադեոսը հրաշքով ազատ է մնում` մխիթարելով բանտարկության մեջ հայտնված արքայադստերն ու քրիստոնյաներին: Հազարավորների դարձի բերելուց, մեծ և չտեսնված հրաշքներ ու բժշկումներ կատարելուց հետո ի վերջո Թադեոս առաքյալն էլ է բանտարկվում: Որպես պատիժ Սանատրուկը նրան նախ նետում է գազանների առաջ, ապա հնոցը, սակայն երկու դեպքում էլ առաքյալը անվնաս է մնում, հրաշքով անվնաս է մնում նաև, երբ տարվում է գլխատվելու: Այս հանգամանքները բազում հեթանոսների Քրիստոսին հավատալու պատճառ են դառնում: Ի վերջո 66 թվականին Թադեոս առաքյալը սրամահ է արվում Արտազ գավառի Շավարշավան քաղաքում: Առաքյալի նահատակության վայրում կառուցվել է Արտազի Ս.Թադե վանքը:
Իբրև Հայ եկեղեցու հիմնադրի`Թադեոսին նվիրվել են ճառեր, գանձեր, տաղեր, աղոթներ և շարականներ: Թադեոս առաքյալի անունով Հայոց կանոնագրքում առկա են անվավեր կանոններ («Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի ի քաղաքն Ուռհա ի լուսաւորել զնոսաե), որոնք բովանդակում են քրիստոնեական բարոյականության, վարք ու բարքի ընդհանուր սկզբունքներ և սահմանումներ: Թադեոսն իր պատշաճ տեղն է զբաղեցրել նաև Հայ միջնադարյան կերպարվեստում: Նա սովորաբար պատկերվել է մի ձեռքին դաշույն (իր նահատակության գործիքն է), մյուս ձեռքին` Հիսուսի կողը խոցած գեղարդը, որը առաքյալը բերել էր Հայաստան և մինչև այսօր որպես նվիրական սրբություն պահվում է եկեղեցու ծոցում:


Բարդուղիմեոս առաքյալ
Բարդուղիմեոս (Նաթանայել) առաքյալ - (արամ.` Bartolomeos` «Թոլոմեյի որդի», եբր. בר־תלמי, հուն. Βαρθολομαίος) Քրիստոսի 12 առաքյալներից, Հայաստանյայց Առաքելական  սուրբ եկեղեցու հիմնադիրներից  մեկն է:
Բարդուղիմեոս առաքյալը Նոր Կտակարանում
Ըստ Նոր Կտակարանի` Բարդուղիմեոս առաքյալը Գալիլիայի Կանա քաղաքից էր (հմմտ. Հովհ. 21:2): Քանի որ «Բարդուղիմեոս»-ը ավելի շատ ազգանուն է կամ կոչում, 9-րդ դարից մինչև այսօր Աստվածաշնչի ուսումնասիրողները նույնացնում են նրան Հովհաննեսի Ավետարանի առաջին գլխում հիշատակվող Նաթանայելի (եբր.` «Աստվածատուր») հետ. «Փիլիպպոսը գտնում է Նաթանայելին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»։ Նաթանայելը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարեթից մի որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։ Երբ Հիսուս տեսավ Նաթանայելին, որ իր մոտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։ Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայելի թագավորը»։ Հիսուս պատասխան տվեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հավատում, որ քեզ ասացի, թե՝ թզենու տակ տեսա քեզ. դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ Եվ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացոված և Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս և իջնելիս մարդու Որդու վրա»»: Նաթանայել Բարդուղիմեոսի դավանությունը Քրիստոսին (Հովհ. 1:49) նրան կնքել է նաև «Նախադավան» առաքյալ տիտղոսով: Համատես Ավետարաններում Բարդուղիմեոսը նշվում է լոկ 12-ի շարքում (Մատթ. 10:3, Մարկ. 3:18, Ղուկ. 6:14), մի վերջին անգամ էլ հիշատակվում է Հովհաննու Ավետարանում (21:2) և Գործք առաքելոցում (1:13):
Բարդուղիմեոսի քարոզչությունն ու նահատակությունն
 ըստ ավանդության
Բարդուղիմեոս և  Թադեոս առաքյալները  համարվում են  Հայ եկեղեցու հիմնադիրները։ Ավանդության  համաձայն Բարդուղիմեոս առաքյալն իր քարոզչական գործունեության առաջին մասն իրականացարել է Պարթևական աշխարհում` հասնելով ընդհուպ Եդեմ գավառ (Հնդկաստանին մոտ): Քարոզել է նաև «Ասորվոց և Դերմանիկեցվոց երկրներում»: Պարթևական տերություն մտնելով` Քրիստոնեություն է տարածել նաև  Հայաստանում` մոտավորապես 60-66 թվականներին` սկսելով քարոզչությունը Սյունյաց նահանգի Որդվատ գյուղից, որտեղից անցել է  Գողթն գավառ (համաձայն աղբույրների` Հայոց Սանատրուկ թագավորի գահակալության 29-րդ տարում այստեղ եպիսկոպոս է ձեռնադրել իր պարսիկ հետևորդներից մեկին` Կումսին) ապա Արտաշատ: Այստեղ հանդիպում է Թադեոս առաքյալին, ինչը ցրում է այն կարծիքը, թե Բարդուղիմեոսը քարոզել է  Հայաստանում  Թադեոսի նահատակությունից հետո: Արտաշատից առաքյալը մեկնում է Հեր և Զարևանդ գավառները, ապա Անձևացյաց գավառի Աղբակ քաղաք, որտեղ նրա գործուն` Սուրբ Հոգով  լեցուն քարոզխոսությամբ` քրիտոնեություն է ընդունում նաև թագավորի քույրը` Իշխանուհին (Ոգուհին): Պատժելու համար Բարդուղիմեոսի մոտ է ուղարկվում Տերենտիոս հազարապետը, ով ևս դարձի է գալիս և մկրտվում է: Սանատրուկ թագավորի հրամանով Բարդուղիմեոսը, Ոգուհին և Տերենտիոսը ներկայացվում են ատյան, որտեղ հարցաքննվելուց հետո՝ 66թ.-ին, բրածեծ անելով նահատակվում է Բարդուղիմեոսը, իսկ սրախողխող արվելով մյուսները: Այլ եկեղեցիների ավանդության համաձայն Բարդուղիմեոսը նահատակվել է մաշկազերծ արվելով, ինչի համար էլ պատկերագրության մեջ հաճախ պատկերվում է մորթը ձեռքին: Որպես նահատակության վայր նշվում է Աղբակ քաղաքը։
Սովորաբար հայ կերպարվեստի մեջ Բարդուղիմեոս առաքյալը պատկերվում է դաշույնը և Տիրամոր պատկերը ձեռքին: Վերջին հանգամանքը պայմանավորված է Աստվածածնի վերափոխման ավանդության հետ: Համաձայն այդ ավանդության` Սուրբ Կույսի ննջման և թաղման ժամանակ Բարդուղիմեոս առաքյալը չի եղել առաքյալների հետ և վերադառնալով շատ է տրտմում, որ չի կարողացել հրաժեշտ տալ Աստվածածնին: Առաքյալի թախանձանքներին տեղի տալով մյուս առաքյալները բացում են Սուրբ Կույսի գերեզմանը, բայց այն թափուր են գտնում. Աստվածածինը վերափոխվել էր երկինք: Ի մխիթարություն Նաթանայել Բարթուղոիմեոսի  Հովհաննես առաքյալը նրան է հանձնում Սուրբ Կույսի կենդանագիր պատկերը, որը տրվել էր Հովհաննես Ավետարանչին` ի սփոփանս և հապաքինումն հիվանդների: Մովսես Խորենացու վկայությամբ` Բարթուղիմեոսը պատկերը Հայաստան է բերում և զետեղում է Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղում, ուր հետագայում, ի պատիվ Տիրամոր պատկերի, կուսանոց է հիմնվում: Բարդուղիմեոս առաքյալի` Հայաստանում գործելու մասին են վկայում ոչ միայն հայկական, այլև ասորական և լատինական աղբույրները: Հայ միջնադարյան գրականության մեջ մեծ տեղ են զբաղեցրել Բարդուղիմեոս առաքյալին նվիրված ճառերը, գանձերը, տաղերը, աղոթքները և շարականները: Հայտնի է Բարդուղիմեոս առաքյալի անունով վանք` Վասպուրականի Աղբակ գավառում: Ըստ ավանդության այդ վանքում է թաղվել առաքյալը:
Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը ընդհանրական եկեղեցու սուրբ է: Հայ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և տարեվերջին` Թադեոս առաքյալի հետ միասին` Տոն Առաջին լուսավորիչների անվամբ Հիսնակի առաջին կիրակիին հաջորդող շաբաթ օրը: Հույն Եկեղեցին տոնում է հունիսի 11-ին և օգոստոսի 25-ին, Լատին Եկեղեցին` օգոստոսի 25-ին:

ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐ
Դաս 2

            Աբ­գա­րի որ­դին և հա­ջոր­դը` Ա­նա­նեն կամ Ա­նա­նունը, հազիվ հինգ տա­րի թա­գավո­րեց` հա­լա­ծե­լով քրիս­տո­նյա­նե­րին ու հավա­տա­ցեալ­նե­րին նա­հա­տա­կե­լով, մին­չև որ ինքն էլ դժբախտ պատահարի զոհ դառնալով` մե­ռավ, և Սա­նատ­րուկը դարձավ ամբողջ Հայաստանի թագավորը` Եդեսիայի բնակիչներին խոստանալով քրիս­տո­նյա­նե­րին չհալածել, բայց հետո դրժեց իր խոստումը: Նա ոչ միայն սկսեց հա­լա­ծել քրիստոնյաներին, այլև կո­տո­րեց Աբ­գա­րի տան բո­լոր ա­րու­նե­րին և ազատվեց հնարավոր մրցակիցներից:
Այս հանգամանքներում են Հա­յաս­տա­նում քրիստոնեություն քարոզելու գալիս Ս. Բարդողիմեոս, Ս. Թով­մաս ու Հու­դա-Թա­դեոս ա­ռա­քյալ­նե­րը, ինչպես նաև Ե­րու­սա­ղե­մում Հա­կոբոս Տյառ­նեղբո­րից ե­պիս­կո­պոս ձեռ­նադ­րված Ե­ղի­շեն, որ շատերին Քրիս­տո­սի Ավետարա­նի աշակերտ դարձնելով և մկրտե­լով` 70 թ. նահա­տա­կվում է Ուտի նահան­գում:
Ս. Բար­դուղիմեոս առաքյալը տասներկուսից մեկն էր: Նա ա­ռա­ջին ան­գամ Հայաստանով անցել էր, երբ Ս. Թով­մաս ա­ռաքյա­լի հետ քա­րո­զելով գնա­ցել էր Հնդկաստան: Այժմ գալիս էր Հրեաստանից` Տիրամոր ննջումից /49թ./ հետո իր հետ բերելով նրա պատ­կե­րը: Հայաստանում սկսում է քա­րո­զել, հավա­տա­ցյալ­նե­րին խրա­խու­սել և վերջիններիս թիվն ավելացնել: Ս. Բար­դու­ղի­մեոսը, տես­նե­լով Սա­նատ­րու­կի դաժանու­թյունը, ան­ցնում է Պարսկաս­տան, սակայն կրկին վե­րա­դառնում Հա­յաս­տան` Աղ­բա­կի, Նա­խի­ջևա­նի ու Գողթնի կող­մե­րը, հավա­տա­ցյալ­նե­րի վրա ե­պիս­կո­պոս ձեռ­նադ­րում զրադաշտականությունից մոգերից քրիս­տո­նեու­թյան դարձած իր Կոմ­սի ա­շա­կեր­տին և թո­ղնում Ա­գու­լիս ավա­նում, իսկ ինքը Հակոբոսի որդի Հու­դա-Թադեո­սի հետ գի­շե­րե­լով Օ­թյաց Խաչ կո­չված վայրում (ըստ ո­մանց Խոր Վի­րա­պի բլրի վրայ է)` քարոզելու անցնում Հեր և Զարևանդ գավառ­ներում ու Ան­ձևացյաց կողմերում` ավելացնելով հավա­տացյալների թիվը: Ս. Բար­դու­ղի­մեոսը Տիգրիս գե­տի ափին բազմած Կան­գվար ա­մուր բեր­դի մոտ կառուցում է փոքրիկ մի տա­ճար, այն­տեղ հաս­տա­տում Աս­տվա­ծամոր պատ­կե­րը, ժո­ղո­վում հավա­տավոր կա­նանց ու կոյսերի, նրանց գլխավոր կար­գում Մա­րիամ անունով մի իշխանուհու, ապա քարոզչությունը շա­րու­նակում Ստո­րին Հայ­քում, շա­տե­րին քրիս­տո­նյա դարձնում, ո­րոնց մեջ նաև Սա­նատ­րուկի Ո­գու­հի կամ Թա­գու­հի քրոջն ու հա­զա­րա­պետին: Սա­նատ­րուկը, այս լուրն առնելով, իր քրոջ հետ շա­տե­րին է նա­հա­տակում, իսկ Ս. Բար­դու­ղի­մեոս ա­ռաքյա­լին մոր­թա­զերծ ա­նել և խա­չել տալիս Ա­րե­բա­նոս քա­ղա­քում, որ հետագայում ա­ռաքյա­լի անունով Բար­դու­ղիմ կամ Բարմ կո­չուեց, ավելի ուշ` Աղ­բակ:
Բա­ցի Թա­դեոս և Բար­դու­ղի­մեոս ա­ռա­քյալ­նե­րից Հա­յաս­տա­նում քա­րո­զել են նաև Թա­դեոսի ա­շա­կերտ Եվս­տա­թեոսը կամ Ստա­թեն, որ ե­պիս­կո­պոս ձեռ­նադ­րվե­լուց հե­տո քա­րո­զել է Սյունիքում և այն­տեղ էլ նա­հա­տակվել: Եվս­տաթեոսը կամ Ստա­թեն հա­մար­վում է Յոթանաս­նից մեկը և թաղված է Տա­թևում:
Թա­դեոս և Բար­դու­ղի­մեոս ա­ռա­քյալ­նե­րից հետո հավա­տացյալնե­րի հոգևոր կարիքները հոգալու համար միմյանց հաջորդեցին.
Ա. Մեծ Հայ­քում.
1. Զաքարիա եպիսկոպոսը, որ 33թ. Ս. Թադեոս առաքյալի հետ էր Հայաստան ե­կել և Արտազի եպիսկոպոս ձեռնադրվել, Թադեոսի մահից հետո ևս 12 տարի հո­վվեց իր հոտը և 70թ. նահատակվեց Երվանդ Բ թագավորի կողմից:
2. Զեմենտոսը, Սանատ­րուկի հավատարիմ մարդկանցից մեկը և ճանապարհների վերակացուն, իր դահճապետ եղ­բոր ձեռքով Թա­դեոս ա­ռա­քյա­լի նա­հա­տակությանն ուղեկցող հրաշքնե­րը տես­նե­լով` նրա փոխարեն խոցվելով և առաքյալից բժշկվելով, քրիստոնյա է դառնում և Զաքարիայի մահվանից հետո հաջորդում նրան, 4 տարի արժանավորաբար հովվում ու խաղաղությամբ ննջում` լինելով ազգությամբ հայ առաջին հայրապետը:
3. Կում­սի ե­պիս­կո­պոսն ազ­գությամբ պար­սիկ էր և մոգ` Պար­սկաստանի Խո­րա­սան քաղաքից: Սա իր յոթ ըն­կեր­ների հետ Ս. Բար­դու­ղի­մեոս ա­ռա­քյա­լի հետ Խո­րա­սանից գալիս է Հա­յաս­տան և Ագուլիսում կարգվում Գողթնի ե­պիս­կո­պոս: Առա­քյալի` Հեր և Զարևանդ մեկնելուց հետո Կում­սին իր ըն­կերնե­րի հետ քա­րո­զում և օ­րըստօրե ավե­լաց­նում է հավատացյալների թիվը: Կում­սին 67-90թթ. հովվելով իր համայնքը` մահացել է Ա­գուլի­սում: Նրա գե­րեզ­մա­նի վրա շի­նված փոք­րիկ մա­տու­ռը ուխ­տա­տե­ղի է եղել մինչև մեր օրերը:
4. Խուժիկ Բա­բե­լասը ևս Գողթն գավառում Ս. Բարդու­ղի­մեոս ա­ռաքյալի կողմից ազգությամբ պար­սիկ իր ըն­կեր­նե­րի հետ ձեռնադրված լինելով` Կոմ­սիի մա­հից հետո 90թ. հաջորդում է նրան և վախճանվում 120թ.:
Թեև Բա­բե­լա­սով ընդ­հատ­վում է Գող­թնի ե­պիս­կո­պոսական աթոռը, բայց քրիստո­նեությունն այդ գավառում հաս­տատապես հիմնավորվել էր, իսկ քրիստոնյանե­րը, խուսափելով աշխար­հից, նրա բռնություններից ու հրապույրնե­րից, անտր­տունջ կեր­պով միայնակեցությամբ էին անց­նում ի­րենց օ­րե­րը` լեռ­նե­րի մեջ ճգնե­լով, քա­րո­զե­լով և ուսուցանե­լով:
Բ. Մի­ջա­գետ­ք Հայոցի Ե­դե­սիա քաղա­քում Թադեոս ա­ռաքյա­լին հա­ջոր­դում են հե­տևյալ եպիս­կո­պոս­նե­րը.
1. Ադ­դեն, ո­րին Ա­նա­նեն նա­հա­տա­կեց, երբ վերջինս հրաժարվեց կռապաշտ թագավորի համար խույր պատրաստել:
2. Տու­բիասը: Սա Ս. Թա­դեոսին իր տանը առաջինը հյուրընկալողն էր, երբ սա Ե­դե­սիա էր եկել Աբ­գա­րին բժշկե­լու: Ադ­դեի մա­հից հե­տո հա­ջոր­դելով նրան` 94թ. հռո­մեական Դոմետիա­նոս կայս­րի քրիս­տո­նյաների դեմ սկսած հա­լա­ծան­քների ժա­մա­նակ նա­հա­տա­կվեց:
3. Բար­սու­մա հայ­կազն ե­պիս­կո­պոսը (108-120թթ.): Երբ սաս­տիկ տան­ջանք­ների ենթարկելուց հե­տո կա­խա­րա­նի վրա քե­րում էին Բար­սու­մա­յի մաշկը, արքունիքից հասնում է քրիս­տո­նեից ա­զա­տության հրա­մա­նը, և վերջինս ազատ է ար­ձա­կվում, սկսում է էլ ավե­լի ա­զա­տորեն քա­րո­զել մինչև խո­րին ծե­րու­թյան մեջ իր վախ­ճա­նվելը:
Ե­դե­սիա­յի ե­պիս­կո­պոս­նե­րի հա­ջոր­դականու­թյու­նը շա­րու­նա­կվեց մին­չև Ս. Գրի­գոր Լուսավո­րիչ: Դ­րանց մեջ հիշ­վում են.
4. Կոն ե­պիս­կո­պոս (291-295թթ.):
5. Ա­կա­կիոս ե­պիս­կո­պոս Տիգ­րա­նա­կեր­տի (250-280թթ.), որին ևս կա­րե­լի է հի­շել ի շարս Եդեսիա­յի ե­պիս­կո­պոս­նե­րի:
6. Ար­քե­ղա­յոս ե­պիս­կո­պոս Մի­ջա­գետ­քի (260-280թթ.):
Գ. Փոքր Հայ­քի Կե­սա­րիա քա­ղա­քում Ս. Թա­դեոս ա­ռաքյա­լին հաջորդե­ցին.
1. Թեո­փի­լոս ե­պիս­կո­պոսը (40-70թթ.): Սա Ս. Թա­դեոսի հետ շրջում էր քա­րո­զե­լու Քրիս­տո­սի Ավե­տա­րա­նը, և նրա­նից էլ Կե­սա­րիա­յի ե­պիս­կո­պոս ձեռ­նադ­րվեց:
2. Փոքր Հա­յքի Կո­մա­նա քա­ղա­քի Զո­թի­կոս ե­պիս­կո­պոսը (160-190թթ.): Սա գրով և թղթով ընդ­դի­մա­ցել է Մոն­տա­ն անունով հերձվա­ծո­ղին, որ պա­տիվ վաս­տա­կե­լու հա­մար սկսել էր մար­գա­րեա­նալ Ե­կե­ղե­ցու վար­դա­պե­տու­թյան հա­կա­ռակ: Զո­թի­կոսը ևս նա­հա­տա­կու­թյան պսակ է առել:
3. Ա­ղեք­սանդր ե­պիս­կո­պոս: Սա երկար ժա­մա­նակ հովվե­լուց հե­տո Ե­րու­սա­ղեմ գնաց և ծերունի Նար­կի­սոս ե­պիս­կո­պո­սի հետ վա­րում էր Ե­րու­սա­ղեմի ե­պիս­կո­պո­սի պաշ­տո­նը 210-230թթ.: Եր­կու ան­գամ դա­տավո­րի ա­ռաջ կանգնեց ու իր հավատին հաս­տատ մնա­լով` բանտար­կվեց ու բան­տում վախ­ճա­նվեց:
4. Հայոց Մեհ­րու­ժան ե­պիս­կո­պոսը (250-280թթ.): Տրդա­տի հայր Խոս­րո­վ Մեծի ձեռքով նահատա­կվեց ու­րիշ շատ քրիս­տո­նյա­նե­րի հետ:
5. Պար­մե­լիա­նոս կամ Փիր­մի­լիա­նոս: Սա ան­ձան­ձիր և եռան­դուն գործունեության հա­մար 230թ. նշա­նա­կվեց Կա­պա­դով­կիա­յի Կե­սա­րիա քա­ղա­քի ե­պիս­կո­պոս, մասնակցեց Պո­ղոս Սամոսատցու դեմ գու­մա­րված ժո­ղո­վին, շատ հա­լա­ծանք­ներ տա­նե­լով` խա­ղա­ղու­թեամբ ննջեց 270թ.:
6. Կե­սա­րիա­յի Կղե­նեոս կամ Կղեո­նիոս ե­պիս­կո­պոսը, չնա­յե­լով հա­րուցված սար­սա­փե­լի հալա­ծանք­նե­րին, 272-290թթ. քարոզում էր ա­մբողջ ե­ռան­դով և նա­հա­տակվեց Դիոկղետիանոս կայսե­ր օրոք:
7. Սե­բաս­տիա­յի Վլա­ս ե­պիս­կո­պոսը (290-315թթ.) տեղացի էր և տեղաբնակների միա­բե­րան ընտ­րու­թյամբ ձեռ­նադ­րվեց քաղաքի ե­պիս­կո­պոս: Վլա­սը շատ չար­չա­րանք­ների ու տանջանք­ների առաջ անդր­դուե­լի հաս­տա­տամ­տու­թյուն ցուցաբերելով` շա­տե­րի քրիստոնյա դառ­նա­լու պատ­ճառ դարձավ և 315թ. գլխատ­վեց Սե­բաս­տիա­յից դուրս:
8. Կե­սա­րիա­յի Ղևոն­դ ե­պիս­կո­պոսը (292թ.): Մեծ հա­լա­ծան­քների շրջանում շատ նեղություններ կրեց: Ս. Գրի­գոր Լու­սավո­րիչը 302թ. սրա կողմից է Հա­յաս­տա­նի հով­վա­պետ ձեռնադրվել: Ղևոն­դ ե­պիս­կո­պոսը մասնակցել է Նի­կիո Տիե­զե­րա­կան Ժողո­վին:
Թա­դեոս առաքյալից հետո եպիսկոպոսական ե­րեք աթոռներ հաստատվեցին.
Մեծ Հայ­քի­նը` Ար­տազ գավա­ռում և Գող­թ­նի Ա­գու­լիս ավա­նում` հայտ­նի մի­մյանց հա­ջոր­դող չորս ե­պիս­կո­պոս­նե­րի ա­նուն­ներով:
Մի­ջա­գետ­քի­նը կամ Ստո­րին Հայ­քի­նը` Ե­դե­սիա և Տիգ­րա­նա­կերտ քա­ղաք­նե­րում` հայտ­նի հինգ ե­պիս­կո­պոս­նե­րի ա­նուն­ներով:
Իսկ Փոքր Հայ­քի­նը` Կե­սա­րիա և Սե­բաս­տիա քա­ղաք­նե­րում` հայտ­նի ութ ե­պիս­կո­պոս­ների ա­նուն­ներով:
Աբ­գա­րի հա­ջորդ­նե­րը` մին­չև Տրդատ թա­գա­վո­րը, թող­նե­լով քրիս­տո­նեու­թիւ­նը` կռապաշտության մեջ ըն­կան ու սկսե­ցին հա­լա­ծել քրիս­տո­նյա­նե­րին: Այդ շրջանում եպիսկոպոս­նե­րն այ­ցե­լում էին հա­վա­տացյալնե­րին, քա­րո­զում ու խրա­խու­սում և ի­րենց նահա­տա­կվե­լո­վ ուժ տա­լիս ի­րենց հո­տին: Քրիս­տո­նյա­նե­րը, չկա­րո­ղա­նա­լով բացահայտորեն պաշ­տել ի­րենց կրո­նը, ապ­րում ու աղոթում էին լեռ­ներում, ձո­րե­րում ու այրե­րում. այս­պես քրիս­տո­նեություննը ա­նընդ­հատ ու ան­սա­սան մնաց մինչև Ս. Գրի­գոր Լու­սավո­րչի օրերը:
Բա­ցի բազ­մա­թիվ նա­հա­տակ­նե­րից և Սա­նատ­րուկ թա­գավո­րի ար­քա­յա­դուստր Սանդուխտից ու Թա­գու­հի քրո­ջից, հայ քրիս­տո­նյա նա­հա­տակ­նե­րի մեջ նշա­նավոր են Ս. Ոս­կյանք և Ս. Սու­քիա­սյանք:
Ս. Թա­դեոս ա­ռաքյա­լին վե­րագ­րված կա­նոն­նե­րին նա­յե­լով` հա­յոց նախ­նա­կան կամ առաքելա­կան դա­րի Ե­կե­ղե­ցին բավա­կան կազ­մա­կեր­պված է ե­ղել, իսկ ե­կե­ղեցու յուրաքանչյուր ան­դա­մի պարտ­ավորությունները` ո­րո­շված: Հե­թա­նոս հա­յե­րով շրջպատված և կռա­պաշտ թա­գավոր­նե­րից հա­լա­ծված քրիս­տո­նեու­թյու­նը գոյատևեց մին­չև Ս. Գրի­գոր` էլ ավե­լի հա­լա­ծանք կրե­լով Մեծն Խոս­րո­վից և Տրդա­տից, որը մին­չև քրիս­տո­նեության դառ­նա­լը եր­կու հրո­վար­տակ­նե­րով սաս­տիկ հա­լա­ծանքներ հարուցնեց քրիս­տո­նյաների դեմ:


ՍՈՒՐԲ  ԳՐԻԳՈՐ  ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

  ՀԱՅՈՑ ԴԱՐՁԸ

Դաս 3



 Դ դարով նոր ասպարեզ է բացվում մեր առաջ, և հայ քրիստոնեական պատմությունը նոր կերպարանք է հագնում իր փառավոր հաղթանակով: Միևնույն ժամանակ Եկեղեցու պատմությունը սերտ կապակցությամբ միավորվում է քաղաքական եղելություններին:

226թ. Պարսկաստանում իշխանափոխություն է տեղի ունենում. Պարթևներին տապալած ու գահ բարձրացած Սասանյանները երկրում իրենց մրցակից հարստության ներկայացուցիչներին ոչնչացնելուց հետո ձգտում են նույնն անել հարևան Հայաստանում: Զենքի ուժով չհաջողելովª դիմում են նենգ միջոցների: Անակ Պարթև-Պահլավունին փախստականի անվան տակ Հայաստան է գալիս, երկու տարի Խոսրով արքայի արքունիքում ապրելուց հետո, երբ վերջինս Պարսկաստանի դեմ արշավանքի էր պատրաստվում, դավադրաբար սպանում նրան իր եղբոր հետ գործակցությամբ: Կարեվեր խոցված արքայի հրամանով ինքը ևս, ինչպես նաև իր գերդաստանը, հետապնդող հայկական զորագնդի կողմից սպանվում է: Արտաշիր Սասանյանը, օգտվելով երկրի անգլուխ մնացած լինելու հանգամանքից, ներխուժում է Հայաստան, գրավում այն ու ոչնչացնում Պարթևների բեկորները: Փրկվում են երկու երեխաներ Տրդատը Արտավազդ Մանդակունու շնորհիվ, և Խոսրովիդուխտըª Օտա Ամատունի հազարապետի:

Անակի տոհմից ևս միայն երկու մանուկ է փրկվում և փախցվում երկրից շնորհիվ կեսարացի ստնտու դայակի, որոնցից Գրիգորը /ծնվ. 239թ./ Կեսարիայում մկրտվում ու կրթվում է որպես քրիստոնյա: Այդ գործում մեծ դեր է ունենում Փիրմիլիանոս եպիսկոպոսը, որ աշակերտել էր Որոգինեսին: Չափազանց երիտասարդ հասակում ամուսնանում է Մարիամի հետ, ունենում երկու որդիª Վրթանես և Արիստակես անուններով: Կարճ ժամանակ անց ամուսինները փոխադարձ համաձայնությամբ բաժանվում են, Մարիամն ու Արիստակեսը վանք են մտնում, իսկ Գրիգորը, կրթություն ստանալով, իբրև պալատական պաշտոնյա ծառայության է մտնում Տրդատի արքունիքում <<հատուցելու համար հոր պարտքը>>:

Տրդատը, հռոմեական միջավայրում մեծացած ու ռազմական ասպարեզում հաջողություններ արձանագրած լինելով, հռոմեական զորաջոկատների աջակցությամբ 287թ. վերջնականապես թագավորում է Հայաստանում: Իր հաղթական վերադարձի առիթով Տրդատը գոհաբանական տոնախմբություն է կազմակերպում Երիզա /Երզնկա/ ավանի Անահիտի տաճարում: Երբ Գրիգորը հրաժարվում է պսակներ մատուցել կուռքին, բացահայտվում է նրա քրիստոնյա լինելը և ենթարկվում չարչարանքների, որ պերճախոս նկարագրել է Ագաթանգեղոսը: Պալատականների հետաքննության արդյունքում պարզվում է Գրիգորի ովª արքայասպան Անակի որդին լինելը: Գրիգորը նետվում է Արտաշատի մահապարտների բանտը Խոր վիրապը: 13 տարի աստվածային նախախնամությամբ մնում է այնտեղ, որտեղ ուրիշներ մեկ օր անգամ չէին դիմանում, և մի բարեպաշտ այրի հոգում է նրա օրապահիկը:

Այս շրջանում Հայաստան են գալիս և Վաղարշապատի հնձաններում հաստատվում Հռիփսիմյան կույսերը, որ շուտով նահատակվում են Տրդատի հրամանով ու անթաղ մնում մինչև վիրապից Գրիգորի հանվելը տեղի տալով Խոսրովիդուխտ արքայաքրոջ կրկնվող երազին:

Գրիգորն առաջին հերթին հնգօրյա պահք Առաջավորացն է սահմանում, ամփոփում կույսերի մարմիններըª այդ վայրերում վկայարաններ եկեղեցատիպ մատուռներ հիմնելով, քարոզում ու մարդկանց հաստատում հավատի մեջ, բժշկում հարվածյալներին: Քարոզչության այս շրջանի վերջում է դրվում Էջմիածնի տեսիլքը: Տրդատն ինքը զորքի հետ շրջում, քարոզում է ու կործանում մեհյանները:
Շատ կարճ ժամանակում նոր կրոնի հախուռն տարածումն ու արմատավորումը փաստում է քրիստոնեական ընդհատակյա մեծաթիվ համայնքների գոյությունը և այդուհետ բացահայտ ներկայությունը:
Մեջտեղում հոգևորականներ գրեթե չկային, և այդ վիճակը չէր կարող հարատևել: Ինքն իրեն քրիստոնյա համարող ժողովուրդը նույնիսկ մկրտված չէր և ոչ էլ հոգևոր մխիթարություն էր վայելում: Ընտրելի անձի հետ կապված վարանման խնդիր չկար, բայցևայնպես երկրի մեծամեծերի ժողով է գումարվումª հովիվ ու առաջնորդ ընտրելու համար: Տասնվեց իշխանների ուղեկցությամբ ընծաներով ու արքայական հրովարտակով Լուսավորիչը մեկնում է Կեսարիա և Ղևոնդիոս եպիսկոպոսի ձեռամբ նախ ստանում խոնարհ քահանայական, ապա և եպիսկոպոսի աստիճան:
Ոմանք, զանազան նկատառումներով, փորձում են ձեռնադրությունը աթոռի ենթակա վիճակն ապացուցող փաստ հռչակել, ինչն այդ ժամանակների համար չի արդարանում: Աթոռների կազմակերպումն ու դասակարգումը /եպիսկոպոսություն, մետրոպոլիտություն, պատրիարքություն/ իր հաստատուն վիճակն ավելի ուշ է ստացել համապատասխանեցվելով քաղաքական վարչության կազմակերպմանը /գավառ, նահանգ, կուսակալություն/: Կեսարիայից եկած քարոզիչները չէ, որ Հայաստանում քրիստոնեություն քարոզեցին, այլ Տիրոջ առաքյալները, ուստի մեր Եկեղեցին առաքելական ու առաքելահիմն է: Կեսարիան երբեք չի հավակնել Հայաստանը դիտել իրենից կախյալ աթոռ ձեռնադրություն շնորհած լինելու փաստից ելնելով. այս խնդիրն ավելի ուշ և քաղաքական նրբերանգով է մեջտեղ եկել:
Ձեռնադրությունը կատարվել է 302թ. սկզբներին: Կեսարիայից հայրապետն իր հետ բերում է Ս. Հովհաննես Մկրտչի ու Աթանագինես եպիսկոպոսի նշխարներից, նաև այնտեղ ու Սեբաստիայում ապրող բազում կրոնավորներ: Մտնելով Հայաստան չի շտապում մայրաքաղաք, այլ քարոզում է երկրի հարավում /Տարոն/, որտեղ չէր հասցրել քարոզչությամբ լինել, հիմնում եկեղեցիներ այդտեղ ամփոփելով իր հետ բերած մասունքները: Երկրով մեկ հիմնադրված եկեղեցիներին հատկացվում են մեհենական կալվածքները:
Ճանապարհին ժողովրդին քարոզելով ու մկրտելով և նրանց վրա հոգևորականներ կարգելովª Ս. Գրիգորը հասնում է Բագավան, որտեղ, նրան ընդառաջ, հասել էին թագավորն ու արքունիքը: Նրանք հենց այստեղ Արածանիի ջրերում էլ մկրտվում են:
Ժամանելով մայրաքաղաք Վաղարշապատ Սանդարամետի մեհյանի տեղում ձեռնարկում են Մայր Տաճարի շինարարությունը /303թ./, որ մասամբ փայտակերտ էր: Հայրապետը նախաձեռնում է հոգևորականաց դասի պատրաստում մինչև իսկ քրմերի զավակներից եպիսկոպոսներ ձեռնադրելով: Մոտակա Եդեսիա /ասորերեն/ և Կեսարիա /հունարեն/ քաղաքներում կազմակերպվում է հոգևոր սպասավորների կրթությունը, կրթարաններ են բացվում նաև բուն Հայաստանի տարածքում:
Թեպետ Ս. Գրիգորը կրթվել էր Կեսարիայում և ծիսակարգը հաստատելիս պարզ ընդօրինակությունը բնական կլիներ, սակայն նա վերցրածը հավելում ու փոփոխում էª ըստ երկրի ու ազգային պահանջների բնույթի ներառելով հեթանոսությունից փոխառնված ազգային սովորույթներ: Այս շրջանում բանավոր ու անգիր կերպով ավանդվում են ծիսական շատ բաղադրիչներ, որոնց օրինակներից են Ժամագրքի սաղմոսներըª տարբեր Ե դարի մշակված թարգմանությունից, և սկիզբ է դրվում հայախոս ծես ու արարողություններին:
Լուսավորչի անունով Կանոնագիրք Հայոցում հայտնի են նաև 30 կանոններ, որ վերաբերում են քահանայական ու ամուսնական կանոնազանցություններին, կիրակիի պահվելուն և կախարդների ու գերեզմանագողերի պատիժներին:
Նունե կույսի քարոզչության միջոցով Վրաց Միհրան արքան ևս քրիստոնեություն է ընդունում և տիրավանդ կրոնը տարածում իր երկրում: Այս երկուսը դիմում են Ս. Գրիգորին, որը նպաստում է հարևան երկրում Եկեղեցու կազմավորմանը: Այն մինչև 607թ. գտնվել է Հայ Եկեղեցու խնամքի ներքո:
Աղվանից Ուռնայր արքայի գործուն մասնակցությամբ մեր հարևան այս երկրում ևս քրիստոնեությունը հաղթանակում է: Հետագայում Լուսավորչի թոռ Գրիգորիսը դառնում է Աղվանից կաթողիկոս:
Վաթսունն անց հասակում կաթողիկոսության կոչված լինելով և ֆիզիկական տկարության ու միայնակեցության նկատմամբ սեր ունենալով Գրիգորը ձգտում էր առանձնանալ, թեպետ երբեմն դուրս էր գալիս քարոզչական շրջագայությունների: Երբ պալատում իմանում են, որ հայրապետը զավակներ ունի, ուրախանում են, պատվիրակությամբ Հայաստան բերում, Արիստակեսին եպիսկոպոսացնում ու կարգում գործերի կառավարիչ հոր փոխարեն:
323թ. Կոստանդիանոսը դառնում է ամբողջ Հռոմեական կայսրության միահեծան ղեկավարը հաղթելով իր մրցակիցներին: Տրդատը և Ս. Գրիգորը, զորքով ու պատվիրակությամբ, գնում են նրան շնորհավորելու: Այս դեպքը հիմք է տվել հետագա զեղծարարություն Դաշանց թղթին, ըստ որի Հայոց հայրապետությունը իր ինքնագլխությունը ստացել է Հռոմի Սեղբեստրոս նախապապից:
Հայ Եկեղեցին 318 հայրապետների թվում իր պատվիրակը Արիստակես եպիսկոպոսին է ունեցել 325թ. Նիկիայում գումարված Ա Տիեզերաժողովում, որ դատապարտել է Պողոս Սամոսատցու հետևորդ Արիոսի ուսմունքը: Նիկիո Տիեզերաժողովի 20 կանոնները և կազմված Հանգանակը Հայաստանում ընդունվեցին ու կիրառվեցին:
Հայոց առաջին կաթողիկոսը վախճանվել է 326թ., առանձնացած մի ճգնարանում, և թաղվել հովիվների ձեռքով, ովքեր չգիտեին էլ, թե ով է իրենց առաջ: Հետագայում, նշխարների գտնվելու առիթով, տոն է սահմանվել: Իբրև տոն այժմ հիշվում են նաև Վիրապ մտնելն ու այնտեղից ելնելը: Լուսավորչի նշխար ամփոփող աջն այսօր օգտագործվում է մյուռոնօրհնեքին և պահվում է Մայր Աթոռում:

Èàôê²ìàðâÆ Ð²æàð¸ÜºðÀ
Դաս 4



          гÛñ³å»ï³Ï³Ý ³ÃáéÇÝ ê. ¶ñÇ·áñ Èáõë³íáñãÇÝ 325Ã. ѳçáñ¹áõÙ ¿ Çñ»ÝÇó ÇëÏ Ó»éݳ¹ñí³Í áñ¹Çݪ ²ñÇëï³Ï»ëÁ, áñÝ ëï³ÝÓÝ³Í å³ßïáÝÁ ϳï³ñáõÙ ¿ ³Ù»Ý³ÛÝ ëñµáõÃÛ³Ùµ ¨ å³ßïáݳí³ñáõÙ Ûáà ï³ñǪ ÙdzÝÓ³Ýó ѳٳñ í³Ýù»ñ, ݳ¨ »Ï»Õ»óÇÝ»ñ ϳéáõó»Éáí:
    ê. ¶ñÇ·áñÇ í»ñçÇÝ ïÝûñÇÝáõÃÛáõÝÝ»ñÇó Ù»ÏÁ îñ¹³ï ³ñù³ÛÇ Ñ³Ù³Ó³ÛáõÃÛ³Ùµ ¨ ³Õí³ÝÝ»ñÇ Ëݹñ³Ý­ùáí ìñóݻëÇ ³Ý¹ñ³ÝÇÏ áñ¹áõÝ` ¶ñÇ·áñÇëÇÝ, ìñ³ó ¨ ²Õí³ÝÇó ϳÃáÕÇÏáë Ó»éݳ¹ñ»ÉÝ ¿ ÉÇÝáõÙ, áñ ѳë³Ïáí û¨ å³ï³ÝÇ ¿ñ, µ³Ûó Í»ñáõÝáõ ÷áñÓ³éáõÃÛ³Ùµ ¿ å³ßïáݳí³ñáõÙ ÏáíϳëÛ³Ý í³ÛñÇ áõ ѻóÝáë ó»Õ»ñáí µÝ³Ï»óí³Í ³Û¹ »ñÏñ³Ù³ëáõÙ: îñ¹³­ïÇ Ù³­ÑÇó Ñ»ïá ö³Ûï³Ï³ñ³ÝÇ áõ ²Õí³ÝùÇ Ùá­ÉÇ ¨ í³ï³µ³ñá ݳ˳­ñ³ñÝ»ñÁ, ê³Ý³ïñáõÏ Çß˳ÝÇ ËáñÑñ¹áí, ݳѳï³ÏáõÙ »Ý ê. ¶ñÇ·áñÇëÇݪ γëåÇó ÍáíÇ ³é³÷ÝÛ³ ì³ïÝÛ³Ý ¹³ßïáõÙ` ÓÇáõ åáãÇó ϳå³Í ù³ñß ï³Éáí: ê. ¶ñÇ·áñÇëÇ Ù³ñÙÇÝÁ Ýñ³ ³ß³Ï»ñïÝ»ñÁ µ»­ñáõÙ »Ý ²ñó³Ë ¨ óÕáõÙ ²Ù³ñ³ëáõÙ, áñÁ ¹³éÝáõÙ ¿ ²Õí³­ÝÇó γÃáÕÇÏá­ëáõÃÛ³Ý ³Ãáé³ÝÇëïÁ: ê. ¶ñÇ·áñÇëÇ Ù³Ñí³Ùµ ûå»ï ²Õí³ÝùÇ Çß˳ÝÝ»ñÝ ³½³ïí»óÇÝ Ýñ³ Ëñ³ï³Ï³Ý ѳݹÇÙ³ÝáõÃÛáõÝÝ»ñÇó, µ³Ûó ùñÇëïáÝ»áõÃÛáõÝÁ »ñÏñÇó ³ñÙ³ï³ËÇÉ ã³ñí»ó, ³ÛÉ ìñ³ó ºÏ»Õ»óáõ Ñ»ï гÛáó ÀݹѳÝñ³Ï³Ý гÛñ³å»ïÇ Çß˳ÝáõÃÛ³Ý Ý»ñùá ß³ñáõݳϻó ϳ­é³í³ñí»É ³­Ù»Ý³ÛÝ ëÇñáí:
»¨ îñ¹³ïÁ ѳÛñ³å»ïÇ Ñ»ï ÙÇßï ³ß˳ïáõÙ ¿ñ ùñÇëïáÝ»áõÃÛ³Ý ëϽµáõÝùÝ»ñÝ ³ñÙ³ï³íáñ»É г۳ëï³ÝáõÙ ¨ ³½·Ç í³ñùáõµ³ñùÁ ùñÇëïáÝ»³Ï³Ý ³é³ùÇ­ÝáõÃÛ³Ùµ ³½Ýí³óÝ»É, µ³Ûó Ïé³å³ßïáõÃÛ³Ý Ù»ç ëÝí³Í ݳ˳ñ³ñÝ»ñÁ ÙÇßï ¹»­åÇ Ñ»ßï³ëÇ­ñáõÃÛáõÝ áõ Ïé³å³ßï³­Ï³Ý Ùá­ÉáõÃÛáõÝÝ»ñÝ ¿ÇÝ Ñ³ÏíáõÙ: àõëïÇ ï»ëÝ»Éáí, áñ ¹ÛáõñÇÝ ã¿ Ý³­Ë³­ñ³ñÝ»­ñÇ ÙÇ­çÇó ѳϳùñÇëïáÝ»³Ï³Ý ëáíáñáõÃÛáõÝÝ»­ñÁ Ñ»é³óÝ»É, ³ÝÁݹѳï ãíñ¹áíí»­Éáõ ѳٳñ ³é³ÝÓݳÝáõÙ ¿ ê»åáõÑ É»é³Ý ³Ûñ»ñáõÙ ×·Ý»Éáõ: ܳ˳ñ³ñÝ»ñÁ ¹ÇÙáõÙ áõ 90-³ÙÛ³ ³ñù³ÛÇÝ Ã³Ë³Ý­ÓáõÙ »Ý í»ñ³¹³éÝ³É áõ ó·³íáñ³Ï³Ý å³ßïáÝÁ í³ñ»É` Ëáëï³Ý³Éáí ³Û¹áõÑ»ï ùñÇëïá­Ý»³í³Û»É ³åñ»É: ºñÏñáñ¹ ³Ý·³Ù îñ¹³ïÁ ãÇ Ñ³Ù³Ó³ÛÝáõÙ, áõëïÇ Çß˳ÝÝ»ñÝ ¿É ÃáõݳíáñáõÙ ¨ 330Ã. ëå³ÝáõÙ »Ý г۳ëï³­ÝÇ ùñÇëïáÝ»áõÃÛ³Ý ËݳٳϳÉÇÝ: îñ¹³ïÁ óÕíáõÙ ¿ ²ÝÇ ³Ùáõñ µ»ñ¹áõÙ: ºÏ»Õ»óÇÝ Ýñ³Ý, ÏÝáç áõ ùñáç Ñ»ï, ÑÇß³ï³ÏáõÙ ¿ áñå»ë ïáÝ»ÉÇ ëáõñµ :
          îñ¹³ïÇ Ù³ÑÇó Ñ»ïá ݳ˳ñ³ñÝ»­ñÁ, ÇÝùݳ·ÉáõË ÙݳÉáí, ³­Ù»Ý ï»ë³Ï ³Ýϳñ·áõÃÛáõÝ­Ý»ñ ¿ÇÝ ³­ÝáõÙ, áñáÝó ³Ï³Ý³ï»ë ϳÃáÕÇÏáëÝ ³Ýã³÷ ó³íáõÙ, µ³Ûó ³é³çÝ ³éÝ»É ã¿ñ ϳñáÕ³ÝáõÙ: ê³ÑٳݳٻñÓ ÇßË³Ý³Ï³Ý ïÝ»ñÝ ³åëï³ÙµáõÙ áõ Ó·ïáõÙ ¿ÇÝ ³ÝϳËáõÃÛ³Ý, ÇëÏ áñáß Ý³Ë³ñ³ñ³Ï³Ý ïÝ»ñ, ÙÇÙÛ³Ýó Ïáïáñ»Éáí, ëå³éíáõÙ »Ý: ²Ûë ³Õ»ïÝ»ñÁ ï»ëÝ»Éáí` ݳ˳ñ³ñÝ»ñÁ ѳí³ùíáõÙ »Ý ê. ²ñÇëï³Ï»ëÇ /ϳÛëñÁ Ýñ³Ý ³ÝÓ³Ùµ ¿ñ ׳ݳãáõÙª ǵñ¨ ² îÇ»½»ñ³ÅáÕáíÇ Ù³ëݳÏÇó, áñÁ û¨ ׷ݳíáñ, µ³Ûó ³Ýï³ñµ»ñ ã¿ñ »ñÏñÇ ×³Ï³ï³·ñÇ Ýϳïٳٵ/ Ùáï ¨ Ñáñ¹áñáõÙ ÃáõÕà ·ñ»É ´Ûáõ½³Ý¹Ç³ÛÇ Îáë­ï³Ý¹ ϳÛëñÇݪ Ëݹñ»Éáí îñ¹³ïÇ áñ­¹Ç ÊáëñáíÇÝ Ã³·³íáñ»óÝ»É Ñ³Ûáó íñ³, ݳ¨ áñ­å»ë­½Ç ëñ³Ýó å³ßïå³ÝáõÃÛáõÝÁ í³Û»É»Ý å³ñëÇÏÝ»ñÇ Ñ³ñÓ³ÏáõÙÝ»­ñÇ Å³Ù³Ý³Ï: Îáëï³Ý¹Ý ÁÝ­¹³é³çáõÙ ¿ Ëݹ­³ÝùÇÝ ¨ 330Ã. г۳ëï³ÝÇ íñ³ ó·³íáñ»óÝáõÙ ÊáëñáíÇݪ å³ÛÙ³Ýáí, áñ Ùï»ñÙáõÃÛáõÝ å³ÑÇ Çñ Ñ»ï:
          ê. ²ñÇëï³Ï»ëÝ ³é³Ýó ù³ßí»Éáõ ѳݹÇÙ³ÝáõÙ ¿ñ áõÕÕáõÃÛáõÝÇó ß»Õí³Í ݳ˳ñ³ñÝ»ñÇÝ: ²Ûë ÇëÏ å³ï׳éáí âáññáñ¹ гÛùÇ ²ñù»Õ³Ûáë Çß˳ÝÁ 333Ã. Ìá÷ùáõÙ ëå³ÝáõÙ ¿ Ýñ³Ý ¨ ÷³ËãáõÙ ÎÇÉÇÏdzÛÇ î³ñëáÝ ù³Õ³ùÁ: ê. ²ñÇëï³Ï»ëÇ Ù³ñÙÇÝÁ Ýñ³ ³ß³Ï»ñïÝ»ñÁ ï³ÝáõÙ ¨ óÕáõÙ »Ý îñ¹³ïÇó Èáõë³íáñãÇÝ Çµñ¨ ë»÷³Ï³ÝáõÃÛáõÝ ßÝáñÑí³Í ºÏ»ÕÛ³ó ·³í³éÇ ÂÇÉ ³í³ÝáõÙ:
ÜáõÛÝ ï³ñáõÙ ²ñÇëï³Ï»ëÇÝ Ñ³çáñ¹áõÙ ¿ ³Ý¹ñ³ÝÇÏ »Õ­µ³Ûñ ìñóݻëÁ /333-341ÃÃ./ª ¹³ñÓÛ³É ³é³Ýó λë³ñdz ·Ý³Éáõ ¨ Ó»éݳ¹ñí³Í ê. ¶ñÇ·áñÇó, ǵñ¨ ѳÛñ³å»ïÇ û·Ý³Ï³Ý, ³Ù»Ý³áõßÁ 324Ã., áñÝ Çñ Ñáñ áõ »Õµáñ ÝÙ³Ý ³ÝÓ³ÝÓÇñ ù³ñá½áõÙ ¿ñ ¨ Ñáñ¹áñáõÙ ¹³éÝ³É ùñÇë­ïáÝ»³Ï³Ý ³é³­ùÇÝáõÃÛ³ÝÝ áõ µ³ñá۳ϳÝáõÃÛ³ÝÁ:
º­Ï»Õ»ó³Ï³Ý å³ßï³­ÙáõÝùÁ ¿É å³Ûͳé³óÝ»Éáõ Ùï³¹ñáõÃÛ³Ùµ ìñóݻëÁ ºñáõë³Õ»ÙÇ Ø³Ï³ñ ѳÛñ³å»ïÇó ËݹñáõÙ ¨ ëï³ÝáõÙ ¿ ÙÇ Ï³ÝáÝ /ë³ñÏ³í³·Ý»ñÁ ÙÏñïáõÃÛáõÝ ã³Ý»Ý, ÙÏñïáõÃÛ³Ý ³í³½³ÝÁ »Ï»Õ»óáõÙ ÉÇ­ÝÇ, ÇëÏ »Ï»Õ»óÇ áõ ³í³½³Ý ã»Õ³Í ï»ÕáõÙ` áõñ áñ çáõñ ÉÇÝÇ, »Ï»Õ»ó³Ï³ÝÝ»ñÁ ËáݳñÑáõÃÛ³Ùµ Çñ»Ýó ³ëïÇ׳ÝÇ Ñ³Ù»Ù³ï ϳñ·Á å³Ñ»Ý, ëñµáõÃÛ³Ý ÛáõÕÁ »åÇëÏáåáë³å»ïÁ åÇïÇ ûñÑ­ÝÇ, áã áù ãѳٳñÓ³ÏíÇ Ã»ñ³Ñ³í³ïáõÃÛ³Ùµ Ùáï»Ý³É ê. гÕáñ¹áõÃÛ³ÝÁ, ê. ä³ï³ñ³·Ç Å³Ù³Ý³Ï »Ï»Õ»óáõÙ ³Õ³Ý¹³íáñÝ»ñ ãÉÇÝ»Ý, ë³ñÏ³í³­·Á ù³Ñ³Ý³ÛÇÝ Ù³ïáõóÇ Ã³ñ٠ѳóÝ áõ ³Ý³å³Ï ·ÇÝÇÝ, ËáñÑñ¹Ç ë»Õ³ÝÝ áõ µ»ÙÁ í³ñ³·áõÛñ áõݻݳÝ/ª ¹ñ³ íñ³ ë»÷³Ï³Ý ѳí»ÉáõÙÝ»ñÝ ³Ý»Éáí, ÇëÏ ê. гÏáµ Ø͵ݳ ѳÛñ³å»ïÇó` ѳí³ïá í»ñ³µ»ñÛ³É ¼·áÝ ·ñí³ÍùÁ: γñ·³¹ñíáõÙ ¿ »Ï»Õ»ó³Ï³Ý å³ßï³ÙáõÝùÁ Áëï ³Ûë ϳÝáÝÝ»ñÇ í³ñ»É:
ä³ñëϳѳÛÏ³Ï³Ý å³ï»ñ³½ÙÇ ³ñ¹ÛáõÝùáõÙ í³ëÝ Ñ³õ³ïá »õ ѳÛñ»Ý»³ó ½áÑí³Í ì³ã» سÙÇÏáÝÛ³ÝÇ, Ù»Í Ãíáí Çß˳ݳ½áõÝÝ»ñÇ áõ ÅáÕáíñ¹Ç å³ïíÇÝ ³½·³ÛÇÝ-»Ï»Õ»ó³Ï³Ý ïáÝ ¿ ë³ÑÙ³ÝáõÙ, áñÁ ѻﳷ³ÛáõÙ í»ñ³Ýí³ÝíáõÙ áõ ÑÇßíáõÙ ¿ ì³ñ¹³Ý³Ýó ³ÝáõÝáí:
ØÇ ³Ý·³Ù, ݳ˳ñ³ñÝ»ñÇ Ã»É³¹ñ³Ýùáí, î³ñáÝÇ É»éݳϳÝÝ»ñÁ ÷áñÓáõÙ »Ý ÝáõÛÝÇëÏ Ñ³Ûñ³å»ïÇÝ ëå³Ý»É, µ³Ûó ëáõñµÝ ³­½³ïíáõÙ ¨ ·Ý³Éáí ÂÇÉ ³í³ÝÁª ÙÝáõÙ ¿ ³ÛÝï»Õ, ë·áõ٠гÛáó ³ß˳ñÑÇ ³­ÝÇß˳ÝáõÃÛáõÝÁ, áñÇ ³ñ¹ÛáõÝùáõ٠ݳ­Ë³­ñ³ñ­Ý»­ñÁ ÙÇ­ÙÛ³Ýó ¿ÇÝ ÏáïáñáõÙ:
ìñóݻë ѳ۳å»ïÁ ͳÛñ³Ñ»Õ ͳÝñ å³ÛÙ³ÝÝ»ñáõÙ ³Ù»Ý ç³Ýù ·áñÍÇ ¿ ¹ÝáõÙ, áñå»ë½Ç ѳí³ïùÁ ãíï³Ý·íÇ: ÊáëñáíÇ Ù³ÑÇó Ñ»ïá, áñå»ë½Ç ݳ˳ñ³ñÝ»ñÝ ³Ý·ÉáõË ãÙÝ³Ý ¨ Ýáñ ËéáíáõÃÛáõÝÝ»ñÇ ï»ÕÇ ãï³Ý, ݳ ÇÝùÝ ¿ 338Ã. Ýñ³Ýó ѳí³ùáõÙ ¨ ѳٳӳÛÝáõÃÛáõÝ ëï³Ý³Éáíª ÊáëñáíÇ áñ¹Ç îÇñ³ÝÇÝ äá­ÉÇë ï³ÝáõÙ áõ Ýñ³Ý г۳ëï³ÝÇ Ã³·³íáñ ϳñ·»É ï³Éáí` í»ñ³¹³éÝáõÙ:
ê. ìñó­Ý»ëÁ ºÏ»Õ»óÇÝ ³å³Ñáí å³Ñ»Éáõ ѳ­Ù³ñ ³ß˳ïáõÙ ¿ñ ÅáÕáíñ¹ÇÝ Ñ³ñëï³Ñ³­ñáõÃÛáõÝÇó áõ ѳɳͳÝùÇó ³½³ï ¨ ³Ý¹áññÇ Ù»ç å³Ñ»É: øñÇëïáÝ»áõÃÛ³Ý áõ å»ï³Ï³ÝáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ íï³Ý·³íáñ ÃßݳÙÇ ¿ñ ÙÝáõÙ ä³ñëÇó ó·³íáñáõÃÛáõÝÁ, áõëïÇ íï³Ý·Á ϳÝË»Éáõ ѳٳñ ³ß˳ïáõÙ ¿ñ ´Ûáõ½³Ý¹Ç³ÛÇ Ñ»ï ɳí ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñ å³­Ñ»É: ²Ûë ׳ݳå³ñÑáí Ñ»ßï³ëÇñáõÃÛ³Ý áõ Ïé³å³ßï ½³Ý³½³Ý ÙáÉáõÃÛáõÝÝ»ñÇ Ó·ïáÕ Ý³Ë³ñ³ñÝ»ñÁ ë³ëïíáõÙ ¿Çݪ ³Ïݳͻ­Éáí гÛñ³å»ïÇó áõ ϳÛëñÇó, ÇëÏ ³ÝÑ»ï³óÙ³Ý »½ñÇÝ ·ïÝíáÕ ²ñß³ÏáõÝÇ Ñ³ñëïáõÃÛáõÝÁ ùñÇëïáÝÛ³ ѳñ¨³ÝÇ å³ßïå³ÝáõÃÛ³Ùµ ϳ­ñáÕ ¿ñ ïáϳÉ: ²ÛëåÇëÇ Ñá·³ÍáõÃÛ³Ùµ 8 ï³ñÇ ³Ù»Ý³ÛÝ ³ñųݳíáñáõÃÛ³Ùµ г۳ëï³ÝÇ Ñ³Ûñ³å»ïáõ­ÃÛáõÝÁ í³ñ»Éáõó Ñ»ïá ìñóݻëÁ í³Ë׳Ýí»ó 341Ã. ¨ óÕí»ó ¸³ñ³Ý³ÕÇÇ Âáñ¹³Ý ³í³ÝáõÙª îñ¹³ïÇ áõ Èáõë³íáñãÇ ÏáÕùÇÝ:
          ê. ìñóݻ­ëÇÝ 341Ã. ѳçáñ¹áõÙ ¿ Çñ »ñÏíáñÛ³Ï áñ¹ÇÝ»ñÇó Ïñïë»ñÁª ÐáõëÇÏÁ, áñ ³Ùáõëݳó³Í ¿ñ îÇñ³Ý ó·³íá­ñÇ ùñáç Ñ»ï ¨ áõÝ»ñ »ñÏáõ áñ¹Ç` ä³å ¨ ²Ã³Ý³·ÇÝ» ³ÝáõÝÝ»ñáí: ܳËù³Ý ³Û¹ ÐáõëÇÏÝ ³ñ¹»Ý ³é³ÝÓݳó»É áõ Ññ³Å³ñí»É ¿ñ ³ß˳ñÑÇ í³­Û»ÉãáõÃÛáõÝÝ»ñÇó: γÃáÕÇÏáë ÁÝïñí»Éáí ¨ Ó»éݳ¹ñáõÃÛáõÝ ëï³Ý³Éáí λë³ñdzÛáõÙª Çñ ݳËáñ¹Ý»ñÇ ûñÇݳÏáí ëÏëáõÙ ¿ Ñá· ï³Ý»É ºÏ»­Õ»óáõ å³ÛͳéáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ: ºñµ ³Ùµ³ñÇßï ÐáõÉdzÝáë ϳÛëñÝ ³ñß³íáõÙ ¿ñ å³ñëÇÏÝ»ñÇ ¹»Ù, г­Û³ëï³Ýáí ³ÝóÝ»ÉÇë ï³Ëï³ÏÇ íñ³ Ýϳñí³Í Çñ å³ïÏ»ñÝ ¿ ï³ÉÇë îÇñ³Ý ó·³íá­ñÇݪ »Ï»Õ»óÇÝ»ñÇ Ëáñ³ÝÝ»ñáõ٠ϳݷݻóÝ»­Éáõ ѳٳñ: ºñµ îÇñ³ÝÁ å³ïñ³ëïíáõÙ ¿ñ ³Ûë å³ïÏ»ñÝ Çñ Ó»éùáí ¹Ý»É Ìá÷³ó ·³í³­éÇ ³ñ­ùáõÝ³Ï³Ý Çñ »Ï»Õ»óáõÙ, ê. ÐáõëÇÏÁ ËÉáõÙ ¿ ³ÛÝ áõ ·»ïÝÇÝ Ë÷»Éáí` ÷ßñáõÙ: ²Ûë µ³­ÝÇ Ñ³­Ù³ñ 347Ã. îÇñ³Ý ó·³íá­ñÇ Ññ³Ù³Ýáí ·³Ý³Ñ³ñ ëå³ÝíáõÙ ¿ª ³Ãáé³Ï³É»Éáí í»ó ï³­ñÇ, ¨ óÕíáõÙ Âáñ¹³ÝáõÙª Çñ Ñáñ ÏáÕùÇÝ:
ê. ÐáõëÇ­ÏÇ »ñÏáõ áñ¹ÇÝ»ñÝ Çñ»Ýó í³ï í³ñùÇ å³ï׳éáí ³ñųÝÇ ã¿ÇÝ Ñ³Ûñ³å»ï³Ï³Ý ³ëïÇ׳ÝÇ, áõëïÇ Ý³Ë³ñ³ñÝ»­ñÁ îÇñ³ÝÇ Ñ³×áõÃÛ³Ùµ 348Ã. Èáõë³íáñãÇ ³ß³Ï»ñïÝ»ñÇó ¸³ÝÇ»É ³ÝáõÝáí ³ëáñÇ Í»ñáõÝáõÝ »Ý ϳÃáÕÇÏáë ÁÝïñáõÙ: ì»ñçÇÝë Èáõë³íáñãÇó ù³Ñ³Ý³ Ó»éݳ¹ñí»Éáíª µÝ³ÏíáõÙ ¿ñ î³ñáÝÇ Ð³óÛ³ó ¸ñ³Ëï í³ÝùáõÙ: γÃáÕÇÏáë ÁÝïñí»Éáõó Ñ»ïá, »ñµ ³é³çÇÝ ³Ý·³Ù Ý»ñϳ۳ÝáõÙ ¿ îÇñ³ÝÇÝ, »Ï»Õ»óáõÙ ÐáõÉdz­ÝáëÇ å³ïÏ»ñÁ ¹Ý»Éáõ ¨ ê. ÐáõëÇÏÇÝ ëå³Ý»Éáõ ѳٳñ ëÏëáõÙ ¿ ѳݹÇÙ³Ý»É Ýñ³Ý: ²ñ¹ÛáõÝùáõÙ µ³ñϳó³Í ó·³íáñÇ Ññ³Ù³Ýáí ˻չ³Ù³Ñ ¿ ³ñíáõÙ ¨ óÕíáõÙ Çñ ³åñ³Í í³ÝùáõÙ:
ê. ÐáõëÇ­ÏÇ ²Ã³Ý³·ÇÝ» áñ¹ÇÝ ³Ùáõëݳó»É ¿ñ îÇñ³ÝÇ ùñáçª ´³ÙµÇßÇ Ñ»ï ¨ áõÝ»ñ ÙÇ áñ¹Ç Ü»ñë»ë ³ÝáõÝáí, áñ λë³ñdzÛáõÙ ¨ äáÉëáõÙ ÏñÃáõÃÛáõÝ ëï³Ý³Éáõó Ñ»ïá, äáÉëáõÙ ³Ùáõëݳ­ó»É ¿ñ ÙÇ Çß˳ݳ¹ëï»ñ Ñ»ï ¨ ½ÇÝíáñ³Ï³Ý ͳé³ÛáõÃÛ³Ý ³Ýó»É: àõëïÇ ¸³ÝÇ»ÉÇ Ù³Ñí³ÝÇó Ñ»ïá ݳ˳ñ³ñÝ»ñÁ, Èáõë³íáñãÇ ïáÑÙÇó ѳñÙ³ñ Ù³ñ¹ ã·ïÝ»Éáí, ݳ¨ ³é³Ýó ѳÛñ³å»ïÇ ãÙݳÉáõ ѳٳñ, 348Ã. ²ßïÇß³ï ·ÛáõÕÇó ö³éÝ»ñë»ÑÇÝ ÁÝïñáõÙ »Ý ϳ­ÃáÕÇÏáë:
ö³éÝ»ñë»ÑÁ ϳ٠ö³é»ÝÁ Çñ ÏáãÙ³ÝÁ å³ïß³× ³½¹»óáõ­ÃÛáõÝ ãáõÝ»ñ, áõëïÇ Ý³Ë³ñ³ñ­Ý»ñÝ áõ ó·³íáñÁ ëÏë»óÇÝ ïñí»É ÙáÉáõÃÛáõÝÝ»ñÇ: ö³éÝ»ñë»ÑÁ, ûå»ï ëñµ³ÏÛ³ó áõ ³é³ùÇ­ÝÇ Ù»ÏÝ ¿ñ, µ³Ûó ã¿ñ ѳٳñÓ³ÏíáõÙ áõÕÕí»Éáõ Ïáã ³Ý»É Ýñ³Ýó, ¨ Ùáï ãáñë ï³­ñÇ í³ñ»Éáí ѳÛñ³å»ï³Ï³Ý Ç߭˳ÝáõÃÛáõ­ÝÁª í³Ë׳ÝíáõÙ áõ óÕíáõÙ ¿ î³ñáÝÇ ê. γñ³å»ï í³ÝùÇ Ñ³ñ¨³ÝáõÃÛ³Ùµª ·»Õ»óÇÏ ßÇñÇÙÇ Ù»ç: Üñ³ Ù³ÑÇó Ñ»ïá áñáß å³ïÙÇãÝ»ñ ÑÇßáõÙ »Ý ¨ë ÙÇ Ñ³Ûñ³å»ïª Þ³Ñ³Ï ³ÝáõÝáí, ß³ï ³éáõÙÝ»ñáí ÝÙ³Ý Çñ ݳËáñ¹ÇÝ:
Èáõë³íáñãÇ ïáÑÙÇó ³Ãáé³Ï³É³Í µáÉáñ ѳÛñ³å»ïÝ»ñÝ ³Ýó»É »Ý Ù»ñ ºÏ»Õ»óáõ ïáÝ»ÉÇ ëáõñµ»ñÇ Ï³ñ·Á:
ՆԵՐՍԵՍ   ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՄԵԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դաս 5

     Ս. Դանիելի մահից հետո, քանի որ Լուսավորչի տոհմից ասպարեզում հարմար մեկը չկար, նախարարները, առանց հայրապետի չմնալու համար 348թ. Աշտիշատ գյուղից Փառներսեհին ընտրեցին կաթողիկոս:
Փառներսեհի մահից հետո զանազան ցեղերի ու տոհմերի մեծամեծ նահապետները, բոլոր զորապետերը, նախարարները, ազատները, իշխանները, զորավարներն ու սահմանապահները հավաքվում են Արշակի մոտ և Ս. Հուսիկի թոռ Ներսեսին, որ վերադարձել ու Արշակ թագավորի սենեկապետ էր կարգվել, ընտրում կաթողիկոս: Ներսեսը թեև հրաժարվում էր ընդունել այս պաշտո­նըª իր անարժանությամբ պատճառաբանելով, սակայն չկարողանալով դիմադրել բոլորի ցանկությանը` ընտրությունը հանձն է առնում և 353թ. Կեսարիայի եպիսկոպոսից օծվելովª սկսում Եկեղեցու բարեկարգության ու ժողովրդի բարեկեցության համար հոգալ: Ս. Ներսեսը, իբրև Լուսավորչի սերունդ առաջնակարգ նախարարության շառավիղ ու թագավորական տան մերձավոր ազգական, արդեն ակնածելի ու ազդեցիկ մարդ էր, իսկ իր առաքինի վարքովª սիրելի, զինվորական ծառայության ժամանակ որբերի ու այրիների հայրը, հիվանդնե­րի ու թշվառների խնամակալն էր, նրա սեղանից անպակաս էին խեղճերն ու աղքատները: Ս. Ներսեսը, Կեսարիայից վերադառնալով, Արշակի հավանությամբ և եպիսկոպոսների ու նախարարների մասնակցությամբ ներմուծելիք բարեկարգության համար 365թ. գումարում է Աշտիշատի Ա ժողովը: Ժողովը վեց կանոն է սահմանումª հաստատված թագավորի հրամանով ու իր նզովքով, և դրանց համեմատ հայրապետն սկսում է գործել: Նա արգելում է մերձավոր ազգականների ամուսնությունը, որ նկատելի էր նախարարների մեջ, որպեսզի տոհմի ունեցվածքը ուրիշի ձեռքը չանցնի, ննջեցյալների վրա ոճրագործության հասնող հեթանոսաբար կոծելը, անգթության արմատը կտրելովª հաստատում ողորմածություն, կառուցում պատսպարաններ բորոտների և ուրուկների համար, որոնք, փոխանցիկ հիվանդության կրողներ լինելով, օրենքով պիղծ էին համարվում և հալածվումª առանց մեկից իրենց թշվառության մխիթարություն գտնելու, անխնամ մնացած հաշմանդամնե­րի, ծերերի, որբերի ու այրիների համար յուրաքանչյուր գավառում հատուկ հաստատություններ, ծանոթ չունեցող հյուրերի և անպատսպար օտարների հա­մար հյուրանոցներ է կառուցում, առանձնացած տեղերում նաև աղքատանոցներª թվարկվածներին ի հասույթ սահմանելով անդաստանների բերքից, կթաններից ու բրդեղենից բաժին, և այս բոլոր հաստատությունների վրա տեսուչ կարգում կարնեցի իր Խադ սարկավագին: Ամեն գյուղում հյուրանոց է կառուցում օտարներին պատսպարելու համար, անապատ տեղերումª վանքեր, մենաստաններ ու ճգնա­րաններ` դրանց տեսուչ կարգելով Ս. Դանիել ծերունու մի քանի աշակերտների: Ս. Ներսեսի կառուցած բարեգործական հաստատությունների ու վանքերի թիվը 2000-ից ավելի է համարվում:
Արշակ թագավորը, նախարարներն ու մեծամեծերը, տեսնելով Ս. Ներսեսի մեծագործությունները, 366թ. բոլոր նախարարների ու եպիսկոպոսների ներկայությամբ Վաղարշապատի Բ Ժողովն են գումարում, սահմանում Հայոց կաթողիկոսին Պատրիարք կոչում տալ, օրենք սահմանում, որ հայ Պատրիարք-կաթողիկոսներն այլևս Կեսարիա չգնան օծվելու, այլ դա տեղի եպիսկոպոսներից ընդունեն:
Ս. Ներսեսը, իբրև Պատրիարք-կաթողիկոս և ժողովրդի խնամակալ հայր, պարտավորվում է ազգի անդորրի համար ևս հոգալ, քանզի Արշակ թագավորն իր անզգուշությամբ թե՛ հույներին և թե՛ պարսիկներին թշնամացրել էր իր դեմ, և ժողովուրդը այդ երկու պետությունների ավերիչ արշավանքների ենթակա էր դարձել: Վաղենտիանոս կայսրը Թեոդոս սպարապետին ծանր զորքով Հայաստան է ուղարկում: Ս. Ներսեսը, տեսնելով Արշա­կի նեղ վիճակն ու վերահաս վտանգը, մի քանի մարդկանց հետ գնում է Թեոդոսի մոտ, հաշտությամբ խոսում և դադարեցնում պատերազմն ու ավերածությունը, հետո գնում Պո­լիս և Հուլիանոսի ժամանակներից քաղաքում պատանդ մնացած ուրիշների հետ ազատում նաև Արշակի եղբորորդի Գնելին, որ Հայաստան գալով բնակվում է Կուաշ ավանում ու թագավորավայել հարսանիքով ամուսնանում Սյունյաց իշխանադուստր Փառանձեմի հետ:
Արշակը, դեռ չկարողացած երկիրը խաղաղեցնել պարսից ասպատակությունից, մի ուրիշ ներքին խռովության պատճառ է դառնում` շինելով Արշակավան քաղաքը և արագորեն բնակեցնելու համար այն ՙտեղի ապաստանի յանցաւորաց՚ դարձնելով: Նախարարները, տեսնելով, որ իրենց հանցավոր ծառաները Արշակավան են փախչում ու անպատիժ մնում, իսկ դրա հետևանքով երկի­րն անկարգության է ենթարկվում, գործակցում են պարսից զորքի հետ, պաշարում ու գրավում Անի ամուր բերդը, ուր ապավինել էր Արշակը արքունի գանձերով: Արշակ մազապուրծ Վրաստան է փախչում, պարսիկ զորքը քարուքանդ է անում քաղաքը, արքունի գանձերն ու հանգուցյալ թագավորների ոսկորները տանում Պարսկաստան: Ապա նախարարները հարձակվում են Արշակավանի վրա, ավերում քաղաքը և կոտորում բոլոր բնակիչներինª բացի ծծկերներից, որոնց Ներսեսը, արագ օգնության հասնելով, հատուկ խնամակալների միջոցով որթերից հյուսված կողովների մեջ զետեղելովª այլ տեղ է փոխադրում: Մեծանալովª այդ մանուկները Որթունիք են կոչվում: Ս. Ներսեսի հորդորով ու նախարարների խնդրանքով Շապուհ թագավորը վերադարձնում է թագավորների ոսկորները, և քանի ո­ր քրիստոնյա Տրդատ ու Խոսրով Բ թագավորների ոսկորները խառնվել էին կռապաշտ թագավորների ոսկորների հետ, Վաղարշապատում չթաղեց, այլ Արագած լեռան ստորոտի Աղց ավանում: Հայրապետը մեծ դժվարությամբ կարողանում է Արշակ թագավորին ու ավագ նախարարներին հաշտեցնել: Միայն Արծրունյաց Մեհրուժանը և Մամիկոնյան Վահանն են անհաշտ մնում, գնում Պարսկաստան, ուրանում քրիստոնեությունը, փառքի ու պատվի համար իրենց հայրենի երկիրը պարսիկների ավերածությունների ասպարեզ դարձնում:
Ս. Ներսեսը սրտի ցավով տեսնում էր, որ մեր զույգ հարևանները ձգտում են Հայաստանում վերացնել Արշակունի հարստությունը և երկիրը բաժանել իրենց միջև: Նախարարների երկպառակությունն ու ներքին խռովությունը նպաստում էին այդ նպատակներին: Որպես պահապան հրեշտակ հսկում էր, որ թագավորն ու նախարարները քրիստոնեական մարդասիրությամբ ու ընկերասիրությամբ վարվեն միմյանց հետ և իրենց վարք ու բարքով երկրի շինության ու Եկեղեցու պայծառության պատճառ դառնան, սակայն նրանք, մոլությունների մեջ ընկած, պատուհաս էին դարձել միմյանց ու ժողովրդին: Նախարարներն անխնա թափում էին ժողովրդի արյունը, իսկ թագավորը, անհեռատես լինելով, փոփոխակի օգնում էր մեկնումեկին ու մյուսների թշնամությունը գրգռում: Հետին թշվառության մեջ ժողովուրդը դիմում է Ս. Ներսեսին, որ 377թ., իրեն փոխանորդ թողնելով Արշարունյաց եպիսկոպոս իր Խադ սարկավագին, Արշակի թղթով խաղաղություն հաստատելու համար նորից գնում է Թեոդոսի մոտ, որ հասել էր Հայաստանի սահմանը` վրեժխնդիր լինելու այն բանի համար, որ Արշակն օգնել էր Շապուհին, երբ վերջինս իր դեմ արշավանքի էր ելել: Ս. Ներսեսը դադարեցնում է արշավանքը, Թեոդոսին պատանդ հանձնում Արշակի Պապ որդուն և ուրիշների, հետ դարձնում նրան և ինքն էլ հե­տը Պոլիս գնում:
     Ս. Ներսեսը Պոլսում մեծամեծ նեղությունների է ենթարկվում, քանզի արիոսականության հետևորդ Վաղեսը առհասարակ լավ չէր վարվում այդ աղանդին չհարողների հետ. չի ընդունում Արշակի թուղթը և միայն Թեոդոսի միջամտությամբ զերծ մնում պատանդներին սպանելուց: Վաղեսի ժամանակ Պոլսում իր աղանդով մեծ հուզմունք է առաջացնում տեղի պատրիարք հոգեմարտ Մակեդոնը: Արիոսականները, Ներսեսին իրենց կողմը գրավելու համար, խոստանում են նրան աջակցել, սակայն Ներսեսը մերժում է և ձմռան ցրտին յուրայինների հետ աքսորվում հեռավոր կղզիներ: Նավարկության ժամանակ մի անմարդաբնակ կղզու մոտ նավը խորտակվում է, և Ներսեսն ու նրա ուղեկիցները այդ կղզում ութ ա­միս պարտավորվում են միայն ձկով սնվել: Վաղեսի մահվամբ ու Թեոդոսի թագավորելով ուրիշ աքսորյալների հետ Ս. Ներսեսն էլ 379թ. վերադառնում է աքսորից, մասնակցում ընդդեմ Մակեդոնի 381թ. Պոլսում գումարված արևելյան 150 Հայրապետների Տիեզերական ժողովին: Ժողովը 7 հոդված-կանոններ է ընդունում ու դատապարտում Պոլսո պատրիարք Մակեդոնի աղանդը, որ համարում էր, թե Սուրբ Հոգին արարած է, Լաոդիկեի եպիսկոպոս Ապողինարի աղանդը, որ համարում էր, թե Քրիստոսի մեջ մարդկային մտքի տեղն էր բռնել Բանն Աստված, նրա մարմինը բերվել էր երկնքից, իսկ Ս. Կույսից ծնունդը նման էր խողովակով անցնելուն, Ս. Եր­րորդության մէջª աստիճաններ կանª Հայրն ամենամեծն է, Որդինª մեծագույնը, իսկ Ս. Հոգինª մեծը, նաև եվնոմիոսականներին, որոնք համարում էին, թե Ս. Հոգին ոչ թե Հո­րից, այլ Որդուց է բխում: Պոլսո Տիեզերական Ժողովի հայրերը, հակադրվելով եվնոմիոսականներին ու մակեդոնականներին, վճռում են Ս. Հոգու վերաբերյալ Նիկիո Հանգանակում ավելացնել ՙՀո­գին Սուրբ է, Տէր եւ կենդանարար, որ ի Հօրէ ելանէ՚, իսկ ընդդեմ ապողինարականներիª ՙՅղացաւ Հոգւով Սրբով ի Մարիամայ Կոյսէն՚:
Ս. Ներսեսի բացակայության ժամանակ հայ ժողովրդի վիճակն էլ ավելի է վատանում, և երկիրը սրածության ասպարեզ է դառնում, քանի որ Արշակը, որ փոքրիշատե ակնածում էր հայրապետից, սկսում է իր կրքերին անձնատուր լի­նել: Սպանում է իր եղբորորդի Գնելին, նրա կալվածքներին տիրանալու համար, հակառակ քրիստոնեական օրենքի, ամուսնանում նրա կնոջª Փառանձեմի հետ, իսկ վերջինիս դրդմամբ Մրջյունիկ անարժան քահանայի ձեռքով թունավորում Օլիմպիա անունով իր առաջին կնոջը: Նա սպանել է տալիս արևելյան գնդի սպարապետ Վաղինակ Սյունուն և նրա փոխարեն կարգում Փառանձեմի հո­րը` Սյունյաց Անդոկ նախարարին, դրժում նախարարների հետ ունեցած հաշտության դաշն և Արշակավանի կոտորածին վրեժխնդիրª բնաջնջում Կամսարական տունը /բացի Սպանդարատից, որ իր արքայազուն Արշանույշ կնոջ հետ Հաշտենից գավառում էր/: Արշակը կամենում էր Խադ եպիսկոպոսին էլ սպանել, բայց վերջինս կարողանում է փրկվել Ապահունիների օգնությամբ: Այս բոլոր չարիքները տեսնելով` նախարարները դիմում են Շապուհին` խնդրելով վերջ տալ արքայատոհմին: Շապուհ հենց սա էր ուզում և մեծ զորաբանակ է ուղարկում Հայաստան: Արշակի նախաձեռնությունները ոչնչի չեն բերում և անձնատուր լինելով` մեռնում է Անհուշ բերդում: Պարսիկներն ամայացնում են երկիրը: Այս լուրն առնելուն պես կաթողիկոսն ամեն ջանք գործի է դնում, Պոլսում պատանդ եղող Պապ արքայորդուն Հայաստանի վրա թագավոր կարգել տալիս և բյուզանդական մեծաթիվ զորքով Հայաստան հասնում այն ժամանակ, երբ հավատուրաց և ազգուրաց Մեհրուժան Արծրունին ու Վահան Մամիկոնյանը, Շապուհից թագավոր կարգվելու խոստում ունենալով, սարսափելի կոտորած էին սկսել: Քրիստոնեությունը երկրում ոչնչացնելու համար Մեհրուժանը կալանավորում էր բոլոր հոգևորականներին ու աքսորում Ասորեստան ու Պարսկաստան, այրում հունարեն բոլոր գրքերը, ցրված նախարարներին ձեռք գցելու համար նրանց կանանց ու ընտանիքի անդամներին բանտարկում` ամենքին պատվիրելով պարսից լեզուն ու գիրը սովորել ու գործա­ծել, պարսից կրոնին հետևել:
Պապի ու Տերենտիոս զորավարի հետ զորքով Հայաստան հասնելով` հայրապետը համախմբում է նախարարներին, հայկական ուժերի առաջնորդ է նշանակվում Սմբատ Բագրատունին: Կատաղած Մեհրուժանը, լսելով այս ա­մենը, նախարարների կանանց բերդերից կախ տալով խեղդամահ է անում և Շապուհից օգնական նոր ուժեր խնդրում: Ճակատամարտը տեղի է ունենում Նպատ լեռան մոտ` Ձիրավի դաշտում: Կռվի ժամանակ Ս. Ներսեսը Նպատ լեռան վրա բազկատարած աղոթում էր, և այն ավարտվում է հայոց հաղթանակով: Սմբատ Բագրատունին փախչող Մեհրուժանին բռնում ու սպանում է` հրշեկ շամփուրը գլխին դնելով ու ասելով. ՙԿամենում էիր հայոց վրա թագավորել, իսկ ես` իբրև Բագրատունի ասպետ, պսակում եմ քեզ՚:
Հաղթանակից հետո Պապը հունական զորքը մեծամեծ պարգևներով հետ է դարձնում և երկրում խաղաղություն հաստատում: Ս. Ներսեսը 382թ. Վաղարշապատում ժողով է գումարում, ներկա թագավորին, նախարարներին, եպիսկոպոսներին ու քահանաներին Աս­տծո անունով երդվեցնում միմյանց հետ սիրով լինել, թագավորին` արդար, ուղիղ ու խնամքով վարվել նախարարների ու ժողովրդի հետ, Արշակի պես չզրկել ու չանիրավել, նախարարներին` արքային չամբաստանել, այլ ձեռնտու և օգնական լինել նրան: Պապը Ներսեսի խորհրդով սկզբում բարվոք կյանք է վարում, հոր հափշտակածները վերադարձնում տերերին, ժողովրդին հայրաբար խնամում, սակայն շուտով վերստին անձնատուր լինում մոլի կյանքի: Երկար ժամանակ այն կարծիքն է իշխել, թե թագավորն է թունավորել հայրապետին` դառալով նրա մահվան պատճառը /384թ. Եկեղյաց գավառի Խախ գյուղ/: Հայաստանի ու Եկեղեցու խնամա­կալ Ս. Ներսեսն իրավամբ արժանացել է ՄԵԾ կոչմանը: Ս. Ներսեսը մարգարեական հոգով գուշակել է Լուսավորչի տոհմից քահանայապետության բարձվելը և մի շարք գալիք չարիքներ: Մեծն Ներսեսը թաղվում է Թիլ ավանում: ԱթոռաÏ³É»É ¿ 34 ï³ñÇ:


ՔԱՂԿԵԴՈՆԻ  ԺՈՂՈՎԸ  ԵՎ  ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ
Դաս 9

    Հով­հան Ման­դա­կու­նուն հա­ջոր­դում է նրա ա­շա­կերտ Բաբկենը Վա­նան­դի Ոթմուս գյու­ղից: Վա­հա­նի մարզպա­նու­թյամբ հալածանքներն առժամանակ դադարած լի­նե­լովª ինչ­պես հայերը, այնպես էլ վրա­ցի­նե­րն ու ա­ղվան­նե­րը հնարավորություն են ստանում Եկե­ղե­ցու պայ­ծա­ռու­թյան համար հո­գալու: Ա­ղվա­նից Շուփհա­ղի­շե կա­թո­ղի­կո­սը տեղի Վա­չա­գան հայազգի թա­գա­վո­րի աջակցու­թյամբ բա­րե­կար­գում է եկեղեցիները, բաց ա­նում ու կար­գա­վո­րում դպրոց­նե­րը: Թա­գավո­րը, ժո­ղովր­դի մեջ քրիս­տո­նեության նկատմամբ սե­րը բորբոքելու հա­մար հոգևոր դա­սի օգ­նու­թյամբ գտնում է Ա­մա­րա­սում ամփոփված Ա­ղվա­նից ա­ռա­ջին կա­թո­ղի­կոս Ս. Գրի­գո­րի­սի մար­մի­նը և հայոց հետ ամեն տարի ուխտագնացությամբ կատարվող տոն հաստատում:
    Փոքր-ինչ խաղաղված Ե­կե­ղե­ցու անդորրը եր­կար չի տևում, քանի որ Քաղ­կե­դո­նի ժո­ղո­վն իր հետևանքնե­րով եր­կար ժա­մա­նակ Հույն և Հռոմեական Ե­կե­ղե­ցիները հու­զե­լուց հե­տո սկսում է սպառ­նալ Հայ Ե­կե­ղե­ցուն ևս, ո­րի մա­ս էին Ա­ղվա­նից ու Վրաց Ե­կե­ղե­ցիները: Այս խառնաշփոթի առաջն առ­նե­լու հա­մար Բաբկեն կաթողիկոսը Դվինում երկու ժողով է գու­մա­րում` 506-ին և 508-ին: Առաջինն ուղղված էր պետական աջակցությամբ զորացած ու ուղղափառներին հալածող նեստորականների դեմ և գումարվում է Տիզբոնից ու շրջակայքից ժամանած հոգևորականների մասնակցությամբ: Ընդունված փաստաթուղթ նամակը նպատակ ուներ պարսից արքայի առաջ նեստորականների բանսարկություններից պաշտպանել ուղղափառ քրիստոնեության հետևորդներին` հաստատելով վերջիններիս ու հայերի նույնադավանությունը: Երկրորդին ներ­կա են լինում Ա­ղվա­նից Շուփ­հա­ղի­շե ու Վրաց Գաբ­րիել կաթո­ղի­կոս­նե­րը ի­րենց ե­պիս­կո­պոս­նե­րով, բազմա­թիվ ե­րևե­լի անձինք, նաև հույներ: Ժո­ղո­վները միաձայն ո­րո­շում են նզո­վել Բար­ծու­մա պարսիկ աղանդավո­րին ու նես­տո­րա­կան­նե­րին, հե­տևել միայն Ա­ռա­քե­լոց գրվածք­նե­րին ու ե­րեք Տիե­զե­րա­կան ժողովնե­րի սահ­մա­նած կանոններին, մեր­ժել Քաղ­կե­դո­նի ժո­ղո­վը` ն­կա­տի ու­նե­լով, նախ` որ ժողովին մասնակցածներն իսկ ­կասկածում են դրա սահ­մա­նած վար­դա­պե­տու­թյան ուղղափա­ռու­թյան վրա /երկու բնությունների ընդունումը հակասում էր նախորդ` Եփեսոսի ժողովում ընդունված բնությունների մեկությանն ու միությանը/, և ժո­ղո­վի մա­սին եր­կար տա­րի­ներ շա­րու­նա­կվող վե­ճը ­պա­ռա­կտել է Քրիս­տո­սի մեկ Ե­կե­ղե­ցին` մին­չև ան­գամ ա­րյու­նա­հե­ղու­թյունների տե­ղի տա­լով: Երկրորդ` բազ­մա­թիվ ե­պիս­կո­պոս­ներ, Ե­կե­ղե­ցու վար­դա­պե­տու­թյունն ան­թե­րի սահմանված տես­նե­լով Նի­կիո, Պոլ­սի ու Ե­փե­սո­սի Տիե­զե­րա­կան ժողով­նե­րի կանոններով, իրենց ստո­րագ­րու­թյամբ ու Զե­նոն կայս­րի հրո­վար­տա­կով շրջա­բե­րա­կան էին հրատա­րա­կել` առաջարկելով բավարարվել նախ­կին երեք Տիե­զե­րա­ժո­ղով­նե­րով` դրանցից հետո ոչ մեկը չընդունելով:
Եփեսոսում դատապարտված Նեստորն աքսորվել էր և 440թ. մահացել, սակայն նրա կողմնակիցները քաշվել էին արևելք, կենտրոնացել Եդեսիայում` վայելելով Անտիոքի պատրիարքության հովանավորությունը: Դրան հակառակ` մեջտեղ էր եկել հակառակ ծայրահեղությունը. Կուկ կղզու ծերունի վանահայր Եվտիքեսը սկսել էր քարոզել մի վարդապետություն, որով Քրիստոսի մարդկային բնությունը գրեթե բացառված էր: Պոլսի Պրոկղ պատրիարքին հաջորդած Փլաբիանոսը 448թ. ժողովով դատապարտել էր Եվտիքեսի վարդապետությունը և դրան հակառակ մեջտեղ բերել երկու բնություն բացատրությունը: Սրա դեմ էր ելել Կյուրեղին /Մի է բնութիւն Բանին մարմնացելոյ/ հաջորդած Ալեքսանդրիայի Դիոսկորոս պատրիարքը` սահմանումը նեստորականության կրկնություն համարելով: 449թ. դարձյալ Եփեսոսում Թեոդոս Բ կայսեր հրամանով ժողով էր գումարվել, Եվտիքեսն ընդունելի վարդապետություն էր ներկայացրել, իսկ Փլաբիանոսի առաջարկը` դատապարտվել: Սակայն իրավիճակը շուտով փոխվում է. ո՛չ Բյուզանդիային, ո՛չ Հռոմին ձեռնտու չէր Ալեքսանդրիայի աթոռի հզորանալը /Արիոսի դեմ պայքարի առաջամարտիկները ևս այս աթոռի ներկայացուցիչները` Ալեքսանդրն ու Աթանասն էին եղել/ ու իրենց ստվերելը: Հռոմի Լևոն և Պոլսի Անատոլիոս պատրիարքները միավորվում են Դիոսկորոսի դեմ: Սրանց միանում է նաև 450թ. Թեոդոսին հաջորդած Մարկիանոս կայսրը` նպատակ ունենալով բարձրացնել իր մայրաքաղաքի աթոռի հեղինակությունը: Նույն թվականին Լևոնը Հռոմում ժողով է գումարում, մերժում 449թ. Եփեսոսի ժողովի որոշումները և հավատո կանոն հռչակում Լևոնի տոմար անունով հայտնի Փլաբիանոսին ուղղած իր նամակը, որը բաժանման գաղափարներ է արծարծում` հայտարարելով, թե Քրիստոս կարասցէ մեռանել ըստ միոյ եւ ոչ կարասցէ մեռանիլ ըստ միւսոյ (...)« Բանն ներգործէ զոր Բանին է« եւ մարմինն կատարէ զոր մարմնոյն է (...)« և վերջապես` թէպէտեւ ի Տէր Յիսուս Քրիստոս մի անձ է« բայց այլ է ուստի անարգանքն« եւ այլ` ուստի փառքն« և ուրիշ նման բացատրություններ: Քրիստոսի բնությունն ու էությունը երկուսի բաժանող այս սահմանումները անտեսում էին չարչարանաց փրկագործ ուժը, որ մնում էր մարդկությանը և կորցնում իր ճշմարտացիությունը, չնայած որ ձգտում էր բացատրել Եփեսոսում արծարծված մարդեղության կերպը: 451թ. մայիսի 17-ին Նիկիայում նախատեսված ժողովը մեծ դժվարությամբ գլուխ է գալիս միայն հոկտեմբերի 8-ին Քաղկեդոնում, միայն Պոլսի ու Անտիոքի աթոռները ներկայացնող խիստ մեծաթիվ /636/ եպիսկոպոսների մասնակցությամբ: Կայսրն ու Պուլքերիա կայսրուհին ամեն միջոց գործադրում են Ալեքսանդրիայի հեղինակությունը կոտրելու և Պոլսի աթոռը բարձրացնելու համարª չխորշելով ժողովականներին ճնշել կայսերական վերակացուների ու զինուժի ներկայությամբ:
Ժողովը փակվում է նոյեմբերի 1-ին և հենց սկզբից տարաձայնությունների տեղիք տալիս: Հռոմը համաձայն չէր ընդունված մի կանոնին /ԼԸ/, որ վարչական փոփոխություն էր առաջ բերում ի նպաստ Պոլսի և վտանգում իր դիրքը Ալեքսանդրիայի նկատմամբ Պոլսի նախապատվության ընդունմամբ, չնայած որ արևմուտքցիների բացարձակ բացակայությամբ Լևոնի տոմարը հռչակվել էր իբրև համընդհանուր ընդունելի: Անտիոքը ևս վերապահումներ էր ներկայացնում, որ անտեսվում են: Չենք խոսում արդեն Ալեքսանդրիայի մասին, որի դեմ էր ուղղված այս քաղաքական խաղը` ի վնաս Եկեղեցու ուղղափառ վարդապետության: Հայ Եկեղեցու բացակայությունը պատճառաբանված է երկրի համար կենսական` Ավարայրի գոյամարտի խնդրով զբաղվածությամբ:
Մարկիանոսի մահից հետո առանց այն էլ միայն Պոլսի ու Թրակիայի տարածքում ընդունելի Քաղկեդոնի ժողովի որոշումներն անտեսվում են, իսկ 476թ. մեկ այլ ժողովով` դատապարտվում 500 եպիսկոպոսների կողմից: Հաջորդ տարի 474-ին գահակալած Զենոնը կայսերական աթոռը հետ է նվաճում և միտված լինելով Քաղկեդոնին կողմ ու դեմ թևերը հաշտեցնելու` սկսում այդ ուղղությամբ աշխատել: Օրվա պատրիարքը ևս, հիասթափված Հռոմի մոտեցումներից, փորձում է հարաբերությունները լավացնել Ալեքսանդրիայի հետ: 482թ. հրապարակվում է կայսեր նշանավոր Հենոտիկոնը, որ առաջին երեք Տիեզերաժողովների կանոններն ընդունելով` լռում է Քաղկեդոնի մասին, դատապարտում Նեստորին ու Եվտիքեսին, հավելում համառոտ մի դավանություն« թե` մի է Միածին Որդին Աստուծոյ« եւ զայնոսիկ, որ բաժանեն« զայնպիսիսն ոչ ընդունիմք: Զենոնի հրովարտակը, սակայն, իր նպատակին չծառայեց. երկու կողմերն էլ դրա մեջ իրենց ուզածը չգտան, նույնիսկ գործակից հայրապետները յուրայինների նախատինքին արժանացան: Լևոնին հաջորդած Ֆելիքս Բ-ն 484թ. մի ժողովով դատապարտում է Հենոտիկոնը` դրանով առժամանակ սառեցնելով Արևմուտքի ու Արևելքի հարաբերությունները: Զենոնն էլ, ներքուստ հակաքաղկեդոնական լինելով, հալածում է նեստորականներին, որոնք Եդեդիայից տեղափոխվում ու հաստատվում են Պարսկաստանում: Զենոնին հաջորդած Անաստաս կայրը բացահայտ հակաքաղկեդոնական էր, ինչի վկայությունն է 506թ. Լևոնի տոմարն ու Քաղկեդոնի ժողովը դատապարտող նրա հրովարտակը:
Քաղ­կե­դո­նիկ հույն և հռո­մեա­կան Եկեղեցիները, տես­նե­լով, որ Հա­յ Ե­կե­ղե­ցին ժո­ղո­վով մեր­ժեց Քաղկեդոնի դրույթները, սկսում է հեր­ձվա­ծող ու հե­րե­տի­կոս հա­մա­րել` պար­սիկ­նե­րին հավա­սար անո­ղորմ անգ­թու­թյամբ հա­լա­ծանք սկսելով` մտադիր կա՛մ բնավ ջնջել, կա՛մ էլ ի­րենց միաց­նել: Հայ Եկե­ղե­ցին, սակայն, որ­պի­սի քա­ջու­թյամբ դի­մադ­րել ու դի­մադ­րում էր պար­սիկներին, նույն ե­ռան­դով կանդնում է բյուզանդացիների ու լատինների դեմ: Հա­լա­ծան­քի գլխավոր զենքերն էին բռնու­թյունն ու մե­ծա­մեծ խոստումնե­րի հրա­պույր ու պատ­րանքը, իսկ դի­մադ­րու­թյան մի­ջոց­ները` քա­ջու­թյամբ պա­տե­րազմելը և ի սեր ազ­գի ու Ե­կե­ղեցո­ւ նա­հա­տա­կվելը:
Ըստ ոմանց` Հայ Եկեղեցու կղզիացումը վնասել է իրեն` պատճառ դառնալով անպաշտպան միայնության ու տկարության£ Սակայն ավելի ստույգ հետևանք կարելի է համարել ազգային սեփական, տևական ու անկորուստ պահպանությունը£ Մյուս կողմից անհնար է Հայ Եկեղեցին անջատված, բաժանված կամ, ինչպես ոմանք են ասում« հերձված անվանել« քանի որ երբեք ինքնագլուխ հորինվածքների չի տրվել ու հեռացել ընդհանուրից£ Եկեղեցին մի էր և մի է մնում երեք ժողովների հիման վրա ընդհանուր միությամբ£ Հայ Եկեղեցին մինչև այսօր նույն հանգամանքն է պահում ու պաշտպանում£ Մյուս Եկեղեցիներն են« որ նոր ժողովներովª դրություններ ու դավանություններ են ստեղծել« նախկին միության հիմքը խախտել£ Հույներն ու ուղղափառներն ընդունելի են համարում մինչև յոթերորդ ժողովի վճիռները« իսկ կաթոլիկները մինչև օրս էլ Տիեզերական որակվող ժողովներ են գումարում` նորանոր դավանություններ ավելացնելով ու բարդելով£ Բաժանյալ պիտի համարվի նա, ով նոր երևույթներ է ստեղծում« ոչ թե նա, ով հնի պաշտպանությամբ անփոփոխ է մնում£ Սա է Հայ Եկեղեցու կացությունը« և այդ դրությունը կապված է Բաբկեն հայրապետի անվան հետ£
Ժողովական դեպքերից դուրս Բաբկեն կաթողիկոսի մասին տեղեկությունները սակավ են: Մահը դրվում է ժո­ղո­վից մեկ տա­րի հե­տո:




Комментариев нет:

Отправить комментарий